Avatar
Զարուհի Խլոյան
First Name
Զարուհի
Last Name
Խլոյան

Մեկ շիշ գինի և հաշիվը խնդրում եմ, ասացի ես նորից միայնակ նստած սրճարանի ամենավերջին սեղանի մոտ, այն սեղանի, որտեղ նստում էինք ու անվերջ խոսում, որտեղ մեր ձեռքերը սեղանը բաժանում էր հավասար մասերի, մենք լռում էինք, գինու մեջ թաղելով ինքներս մեզ,թաղում այն թախիծը, որը ինչ որ ժամանակ մեզ համար երջանկություն էր։ Ես նստած եմ լուռ, ու իմ դիմաց փորձում եմ պատկերել քեզ, որտե՞ղ ես հիմա, ու՞մ կողքին, ու՞մ ձեռքը ամուր բռնած, ո՞վ է հիմա քեզ ուղղում իր գինու բաժակն ու ասում սիրո խոսքեր դյութիչ։ Ես արբած քո սիրուց կորցրել եմ ինձ, նայում եմ շուրջս, չկաս, ժպտում եմ, սփոփում ինձ կիսաքաղցր գինու […]

Դու սիրում ես ու քեզ համար կարևոր չէ նրա բնավորության գծերը, արտաքինը, գրագիտության աստիճանն ու շրջապատի հետ նրա շփման ազատությունն ու կաշկանդումը։ Դա է իսկական սերը։ Երբ առանց նրա ապրելդ հավասարազոր է մեռնելու։ Երբ առանց նրա (բարի լույսի) սկսված օրը դժոխքի է նման, երբ մտքերումդ բացի նրանից բացարձակ ոչ ոք տեղ չունի, երբ անվերջ ժպտում ես նրա կողքին, երբ ձեռքը բռնելիս մարմնովդ սառը քամի է անցնում ու միևնույն ժամանակ դու ջերմանում ես, երբ ամեն ինչ կիսատ ես թողնում , որ գոնե մի քանի վարկյան լսես նրա ձայնի գեղեցիկ ելևէջները, երբ գիշերներդ նրա ականջին ես նվիրում, իսկ նա քո ականջին, երբ […]

էս կապի, Կապվածության Ու կախվածության մեջ Սպանվում ենք ․․․ Մեր մարմինների գծագրերում, Եզրագծերի արանքում, Մկանների գործվածքում․․․ Ու Սատանան գիտի, Թե էլ ուր Մենք պարտվել ենք իրար՝ Անզորությունից ․․․ Մենք դավանեցինք ամեն ինչ Աշխարհի բոլոր կրոններով Ու անհավատ դարձանք։ Կա մի պարզ Ու մաշված ճշմարտություն՝ Ստեղծողը Միշտ մոռանում է Ստեղծածի մասին։ Մենք մոռացվեցինք Աշխարհի բոլոր կրոննորով Ու դա Երևի մեր արժանի պարգևն էր․․․ Մենք լռեցինք ամեն ինչ Աշխարհի բոլոր լեզուներով․․․ Կա մի պարզ ճշմարտություն՝ Մենք անգրագետ ենք այնքան, Որ բառ չենք դառնում․․․ Ախր լռել ևս պետք էր, Ոչ թե իրար մասին Այլ իրար հետ․․․ Ես լռում եմ ամեն ինչ Փողոցների գործվածքում, […]

Մատներս այդպես էլ կիթառ նվագել չսովորեցին, Չսովորեցին քեզ նվագել ու ոչ էլ ռիթմը պահել։ Քեզ լարելու ձևն այդպես էլ չգտա՝ Ո՛չ ժամնակակից կիթառի ու ո՛չ էլ հասարակի վրա նվագել չկարողացա։ Դաշնամուրի վրա էլ մատներս դողացին, Ու անունդ լուռ նոտայագրվեց սրտումս. Սև ու սպիտակն իրարից չտարբերեցի, Ու քեզ այդպես էլ նվագել չսովորեցի։ Սեղմում եմ սևը, Ու դու գունաթափվում ես, Ստեղնաշարդ չներկեցիր գունավոր ներկերով, Ու ես դաշնամուրի վրա հազիվ կարողացա քեզ նոտայագրել ու ստեղծել նոր «ես»-դ։ Մատներս այդպես էլ հոգիդ նվագել չսովորեցին։

Ինձ կառավարում են քամին, Ձյունն ու քարերը:   Մի քանի տարի ինձ ստել են Սուրբ բառի բացատրությունը, Իսկ հիմա լեզվաբանության ժամանակ չկա:   Ինչ-որ մեկն ասում է՝ ցու՞րտ է: Ինձ վեց զգայարաններից մեկն է բաժին ընկել. Ես չեմ մրսում:   Փողոցի հակառակ կողմում Խուլ ձայները կյանք են խնդրում:   Իսկ ես դեռ կամ ու ապրում եմ: Ինձ կառավարում են քամին, Ձյունն ու քարերը:

