Avatar
Մարինա Գեղամյան
First Name
Մարինա
Last Name
Գեղամյան

Սուսաննան երգի սիրահար է եղել մանկուց և նրա մեջ միշտ եղել է հայրենասիրական ոգին։ Սուսաննան առաջին մասնագիտությամբ երգչուհի է։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Քանի որ երգն ու հայրենասիրական ոգին նրան ուղեկցում էին մի նոր աշխարհ նա հասկացավ, որ մեկ այլ մասնագիտության ընտրություն ևս պետք է կատարի։ Սուսաննան 2-րդ մասնագիտությամբ զինվորական է։ Մեր օրերում քիչ են հանդիպում իգական սեռի զինվորականներ, սակայն Սուսաննան այն խիզախներից է, ով սիրում է իր հայրենի հողն ու ամեն կերպ փորձում է լինել արժանի իր արմատներին։   Սուսաննան այսքանով չսահմանափակվեց և այժմ նա մեկ այլ մասնագիտություն ստանալու շեմին է։ Սուսաննան սովորում է Եվրասիա միջազգային […]

Ուզում եմ գալ մոտդ / Ուզում եմ գաս մոտս Նստել կողքիդ / Նստես կողքիս Հենվել ուսիդ / Հենվես ուսիս Բռնել ձեռքդ / Բռնես ձեռքս Մխիթարել / Մխիթարես Կիսել ցավդ / Կիսես ցավս Մեղմել վախդ / Մեղմես վախս Սփոփել հոգիդ /սփոփես հոգիս Որ չցավի…. Չմռմռա բացված վերքդ… Չվերհիշես անցած օրդ… Քար չդառնաս, բայց քարանաս… Լուռ մի կետի դու ամրանաս… Հիշես կռիվն ու…ու մոռանաս… Բայց վառ պահես հիշատակը՝ Մարտում ընկած քո ընկերոջ…. Ուզում եմ գաս մոտս, Որ անիծենք պատերազմը, Որ մեզ փոխեց դարձրեց սառը.

Գնացիր պատերազմ… Ու քո օրերով կապի դուրս չգալը ինձ ստիպեց ատել ժամանակը… Ատել հեռախոսի լռությունն ու ատել պատերազմը՝ նորից ու նորից… Սպասումը խեղդեց ինձ՝ կարոտիս մեջ. Բայց հավաքվեցի ու ժպտացի, որ կիլոմետրեր հեռու քեզ ուժ տա ժպիտս… Քեզ ավելի ու ավելի շատ սիրեցի, որ սերս քեզ վահան դառնա ու վանի կույր գնդակից… Սկսեցի մտածել, մտածել՝ քո, իմ ու մեր մասին. Որ չհասցրի առաջին անգամ պատերազմ մեկնելուցդ առաջ քեզ գրկել ու խոսք վերցնել վերադառնալու .. Օրերս մեռնում էին, ոնց մեռնում է աշնան վերջին տերևը հողին. Բայց պատերազմը նախանձում էր ինձ ՝ քեզ ունենալուս համար. Ու քեզ էլի տարավ. ու թեև հասցրի […]

Սյուզաննան 18 տարեկան է։ Ավարտել է Երևանի օլիպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը։ Արդեն 3 տարի է ,ինչ զբաղվում է  ծանրամարտով։ -Որտե՞ղ եք սովորում։ -Այժմ սովորում եմ Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Ապագա Իրավաբան եմ, սակայն այժմ զբաղվում եմ մասնագիտացված ծանրամարտով։ -Ի՞նչ հոբբիներ ունեք։ -Կոնկրետ հոբբիներ չունեմ,որոնց մեջ խորացել եմ։ Սակայն դեռ վաղ հասակից շատ եմ սիրում նկարել,որը նյարդերը հանգստացնող ազդեցություն է ունենում ինձ վրա։ Նաև անչափ սիրում եմ լսել երաժշտություն և կարդալ շատ ու շատ գրքեր։ -Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը։ – Հիմնականում կարդում եմ դետեկտիվ և հոգեբանական գրականություն։ Ամենասիրելի գիրքը՝ Ագաթա Քրիստի <<Եվ ոչ ոք չմնաց>>, որը խորհուրդ կտամ […]

Գուրգեն Ավետիքի Այվազյանը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում։ Կրթությունը ստացել է գյուղի 2րդ միջնակարգ դպրոցում,որն ավարտելուց հետո սովորել է ԳՊՀ-ի Տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահություն,հաշվողական տեխնիկա բաժնում։ Այնուհետև մեկնել է ծառայության հայրենիքը պաշտպանելու համար, որտեղ էլ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, արիաբար հերոսացավ․․․ Ես զինվոր եմ… Չէ ներեցեք,զինվոր էի… Արդեն պիտի սովորեմ ինքս ինձ հետ անցյալով խոսել… Չնայած,համոզված եմ,որ ներկա կլինեմ դեռ երկար ժամանակ… Երբ ես ծնվեցի,հայրս մի լավ խմել էր,ախր տղա էր ունեցել… Արդեն անցան իմ 24 գարունները,այն գարունները,որոնք ինձ դեռ շատ բան էին տալու… Արդեն ես ինձ պես հերոս տղերքի կողքին եմ և պաշտպանում եմ Ձեզ այստեղից,միշտ […]

