Avatar
Լուսինե Դավթյան
First Name
Լուսինե
Last Name
Դավթյան

Կախվի՛ր ինձ հետ ամենաբարձրահարկ պատշգամբից. Ուզում եմ համոզվել, որ գլխապտույտս քեզնից է։ * Քեզ կատարելագործելը Կատարյալ գործ կլիներ։ Շատ բացթողումներ ունես, Բա՛ց թող։ * Եվ գիտե՞ս, Ես չգտա մեր միջև եղած անհայտը․ Սխալը պահանջից էր. Առանց սևագրելու էինք մեր անունները բազմապատկել իրար։ * Իմ ստեղծած քաղաքում դու չկաս։ Ո՛չ քաղածդ ծաղիկները ձեռքիդ բռնածն ես, Ո՛չ էլ դրա համար ժապավեն կապողը։ Դու ծաղիկներ չսիրեցիր… Ի՛մ ստեղծած քաղաքում Դու․․․ Չկա՜ս։ Ո՛չ աստղերը հաշվողն ես, Ո՛չ էլ ընկնելուն սպասողը։ Համբերություն չունես… Ի՛մ ստեղծած քաղաքում Դու․․․ Չկա՜ս։ Ո՛չ ուսիս խփողն ես, Ո՛չ էլ ինձ իրականությունից կտրողը։ Ի՛մ ստեղծած քաղաքում Դու․․․ Չկա՜ս. Լուսացույցները կանգնած են, […]

Քեզ բոլոր գրքերում փնտրեցի` Ենթավերնագիր չունեիր, Չհետաքրքրեցիր։ Բովանդակության մեջ էլ փնտրեցի Ու հիշեցի բոլոր անբովանդակ քայլերդ` Այնտեղ էլ չկայիր։ Էջանշան դրած էջում փնտրեցի. Հիմա կասե՞ս՝ որ ասածդ էի ընդգծել, Եվ դեռ քիչ է՝ Մի բան էլ էջանշանով նշել, Իսկ հիմա, երբ կազմդ ինձ չի գոհացնում, Երկրորդ հատո՛ր դարձիր, Հնարավորություն եմ տալիս։ * Նորից եկա քո կյանք, Եկա՝ այնպես գնամ, Որ ամոթից կարմրես, Դուռը այնպես փակեմ, Որ մտածես շրխկացրի, Մտքովդ այնպես անցնեմ, Որ չհասցնես բռնել։ Եկա, որ սիրտս շահես, Բայց ըստ հերթականության. Ջնջի՛ր, հետո շահի՛ր, Հակառակը չանես, Չհակառակվես, Բոլոր պատվիրաններս կատարելուց հետո բանաստեղծությունս նորից կսկսենք։ * Դու իմ բոլոր օրերի, Բայց […]

Գնալով շատանում են և՛ գրքերը, և՛ դրանք ընթերցողները, սակայն ոչ բոլոր  գրքերն են արժանանում հիացմունքի և հայտնվում բեսթսելլերների շարքում։ Այսպիսով ձեզ ենք ներկայացնում վերջին 50 տարվա ընթացքում ամենաշատ ընթերցված գրքերը։ Աստվածաշունչ (3․6 միլիարդ) Համարվում է ամենաճանաչված, ընթերցված գիրքն աշխարհում, մտնում է աշխարհի առաջատար համալսարանների, այդ թվում Քեմբրիջի համալսարանի պարտադիր գրական ցանկի մեջ: Համարվում է Քրիստոնյաների սուրբ գիրքը, իսկ նրա մի մասը` Հին Կտակարանը` նաև հրեանների: Այն միավորվել է 416թ.-ին, կազմված է 66 գրքերից կամ մասերից: «Մաո Ցզե Դունի մտքերը» (820 միլիոն) «Մաո Ցզեդունի մեջբերումները» կամ ինչպես նրան հաճախ անվանում են «Կարմիր գրքույկը» իրենից ներկայացնում է հավաքածու, որը բացատրում է Չինացի […]

