Avatar
Ամալիկ Բաղդասարյան
First Name
Ամալիկ
Last Name
Բաղդասարյան

Կատալոնիայի հանհրահայտ զավակը՝ Սալվադոր Դալին, անկասկած հանճար էր, ով պարզապես պաշտում էր փողը, թանկարժեք հագուստը և համեղ ճաշատեսակները։ Ասում են, որ հենց նրա չափից դուրս սերը փողի նկատմամբ նրան դրդել է մշակել իր կարողությունը անձեռնմխելի պահելու տարօրինակ եղանակներ։ Ինչ խոսք, Դալիի երևակայություն անասելի հարուստ էր։ Իր կյանքի վերջին տարիներին Դալին գրեթե երբեք չէր վճարում իր ռեստորանի հաշիվը։ Ո՛չ, նա չէր խուսափում այն վճարելուց, նա պարզապես դիմում էր խորամանկության։ Ամեն անգամ, երբ Դալին և իր ընկերները ճաշում էին որևէ թանկարժեք ռեստորանում, նա խնդրում էր հաշիվը և չէկ էր ստորագրում։ Բայց չեկի հակառակ կողմին Դալին սկսում էր նկարել։ Դե իհարկե, ով կկանխիկացներ […]

  Բարև, ես Արկադին եմ, 18տարեկան, գրաֆիկ դիզայներ և ապագա Նեթֆլիքսի իրավաբան: Ապրում եմ ք. Մարտունիում և սովորում… տեղի ծխական դպրոցում… ըըըը… չէէ. տեղի Ավագ Դպրոցի 12րդ դասարանի հումանիտար հոսքում․ դեե միշտ ինձ հետաքրքրել է պատմությունն ու լեզուները: Չնայած փոքր տարիքիս արդեն մասնակցել եմ ամենատարբեր ծրագրերի, որոնցից են օրինակ` Համահայկական Կամավորական Միության անդամ լինելս, Մարտունի քաղաքում փոքր ծրագրեր իրականացնելը, տարբեր դասընթացների, սեմինարների մասնակցելը, և այլն: Այժմ պատրաստվում եմ ընդունելության քննություններին և դրա հետ մեկտեղ աշխատում Հայաստանի լավագույն սրճարաններից մեկում որպես գրաֆիկ դիզայներ, զբաղվում սիրելի հոբբիներովս և իհարկե զարգացնում իմ բրենդը` Aaka Fashion-ը: Վերջինս ստեղծել ենք 2016թ, անցել հետաքրքիր ճանապարհներով ու […]

1881 թվականի գարնանը իմպրեսիոնիստների վեցերորդ ցուցահանդեսի ժամանակ Էդգար Դեգան ներկայացրեց թերևս իր միակ քանդակը, որը նա երբևէ պիտի ցուցադրեր հանրությանը: «14-ամյա փոքրիկ պարուհին», ահա այսպես է անվանել Էդգար Դեգան իր մոմե քանդակը, որը ոչ միայն չընդունվեց, այլև քննադատվեց ժամանակակիցների կողմից։ Քննադատները գրեթե միաձայն պնդում էին, որ քանդակը տգեղ է, բայց այնուամենայնիվ չէր ստացվում չնկատել քանդակի վառ արտահայտված ռեալիզմը։ Քանդակված կերպարը իրական էր։ Տասնչորս տարեկան դեռահաս պարուհին Մարի վան Գյոթեմն էր՝ աղքատ ընտանիքի երեք դուստրերից մեկը։ Դեգան հատուկ էր ընտրել Մարիին, քանի որ այդ ժամանակ Փարիզի օպերայի դպրոցում մեծամասամբ սովորում էինք հասարակ և աշխատավոր դասի երեխաները։ Մարիի հայրը դերձակ էր, մայրը՝ […]

«Սրճարանի գիշերային տեռասը»  նիդերլանդացի գեղանկարիչ Վան Գոգի կտավն է։ Նկարիչն այն վրձնել է կտավին 1888 թվականին Առլում։ Այն ինչ ներկայացնում է կտավը, նկարչի ներաշխարհի և զգացողությունների ամենաիրական արտացոլումն է։ Իր նամակներից մեկի մեջ Վան Գոգը գրել է եղբորը, որ «Գիշերը ավելի կենդանի և գույներով հարուստ է, քան ցերեկը»՝ հավանաբար նկատի ունենալով հենց կտավում եղած զգացողությունը։ Նկարում գույներն ավելի առատ են։ Գերիշխող դեղինը նրբորեն խաղում է կապույտի երանգների և աստղազարդ երկնքի հետ։ Հանդարտությունը պարուրում է գիշերային քաղաքն ու մարդկանց։ Կա վարկած, որ նկարիչը վրձնել է այս նկարը ոչ թե արվեստանոցում, այլ հենց փողոցում, գիշերը։ Վան Գոգը վստահ էր, որ տեսարանը պետք է […]

Անձրևի հետևանքով գոյացած ջրափոսերի միջով արագ քայլելով հասավ տուն։ Ոտքերն ամբողջովին ցեխոտ էին։ Դրսում կեսգիշերյան խավար էր, ներսում՝ խավար դատարկություն։ _________ – Բարի լույս բոլորին։ Հա ի՞նչ, սովորական բարևում եմ, աչքներդ էնպես եք չռել, կարծես թե մարդ եմ սպանել նախքան դասարան մտնելը։ Դասարանը նորից անցավ իր սովորական եռուզեռին. տարբեր անկյուններում միմյանց մոտ խմբված աշակերտներ, տարատեսակ ձայներ ու մեկ-մեկ հենց նոր մտած աղջկան նայող հայացքներ։ – Լսե՞լ եք՝ վերջերս ինչ բոմբ լուրեր են պտտվել։ – Ամբողջ դպրոցն է հիմա նրա ու նրա մոր մասին խոսում։ – Աստված հեռու պահի նմաններից։ Սենյակի տարբեր անկյուններից լսվում էին փսփսոցներ։ Այնպիսի պատկեր էր ստեղծվել, որ […]

Այնտեղ ` վերևում, ես գիտակցեցի, թե որքան պարզ են երբեմն լինում երազանքները։ Երբ փոքր էի, երազում էի բարձրանալ ու հասնել լեռան գագաթին, կանգնել ու ինձ զգալ ամենամեծ մարդը աշխարհի վրա։ Հիմա ես այնուամենայնիվ պնդում եմ, ես ամենափոքր մարդն եմ, որ կարող էր լինել աշխարհում։ Ես ձեռքերումս պահում եմ այն հողը, որտեղ իմ պես հազարները գտել են աշխարհին վերևից նայելու հաճույքը ու մեկն եմ այն հազարներից ում աշխարհը վերևից նայել ու մի կտոր քմծիծաղ է տվել։ Անիմաստ է շեշտել, թե որքան ազատ եմ ես այս ժայռակույտերի գրկում։ Ես մաշկիս ծալքերում, անոթներիս մեջ, մարմնովս հոսող արյան ամեն մի կաթիլում շնչում եմ բոլոր […]

Ամալիկ Բաղդասարյան does not have any friends yet.
Avatar