Avatar
Զառա Առաքելյան
First Name
Զառա
Last Name
Առաքելյան

Բաղադրիչներ Ձու- 3հ. Շաքարավազ- 2 բաժակ Կարագ-200 գ Մեղր- 3-4 ճաշի գդալ Սոդա- 2 թեյի գդալ Թթվասեր- 500 գ Կակաո- 1 ճաշի գդալ Ալյուր- 4-5 բաժակ Վանիլ Պատրաստման եղանակը Խմոր- 1 բաժակ շաքարավազը, 100 գ կարագը, մեղրը, սոդան, ձուն դնել գոլորշու վրա մինչև փրփրի: Ավելացնել ալյուրը: Խմորը բաժանել 4 մասի: Եփել 200 ցելսուս ջերմաստիճանում: Կրեմ- 100 գ կարագը, 1 բաժակ շաքարավազը, թթվասերը և կակաոն հարել: Կրեմը քսել շերտերին: Վրան կարելի է քերել շոկոլադ: Խմորեղենը պատրաստ է:

Քեմբրիջի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ անգամ փոքր չափաբաժնով ճառագայթումը կարող է շատ վտանգավոր լինել: Ինչպես գրում է MedicalXpress-ը, գիտնականները պարզել են, որ անգամ փոքր չափաբաժնի դեպքում ճառագայթումը կարող է նպաստել չարորակ ուռուցքների առաջացմանը: Ընդ որում, առավել վտանգված է լինում մարդու մաշկը: Հետազոտությունը ցույց է տվել, որ անգամ ռենտգենային հետազոտությունը կարող է մարդու օրգանիզմում P53 կոչվող բջիջների մուտացիաներ առաջացնել, իսկ այս բջիջները պատասխանատու են օնկոլոգիական հիվանդությունների զարգացման համար: Բազմաթիվ գիտափորձերի արդյունքում գիտնականները պարզել են, որ որքան անվտանգ է համարվում ճառագայթման մակարդակը, այնքան ավելի շատ բջիջներ են մուտացիայի ենթարկվում: Հետազոտությունները ցույց են տվել, որ ռենտգենյան հոտազոտությունից առաջ […]

Բաղադրիչներ Սմբուկ- 5հատ Տավարի միս ( աղացած)-0.5 կգ Տոմատի մածուկ- 4 ճաշի գդալ Յուղ- 3 ճաշի գդալ Աղ Սև և կարմիր պղպեղ Պատրաստման եղանակը Ամբողջական սմբուկները նախապես տապակել: Այնուհետև պատրաստել միջուկը: Աղացած միսը դնել տապակի մեջ, ավելացնել համեմունքները և խառնել, ջուրը թողնելուց հետո ավելացնել յուղը և տոմատի մածուկը: Թողնել 5-10 րոպե: Սմբուկները շարել ջեռոցի տապակի մեջ, մեջը փոս անել և լցոնել միջուկը: Եփել 250 ցելսուս ջերմաստիճանում մոտավորապես 15 րոպե: Համեղ և տոնական ուտեստը պատրաստ է: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Ակնեն կամ կորյակային հիվանդությունը մաշկի այն խնդիրներից է, որի հետ այս կամ այն չափով բոլորս էլ առնչություն ունեցել ենք, հատկապես պատանեկան տարիքում։ Շատերի մոտ այն անցնում է սեռահասունացումից հետո։ Սակայն քիչ չեն դեպքերը, երբ այդ տհաճ, երբեմն՝ ցավոտ, այսպես կոչված, «պզուկները» անցնելու փոխարեն շատանում են, տարածվում, բարդանում, ընդհուպ մինչև խորը սպիների ձևավորում։ Կորյակային հիվանդության բուժումը բարդ խնդիր է, երկարատև, եթե չասենք մշտական պրոցես։ Հաճախ բուժառուները դիմում են ինքնաբուժման, կիրառում են այստեղ-այնտեղից լսած տարբեր միջոցներ, որոնցից շատերը լավագույն դեպքում կամ չեն օգնում, վատագույն դեպքում՝ առաջացնում են լուրջ հետևանքներ։ Ինչ չի կարելի անել, եթե ունեք կորյակային հիվանդություն։ Սեղմել կորյակները (պզուկները)։ Ակնեի զարգացման գործում […]

Բաղադրիչներ Խմոր Ձու 4հ Շաքարավազ 1.5 բաժակ Մեղր 3 ճաշի գդալ Կաթ 4 ճաշի գդալ Ալյուր 4 բաժակ Կրեմ Կաթ 2 բաժակ Շաքարավազ 1.5 բաժակ Ալյուր 4 ճաշի գդալ Կարագ 250 գ Վանիլին Գլազուր Կակաո 3ճգ Կաթ  3ճգ Շաքարավազ 0.5 բաժակ Կարագ 30գ Պատրաստման եղանակը Խմոր –Ձուն, շաքարավազը, մեղրը, կաթը և կարագը միասին լավ խառնել և դնել ջրային գոլորշու վրա։ Անընդհատ խառնել, մինչև որ շաքարավազը հալվի։ Այնուհետև գոլորշու վրայից վերցնել և ավելացնել 4 բաժակ մաղած ալյուրը։ Խմորը հունցել և բաժանել 4 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակով բացել և թխել 180° տաքացված ջեռոցում: Կրեմ– Շաքարավազը, ալյուրը և կաթը միասին խառնել և եփել մարմանդ […]

