Avatar
Լիանա Մնացականյան
First Name
Լիանա
Last Name
Մնացականյան

Այս մեծ ու լուսավոր աշխարհում, Մի չքնաղ հրեշտակ է ապրում, Մայրս է նա անգին ու բարի, Մայրս` մշտապես անթերի։   Աշխարհում բառերն այնքան քիչ են, Երբ ուզում եմ խոսել քո մասին, Խորհուրդներդ մեծ ու անգին են, Սրտումս պահված ջերմագին։   Դու ես իմ հարստությունը, Իմ կյանքի մեծ հպարտությունը, Իմ ուժն ես ու քացրությունը, Իմ հավերժ ուրախությունը։   Ուզում եմ քեզ բերել ողջ աստղերը երկնքի, Ուզում եմ գովերգել քեզ բառերով նորովի, Ուզում եմ, որ միշտ ժպտաս, Իմ մշտարթուն երազների թագուհի։  

Նորաշեն գյուղի նախնիները գաղթել են Ալաշկերտի շրջանի Քյաքաչ գյուղից Ռուս- Թուրքական պատերազմի (1828-32թթ․ ) ժամանակ։(Ըստ Նորաշենի հիմնադիրներից մեկի Քերոբ Փափախչյանի (Քերոբյան)՝ արդեն 7 սերունդ կամ շուրջ 200 տարի հիշատակվել է, որ Նորաշենը հիմնվել է Ղարսի նահանգի Ղուրիդարա (ցամաք գյուղ) գյուղից եկած բնակիչների կողմից)։Գյուղը գտնվում է Արագածի ստորոտում Քանի որ զուրկ է եղել ջրից , ծառ ու ծաղկից , այդ պատճառով անվանել են Ղուռիդարա։ Օգտվել են Մեծ Մանթաշի գյուղի ջրից։ Հետագայում գյուղը անվանել են Նորաշեն. Նորաշենով է անցնում Երևան-Արթիկ- Գյումրի ավտոխճուղին։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է […]

Արարատյան դաշտից այն կողմ, Հայաստան  աշխարհի մի փոքրիկ անկյունում ծաղկում և զարգանում է մի փոքրիկ գյուղ, որտեղ աշխատասեր մեծահասակները և խելացի երիտասարդները անում են ամեն ինչ ` գյուղի կյանքը  բարելավելու համար։ Գյուղի պատմությունը սկսվել է այսպես. 1902թ-ին կառուցվեց Ալեքսանդրապոլ – Երևան  երկաթուղին, և հենց այդ տարում էլ հիմնվեց Ղարաբուռուն գյուղը, որը հետագայում կոչվեց Կարմրաշեն և հետո նոր 60- ականների վերջին կոչվեց Քարակերտ։ Սկզբում այստեղ ապրել է ընդամենը ինը ընտանիք։ Նրանք չէին կարող զբաղվել հողագործությամբ, քանի որ գյուղում տիրում էր կիսանապատային կլիմա և միայն 1959թ-ին, երբ կառուցվեց Թալինի ջրանցքը , և Ախուրյան գետի կենարար ջուրը սկսեց հագեցնել դարերով պապակած անմշակ հողերի […]

Թե քեզ համար  դեռ խորթ մնաց դավաճանված երկիրն հայոց, Ու քո սրտին վերք չթողեց մեր մասնատված երկիրն արնոտ, Հուսալքված ու պղծված աստվածմոր վանքն ու կոթող, Անծանոթ է քեզ իմ ցավը՝  հոգի մաշող ։ Թե քեզ համար այն օրհներգը լոկ մի երգ է, Այն ինձ համար օրորոցից ելևէջն է անբաժանի , Սուրբ մի մասունք հանգուցյալից, Լոկ մի վզնոց կամ մատանի Անմահացած այն զինվորից՝ Որի կիսատ կյանքն  ինձ համար դարձել մասնիկ` Հոգևորից մինչ աշխարհիկ։ Թե քեզ համար հայրենիքը չափվում է լոկ մի սահմանով` Միջազգային սանդղակով, Ինձ ոչինչ է բարեկամիդ, Իսկ ինձ համար՝ այդ օտարի կնիքն տխեղծ, Որ ամեն պահ , հենց որ […]

Մեր հայրենի՞ք , ազատ , անկա՞խ … Իսկ որն է արդյոք մեզ համար ազատության ու անկախության չափանիշը,  հասկանու՞մ ենք մենք այդ արժեքները և որքանով ենք այն իրական համարում։ Ազատությունն ու անկախությունը պետք է զգալ։ Բայց որքանո՞վ ենք ազատ ու անկախ զգում մեզ։Գուցե թաքցնու՞մ ենք այն։Բայց որտեղ ե՞նք թաքցնում,  որ օրվա համար։  Չէ, երևում է մենք իսկապես ազատ ու անկախ չենք, երևում է դրանք ուղղակի լոզունգներ են։ Այդ լոզունգները մեզ կերակրել են դեռ երեխա ժամանակվանից։ Մեզ փորձել են ազատության ու անկախության լոզունգ կերցնել ,  հասկանու՞մ եք։ Զավեշտ … Այդ արժեքներն ուղղակի նախաճաշի, Հյուսիսային Պողոտայում պատրաստված հոթ դոգ ու ուտեստ չեն։  Այդ […]