Սպարտակ Հայկի Ասատրյան 2020թ.-ի հայ-ադրբեջանական պատերազմի հերոս, պարգևատրել է  «Մարտական Խաչ» 2րդ աստիճանի շքանշանով 27.09.2020թ.-ի հայ-ադրբեջանական պատերազմը 1988թ.-ին սկսված արցախյան հակամարտության վերջին էսկալացիան էր, ամենաարյունալին՝ առաջին պատերազմից հետո: Ըստ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմի առաջին 4 օրվա ընթացքում հայկական զինված ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական այնքան ռազմական տեխնիկա, որքան Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ: Սպարտակ Ասատրյանը, ով Թալիշ-Մատաղիս ուղղությամբ խորանալով թշնամու թիկունք, խոցել է 2 տանկ ու ոչնչացրել մեծ թվով կենդանի ուժ, հերոսաբար զոհվել է պատերազմի 4րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին: Մարտական առաջադրանքը փայլուն իրականացնելու և զինակից ընկերոջը փրկելու համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: «Հերոսներ այսօր էլ կան», – […]

  «Մի՞թե երազանքն այդ ժպիտն արժեր, վերջին ժպիտը, որ սառավ հայացքում»: 2020-ի արցախյան պատերազմը շատ ժպիտներ տարավ: Զոհված հերոսներից մեկի՝ Սամվել Խաչատրյանի քույրը հպարտությամբ ու ցավով է պատմում եղբոր մասին: Ստորև ներկայացված է հարցազրույցը Ջուլետա Խաչատրյանի հետ: Ինչպիսի՞ն էր Սամվելը: Կբնութագրե՞ք նրան: Սամվելս շատ բարի, ազնիվ, չափազանց մաքուր ու ճշտախոս: Երբեք եղբորիցս ոչ մի վատ բան չենք տեսել, շատ անկեղծ էր բոլորի հետ, միշտ ժպտում էր անկախ ամեն ինչից, ամենամարդկային հատկանիշներն ուներ Սամս: Որտե՞ղ էր սովորում Սամվելը: 8 տարի սովորել է հենց մեր գյուղում՝ Բենիամինում, 4 տարի՝ Գյումրիի Օլիմպիական դպրոցում: Կպատմե՞ք Սամվելի երազանքների մասին: Եղբայրս սպորտսեմ էր, զբաղվում էր թեթև […]

Վիրավոր է հայրենիքս Ու տնքում է վերքերից, Կորսված են տարածքներս, Ա՜խ մնացել են գերի։ Վանք ու տաճար, խաչ ու դրոշ, Ա՜խ, պղծում է թշնամին, Սիրտս տխրել ու լացում է, Չի դիմանում այս ցավին։ Քուն ու հանգիստ կորցրել եմ, Չի խաղաղվում էլ հոգիս, Իմ օգնության կարիքն ունեն Անիս, Վանս ու Շուշիս… Բայց հույս հավատ կամք ու ոգիս Երբեք մենակ չեն թողնի, Ուխտ եմ արել՝ պիտ պաշտպանեմ Հողս այդ բիրտ ասկյարներից։ Ու չի պղծի ոսոխը նենգ Իմ երկիրը հայրենի: Այստեղ տեր ենք և պահապան, Ամենքս մի ֆիդայի։ Ու չի տեսնի մանչս ավեր, Մեր վանքերը ամեհի, Հայրենիքս ազատ է վեհ, Աստված իմ, մեզ […]

Լուռ են հայացքները մարդկանց, Բայց և խոսուն, և ապրված: Հանդիպում են հայացքները խաչմերուկում այն՝ սին, փոշոտ ու կնճռոտ: Անտարբեր են հայացքները, Անսիրտ, լալկան ու կոտրված: Ելք չեն գտնում խաչմերուկում… Ո՞ր կողմ գնան, որտե՞ղ փնտրեն: Պտտվում էր նույն անիվը: Նույնն երգն էր միշտ երգվում: Ո՛չ լսող կար, ո՛չ ցանկացող… Իսկ դու ոռնա՜, գրո՜ղը տանի, Իսկ դու գժվիր, ո՞ վ է տերդ: Կույր են մարդիկ ու կաշառված Հենց այն օրից Երբ լռեցինք, վստահեցինք… Վստահելով ոչնչի: Քաղաքը նույնն է, մարդիկ են փոխվել:

    16-ամյա Վարդան Հարությունյանը 16.12.2020 տպագրել է իր առաջին վիպակը՝ «Ռիժիկը»: «Ռիժիկը» վիպակ է այսօրվա ու երեկվա մասին: Ինչպես Վարդանն է նշում՝ այս գիրքը պատմում է Հայի ու Հայկի մասին: Գլխավոր հերոսը արցախյան պատերազմում զոհված Հայկ Սահակյանն է: Ստորև ներկայացվում է երիտասարդ գրող Վարդան Հարությունյանի հարցազրույցը.   1. Կպատմե՞ք Ձեր մասին: Ծնվել եմ Արմավիրի Ջրաշեն գյուղում 2004թ.-ի հունիսի 18֊ին։ Սովորում եմ տեղի միջնակարգ դպրոցի 11֊րդ դասարանում։ Սկսել եմ գրել 2020-ի հունվարից: Գրում եմ ռոմանտիկական, ռեալիստական էսսեներ, պատմվածքներ: 16.12.2020 հրատարակվել է առաջին վիպակս՝ «Ռիժիկը»: 2. Ո՞րն է վիպակի առանցքը: Վիպակը պատմում է Հայկ Սահակյանի մասին, ով զոհվել է արցախյան պատերազմի […]

Զարուհի Խլոյան does not have any friends yet.
Avatar