Իսպանիա, պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն, պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Պաշտոնական լեզուներն են իսպաներենը, կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 030 109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մդրիդն է։ Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է  Արևմտյան Եվրոպայում և Եվրոպական միության տարածքում և հինգերորդ խոշորագույն երկիրը Եվրոպայում: Ժամանակակից Իսպանիան սահմանադրական միապետություն է։ Իսպանիան զարգացած երկիր է և 2015 թվականին ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցանկում զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը: Իսպանիայի տնտեսության համար հիմնական խնդիրը դարձավ տնտեսական ճգնաժամը: Իսպանիան անդամակցում է ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին, ՏՀԶԿ-ին և ԱՀԿ-ին։ Հետաքրքիր փաստեր  Իսպանական դրոշը խորհրդանշում է կորիդան(ցլամարտ)։ Դեղին գույնը ավազն է, իսկ կարմիրը՝ արյունը, որը թափվել է […]

Մարդիկ միշտ մի բան անում են, ասում են, ցավեցնում են․անգիտակցաբար ցավեցնում են․․․ անգիտակցաբա՞ր, չէ, դժվար։ Անծանոթը մեզ չի ցավեցնի, համենայն դեպս մեր ներսը տակնուվրա չի անի, չի խառնի ամեն ինչ իրար ու իր ետևից ջրհեղեղից հետո եղող մի անմխիթար, լքված ու շուռ եկած սենյակ չի թողնի։ Անծանոթը չի կարող մեր սենյակը իրար խառնել, քանի որ անյտեղ մուտք չունի, երբեք չի եղել, իսկ նրանք, ովքեր մշտապես ելումուտ են արել քո սենյակ, անշուշտ կարող են։ Եկել են, նստել են, մնացել են, երբեմն գնացել են, բայց քո սենյակում ախր շատ տաք ու հարմար է, էլի ետ են եկել ու հարմարավետ տեղավորվել։ Ու արդյունքում […]

*** Աշխարհի որ անկյունում ինչ քար էլ որ դառնամ՝ քեզ հասնելու համար ինձ ոչ ոք ծովը չի նետի, Հազար անգամ քամի էլ ձևանամ` պատուհանդ ինձ համար բաց չես թողնի, Ամպի պես գոռգոռամ, Անձրևեմ, Միևնույնն է, Մեր միջի անձրևանոց բռնողը դու էիր․ Ամեն դեպքում անձրևանոցդ բաց պահիր։ Հազարմեկերորդ անգամն է, բայց կփորձեմ ստուգել՝ Պատուհանդ դեռ փա՞կ ես պահում, թե՞ կիսաբաց ես թողել… *** Խոստումներդ ի՞նչ կապ ունեն,երբ մենք իրար հետ կապ չունենք, Նվիրածդ ծաղի՞կն է մեղավոր, որ իրեն ջրելու ցանկություն չունեմ, Թե՞ ես, որ ջրելու ցանկությունը չունեմ։ Ամեն դեպքում ես քեզ միշտ կարդարացնեմ, ատելի՛ս, Ինձ համար կարող ես անհանգիստ լինել… Լույսը […]

2020 թվականը մեծ հետք թողեց ոչ միայն պետությունների տնտեսության, զբոսաշրջության, կրթության վրա, այլ նաև մարդկանց հոգեբանության, ապրելակերպի ու անհատի զարգացման,  ինչու ոչ նաև ձևավորման վրա: Չկենտրոնանալով բացասական ազդեցության վրա՝ պետք է ընդունենք, որ կորոնավիրուսի և մեկուսացման պատճառով կամ շնորհիվ շատերս սկսեցինք ավելի շատ ժամանակ տրամադրել մեր անձին,  շարունակեցինք կարդալ կիսատ թողած գրքերը, վերանայեցինք վաղուց մոռացված ֆիլմերը, բացահայտեցինք նորերը, մեկ օրում վերջացրինք բազմասերիանանոց ֆիլմեր ու ինքնակրթվեցինք, ինքնազարգացանք, բացահայտեցինք մեզ յուրովի: Այս օրերին ինձ համար բացահայտեցի, որ նախընտրում եմ սերիալներ դիտել, կապվել հերոսների հետ, երկար մտածել նրանց ճակատագրի մասին, խճճվել ու վերջում համաձայնել կամ բռնկվել սցենարիստների տված վերջաբաններից: Ինչպես հասկացաք, ձեզ եմ […]

Լուսինե Դավթյան does not have any friends yet.
Avatar