Անունդ կարծես ամեն անգամ արտասանելիս աղոթք է սառում շուրթերիս ու սարի գագաթին գտնվող վանքդ անգամ ամենափառավոր տաճարից շքեղ է դառնում։ Ձուլվել եմ սրտիդ ու կարծես զգում եմ , որ ախտավոր ես , որ սիրտդ կարոտի ախտով է լցվել, որ հոգիդ տակնուվրա է եղել,  իսկ ձեռքերս սիրտդ գրկել ու չեն կարողանում քանդված հոգիդ կարգի բերել։ Գլուխդ բռնել ու լու՜ռ խորհում ես ու մտքերիցդ` սիրտդ ավելի արագ է զարկում, առողջ սիրտ ունես, տեսնես ո՜նց է այսքան ցավից հետո զարկում նորածնի սրտի պես…  ի՜մ առողջ սրտով ծերուկ, ի՜մ վիրավոր հոգով զինվոր։ Շինականիդ երգը լսվի այգիներից ու ծառերից՝ խաղաղության դառնահամ կորիզով , բայց քաղցր […]

Այսօր ես տեսա,  թե ինչպես են արևներն արցունքոտում երկիրը։ Ես այսօր տեսա,  որ թափանցիկ են իրականության պատերը։  Հիշողության տունը կաթիլաշատ էր գոյացող արևալացից…Վերջին շողերն անգամ բարություն էին խնդրում մարդկանցից, բայց մարդիկ վաղուց էին փակել արևին ուղղված սրտե դռները… Արևն արդեն անցանկալի հյուր էր դարձել, որովհետև ստվերոտ վարագույրը ընկնել էր մարդկանց հոգում ու փոթորիկ ստեղծել` ժխտելով արևի գոյությունը… Կամ էլ այս կողմ, Բայց չէ՞որ սերն ամենուր է… Արևն այսօր լաց եղավ `թրջելով մանուշակապատ հեքիաթներս. Ես նրանց բովանդակության մասին շատ եմ պատմել բնությանը։ Արևը լուսավորության խորհրդանիշն է եղել ու այդպես էլ պետք է լիներ,  բայց Արևը մեկ անգամ ևս պահմտոցի խաղաց `թաքստոց […]

Երբ ամենակարևոր օրերում աչքերս մշուշով պատվեն ու օդը սառը թվա, ես կանիծեմ գալ ու գնալդ, Որը մնալ չդարձավ, Որը նպատակային չէր ու աննպատակ թողեց քեզանպատակ օրերս։ Ես կանիծեմ բախտս, որը երջանկություն չերգեց, որովհետև երգի միջից ջնջվել էիր դու, ջնջվել էր քեզն ու քեզանովը։ Հոգին կրծող ցանկացած խավարասեր ինձ հետ նույն հայտարարի չեկավ ու քեզ չկրծեց ու չհանեց իմ միջից։ Ու ես խավարասեր եմ։ Խավարասերն եմ այն օրերի, որոնք պետք է մերը լինեին, բայց իմը եղան։ Ես կրծում եմ կոկորդս, որ երջանկությամբ չլցվեց ու քայքայվեց ծակծկոցից։ Ես խավարասերն եմ հիշողությունների, որոնց մեջ դու կաս ու էլ չես լինի։ Ես հրեշտակն եմ […]

1. Բանավեճի ընթացքում խուսափեք օգտագործել հետևյալ բառերն ու արտահայտությունները` ես,  իմ կարծիքով, ինձ թվում է,  ես գտնում եմ,  հուսով եմ ։ 2. Հիշե՛ք, որ ցանկացած ելույթ համոզիչ են դարձնում փաստերը։ Ազդեցիկ և էմոցիոնալ խոսքն, անշուշտ, ունի իր տեղը, սակայն ամեն մեկը առանձին արժեք չունի։ 3. Հարկավոր չէ ներկայացնել փաստեր, որոնք չնայած, որ փաստ են հանդիսանում, բանավեճի թեմայի հետ առնչություն չունեն, կամ ժամանակից դուրս են։ 4. Հիշե՛ք, որ բանավեճը հանդիսանում է մտքերի փոխանակում և պետք չէ հիմնվել միայն նախօրոք գրված տեքստերի վրա։  Ողջ բանավեճի ընթացքում միայն ընթերցումը ոչ միայն անհետաքրքիր  կլինի  հանդիսատեսի համար,  այլև կնմանվի նախօրոք պատրաստված բեմականության։ 5. Ավելի հստակ […]

Արի ու տեր կանգնիր կարոտիս, որովհետև այն Ինչ-որ տեղ, Ինչ-որ փողոցում, Անտերության մատնված, Խեղճ, Մեն-մենակ, Կուչ է եկել։ Արի ու փրկիր ինձ, որովհետև ոտքից գլուխ թաթախվել եմ կործանման ճիրաններում, որովհետև Ինչ-որ տեղ, Ինչ-որ փողոցում, Անտերության մատնված, Խեղճ, Մեն-մենակ, Կուչ եմ եկել։ Արի ու հավաքիր փշուր-փշուր եղած սրտիս կտորները, անզգա մարմինս, որովհետև գնալուցդ հետո Ինչ-որ տեղ, Ինչ-որ փողոցում, Խեղճ, Մեն-մենակ, Կուչ եմ եկել։ Արի ու տեղը դիր ինձ, հոգիս վերադարձրու, անշնչացած մարմնիս շունչ հաղորդիր, որովհետև քեզնից հետո Մազերս կարճացել են, Ես չեմ՝ դու եմ դարձել, Ի վերջո Մեն-մենակ, Կուչ եմ եկել։

Լիանա Մնացականյան does not have any friends yet.
Avatar