Գոռը սիրում եմ զբաղվել հնավայրերի ուսումնասիրությամբ պատմամշակույթային արժեքների ոբացահայտմամբ։ Նա միշտ փորձում է բացահայտել թաքնված հետաքրքիր, հին և զարմանալի երևույթները։ Այս տարի ավարտել է Քաղսիի միջնակարգ դպրոցը։ Այժմ սովորում է Եվրասիա Միջազգային Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում։ Անչափ հետաքրքված է իրավական յուրաքանչյուր ոլորտով և կարծում է, որ արդարությունը հենց իր սերնդի ձեռքերում է։ – Ամենահետաքրքիր պեղումները, որին ներկա եք գտնվել հարցին Գոռը պատասխանեց այսպես․ -Իտալացի հնեաբանների խմբի հետ մասնակցել է պեղումների “Kotayq Survery project”-ի շրջանակներում ու կարծում եմ, որ դա ամենահետաքրքիրներից էր։ Այնտեղ գտանք ամրոց, որը Ուրարտական ծագում ուներ և մոտ Ք.ա VII-Vդդ-ի էր։ Տարածքը կազմում էր գրեթե 16 հեկտար։ […]

Ու թե եզերքին հզոր Արազի, Մի օր մեղմ փչի հովը Կովկասի, Ու դեմքս շոյի` Հոգիս կհառնի Մոխրից մռմուռի, Ու Ձեր սրբացած հին դամբարանից Սիրտս կճչա անթաքույց ցավից, Եվ կկսկծա Ձեզ թողած պարտքից` Հայոց աշխարհը Ջավախքի փեշից, Ու Ձեր ամեն մի կաթած արյունից մի նոր վանք շինվեց բարձր բլուրից և անատոլիական ազգիս հուշերից, Ձեզ համար մատաղ Սյունյաց լեռներից, Եվ Ձեր ցավագար աղաղակներից, Անեծքներ հոսեց մեր ավարայրից, Ու ծնկի իջած մենք ուխտի ելանք Պատմական հզոր մեր Այրարատից, Եվ սուգը` խեղտած մեր կուռ սրտերում, հանկարծ ժայթքում է մեր կոկորդներում, Ու կանգ չենք առնի պիղծ մզկիթներում, Ազգիս հրածին` հերո´ս զավակներ, Դուք մեզ թողել եք […]

Սիրուշո Վրեժի Մարկարյանը ծնվել է Գյումրիում։ Դե կարծում եմ, որ կարիք չկա նշելու, թե ինչ տաղանդների քաղաք է Գյումրին և բնականաբար Սիրուշոն ևս բացառություն չէ։ Սիրուշոն ավարտել է Գյումրու 《Ֆոտոն》 վարժարանը։ Այնուհետև նա մեկնել է ԱՄՆ, որտեղ ապրել է 3 տարի։ Ապրել է New York White Plains-ում և սովորել է Valhala High School-ում։ Ավարտելով դպրոցը` հայրենասիրությունից դրդված, վերադարձավ հայրենիք։ Սիրուշոյին մանուկ հասակում, երբ հարցնում էին, թե ի՞նչ մասնագետ է դառնաlու, նա միշտ պատասխանում էր, որ իրավաբան։ Ըստ Սիրուշոյի, նա սիրում է դասական հագուստը, դասական յուրաքանչյուր դետալ, որն էլ հարկավոր է իրավաբանին և նա վստահ է, որ ընտրել է կյանքի ճիշտ […]

Մի օր ես քե՛զ կմոռանամ… Մի օր ե՛ս քեզ գուցե ներեմ Ու.. Կներեմ ես քեզ այն ժամ միայն, երբ… Ժամանակն էլ չվազի ու չնմանվի լոկ ավազի… Ես քեզ մի օր գուցե ներեմ, երբ… Երբ մանուկը մեղք կգործի, Բայց երեխան ի՞նչ հասկանա, թե ո՞րն է այս կյանքի՝ չարն ու բարին, կեղծն ու շիտակը, ճիշտն ու սխալը… Մի օր ես քեզ գուցե ներեմ, երբ… Երբ արևը էլ չի՛ ծագի, չի՛ տաքացնի նա ոչ մեկին…. Մի օր ես քեզ գուցե ներեմ, երբ… Երբ աստղերը կխավարե՛ն, ու լույս չե՛ն տա, ու չեն փայլի մութ երկնքում… Ես մի օր քեզ գուցե ներեմ, երբ… Երբ չի […]

Սույն թվականի հունվարի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ staff.am-ը ներկայացրեց ՀՀ աշխատաշուկայի ակտիվության ամենամյա վերլուծությունը 2019թ․-ի տվյալներով։  Ըստ վերլուծության արդյունքների թափուր աշխատատեղերի քանակը 2018-ի համեմատ 2019-ին աճել է 250%-ով: Հայտնի են արդեն 2020 թվականի ամենապահանփված մասնագիտությունները։ Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի տարի շարունակ աշխատաշուկայում առաջին տեղում է Ծրագրավորում մասնագիտությունը։ Այն արդեն տարիներ շարունակ չի զիջում իր տեղն այլ մասնագիտություններին։ Առանձնացվել են 10 թոփ մասնագիտություններ որոնք արդիական են 2020 թվականի աշխատաշուկայում։ Ծրագրավորում- Այս մասնագիտությունը մի շարք երկրներում գրավում է առաջին հորիզոնականը Վաճառք/Սպասարկում- Սպասարկման և վաճառքր ոլորտը միշտ առաջնայիններից է ցանկացած երկրում Մարքեթինգ/Գովազդ- Այս մասնագիտությունն ավելի արդի դարձավ ամբողջ աշխարհում հատկապես համաճարակային […]

Մարինա Գեղամյան does not have any friends yet.
Avatar