Խոնավ վարսերով քնելը վնասակար է: Բոլորն էլ գիտեն, որ նման դեպքերում մարդը կարող է մրսել ու հիվանդանալ, սակայն քչերը գիտեն, որ խոնավ վարսերը կարող են դառնալ նաև շատ այլ հիվանդությունների պատճառ: Ձեր ուշադրությանն ենք նրկայացնում առողջական 7 լուրջ խնդիր, որոնք կարող են պայմանավորված լինել այս սովորությամբ: Գլխամաշկի բորբոքում Խոնավ վարսերը կարող են դառնալ գլխամաշկի բորբոքման ու քորի պատճառ: Բացի այդ, այս սովորությունը վնասում է նաև վարսերը: Գլխացավեր Քնի ժամանակ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է և խոնավ սրբիչը ջերմաստիճանների տարբերության հետևանքով կարող է առաջացնել գլխացավ: Փխրուն վարսեր Այս սովորությունը շատ վնասակար է նաև վարսերի առողջության համար, քանի որ դրա հետևանքով մազերը դառնում […]

Ամռանը ձմերուկն անպակաս է գրեթե յուրաքանչյուրի սեղանից, սակայն գաղտնիք չէ, որ հյութալի եւ ախորժալի այս պտուղը կարող է թունավորման պատճառ դառնալ: Ձմերուկը, բացի օգտակար նյութերից, կարող է պարունակել նաեւ նիտրատներ, ինչն էլ հենց կաորղ է հանգեցնել թունավորման: Ձմերուկից թունավորան ախտանշանները կարող են հայտնվել ինչպես ուտելուց 1-2 ժամ անց, այնպես էլ 1-2 օր անց: Դա կախված է անհատից եւ նրա դիմադրողականությունից: Իսկ թունավորման ախտանշաններն են՝ բարձր ջերմություն թուլություն գլխացավ ցավեր որովայնի շրջանում սրտխառնոց, փսխում Առողջ մարդու համար ձմերուկի նորմալ չափաբաժինն է օրական 0,5 կգ-ը, որը ցանկալի է միանգամից չուտել, այլ բաժանել մասերի: Հիշեք, որ ձմերուկի չարաշահումը կարող է վատ անդրադառնալ այն […]

Լոմոնոսովի անվան Մոսկվային պետական համալսարանի գիտնականներն արյան մեջ շաքարի մակարդակը որոշելու նորարարական մեթոդ են ստեղծել: Ինչպես գրում է ren.tv-ն, այս մեթոդը թույլ է տալիս հատուկ բիոսենսորների միջոցով կատարել քրտիքի անալիզ ու որոշել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: «ՄՊՀ քիմիայի ֆակուլտետի աշխատակիցները ստեղծել են արյան մեջ շաքարի մակարդակի որոշման ոչ ինվազիվ մեթոդ: Կենսական նշանակություն ունեցող այս ցուցանիշը վերահսկողության տակ պահելու համար գիտնականներն առաջարկում են անալիզի ենթարկել քրտինքը: Հետազոտողները կամավորների մասնակցությամբ թեստերի արդյունքում ապացուցել են, որ շաքարային դիաբետի մշտադիտարկման համար բավական է միայն արյան ու քրտինքի միջև կոռելյացիան», – հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից: Մասնագետների  խոսքով՝ նախկինում արյան մեջ շաքարի մակարդակը մաշկի միջոցով […]

Բաղադրիչներ Աղացած միս- 1 կգ Ձու- 1 հատ Ջուր- 2 բաժակ Աղ Սև և կարմիր պղպեղ Ալյուր Պատրաստման եղանակը Նախօրոք միսը համեմել համեմունքներով: Խմոր- Ալյուրը, ձուն և ջուրը խառնել, որպեսզի ստացվի պինդ խմոր: Խմորը ոչ շատ բարակ բացել, կտրատել, վրան միս դնել և կապել: Թավան լավ յուղել և մաթըն շարել: Վրան դնել կարագ և եփել 250 ցելսուս ջերմաստիճանում: Եփելուց հետո վրան լցնել արգանակ և թողնել 5-10 րոպե: Կարելի է մատուցել սխտոր մածունով: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ)

Ամերիկացի բժիշկները ներկայում փորձարկում են նոր սերնդի GE սքաներները, որոնք ամենայն մանրամասնությամբ բացահայտում են մարդու օրգանիզմը: Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այս սքաներներն անցնում են իրենց առաջին կլինիկական փորձարկումները: Բժիշկները պատմել են, որ դրանց օգտագործումը շատ ավելի հեշտ ու մատչելի է: Սարքը լուսային ճառագայթներն անցկացնում է հիվանդի մարմնի միջով, ինչից հետո համակարգիչը վերարտադրում է մարմնի տվյալ մասի հստակ նկարը: Սքաների հեղինակները նշել են, որ այն կարող է սրտի ամբողջական նկարը վերարտադրել` ընդամենը 1 սրտխփոցի ընթացքում: Աղբյուրը` med-practice.com  

Զառա Առաքելյան does not have any friends yet.
Avatar