Avatar
Մարգարիտ Հարությունյան
First Name
Մարգարիտ
Last Name
Հարությունյան

Ասում են,դեռևս հին ժամանակներում տղամարդիկ և կանայք սկզբնապես բոլորովին այնպիսին չէին,ինչպիսին այժմ են.նրանք լոկ երկսեռ էակներ էին.մեկ մարմին,մեկ պարանոց,մեկ գլուխ՝ երկու դեմքով,որոնք նայում էին տարբեր կողմեր:Կարծես թե երկու արարած կպած էին իրար՝ չորս ոտքով,չորս ձեռքով:Նրանք մեկ միասնական ուժ էին մեկ մարմնում:Սակայն հունական խանդոտ աստվածները նկատել էին,որ չորսձեռնանի արարածն ավելի շատ էր աշխատում,հակադիր կողմեր նայող դեմքերը մշտապես զգոն էին,անհնար էր թիկունքից նենգորեն հարձակվել նրա վրա,նա ամուր և անկոտրուն կանգնած էր չորս ոտքերի վրա:Եվ Օլիմպոսի գերագույն աստված Զևսը որոշեց մահկանացուներին զրկել իրենց ուժից:Կայծակի հարվածով այդ արարածին երկու կես արեց՝ ստեղծելով տղամարդուն և կնոջը:Դա շատացրեց երկրի բնակչությունը,շփոթեցրեց և թուլացրեց նրանց:Այժմ պետք է որոնեին […]

Koi No Yokan-ճապոներեն,զգացողություն,երբ առաջին անգամ հանդիպել ես մեկին և թվում է,թե սիրահարվել ես: Meraki-հունարեն,որևէ գործողություն անել մեծ հաճույքով: La douleur exquise-ֆրանսերեն,երբ դու փափագում ես ջերմություն նրանից,ումից երբեք չես կարող ստանալ: Nefelibata-պորտուգալերեն,մարդ,որը ապրում է իր սեփական երազներում: Solivagant-լատիներեն,միայնակ թափառել ողջ աշխարհով: Schwellenangst-գերմաներեն,վախ ամեն ինչ սկսել նոր էջից: Hygge,դանիերեն,ջերմ զգացողություն,երբ գտնվում ես քո շրջապատում: Ya’aburnee-արաբերեն,բառացի նշանակում է <<դու ինձ կսպանես>>,պատրաստ լինել մեռնելու,եթե պետք է ապրել առանց սիրած էակի: Onsra-սերբերեն,դառը զգացողություն,որ սերը չի շարունակվի: Eunola-անգլերեն,լավ,գեղեցիկ մտքեր արտահայտելու կարողություն:  

Հայկական ժողովրդական պարերի հնագույն ծագման մասին վկայում են բանավոր տեքստերից մեզ հասած բազմաթիվ հասկացություններ և Հայաստանում պահպանված ու օգտագործվող պարային, թատերական մի շարք տերմիններ։ Աշխատանքի ողջ ընթացքը և կենցաղային բազմաթիվ տարրեր վերածվել են շարժումների (կատարվել են որոշակի ռիթմով և ուղեկցվել երաժշտությամբ), որոնք դարձել են պարային շարժումների հիմքը և, աստիճանաբար հեռանալով կենցաղային նշանակությունից, ընդհանրացվել են։Հայկական ժողովրդական պարերի հիմնական ուղղությունը աջն է, բայց կան նաև ձախ ու հետ կատարվող քայլեր ու պարաձևեր, որոնք ընդգծում են որոշակի ծեսերի ողբերգական իմաստը: Հայտնի են՝ գովնդ, շորոր, վերվերի, ետ ու առաջ, ծափ պար, օձաձև, ոտ զարկելով ու թռիչքներով, քոչարի և այլ պարաձևեր, որոնք ըստ բովանդակության դասակարգվում են՝ էպիկական, քնարական, […]

Իսկ դուք գիտեք,որ աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները,անգամ ամենաանշանները,միմյանց հետ փոխկապակցված են ամենազարմանալի և հրաշալի ձևով:Ինչպես փոքրիկ ճանճի թռիչքը հեռվում կարող է առաջացնել հզոր մրրիկ,այդպես էլ տարօրինակ,առաջին հայացքից,հանգիստ և միայնակ աղջկա,ով ապրում է իր երևակայական աշխարհում,անհասականլի քայլերը կարող են արմատապես փոխել տարբեր մարդկանց կյանքեր՝նվիրելով նրանց երջանկություն,գունավորելով կյանքը վառ և գլխապտույտ առաջացնող գույներով: Այդ աղջկան կոչում էին Ամելի Պուլեն: «Ամելի» 2001 թվականի ֆրանսիական ռոմանտիկ կատակերգություն, որ նկարահանվել է ռեժիսոր Ժան Պիեռ Ժյոնեի կողմից։ Ֆիլմի ֆրանսերեն անվանման բառացի թարգմանությունը՝ «Ամելի Պուլենի անսովոր ճակատագիրը»։ Ամելի Պուլենն իր մանկությունն անցկացրել է մտացածին աշխարհում ու մենակության մեջ։ Նա մշտապես երազում է և զրուցում իր հորինված ընկերոջ՝ կոկորդիլոսի […]

Կան ֆիլմեր,որոնք դիտելուց հետո սկսում ես վերաիմաստավորել շրջապատումդ տեղի ունեցող փոփոխությունները,մարդկանց:Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմը դասվում է այդ ֆիլմերի շարքին:Ֆիլմը իրապես շատ գեղեցիկ է,ինչպես ասվում է համանուն երգում՝ հեքիաթը այսօր արդեն հինը չէ,անխելք մարդու վերջն էլ հեչ իմը չէ: Եթե դիտել եք այդ ֆիլմը,ապա կհասկանանք,թե ինչու եմ վերաիմաստավորում Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթը:Ֆիլմը մարդու,նրա կատարած ընտրության մասին է: Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։Ճանապարհին նրան հանդիպում են […]

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում,երբ մեր ապրելակերպը մասամբ դարձել է վիրտուալ:Այժմ մեր առօրյան տեսանելի է բոլորին,մենք ինքներս տեղադրում ենք նկարներ,վիդեոներ,փորձում ենք շատ դիտումներ և հավանումներ հավաքել,այդպիսով ստեղծում ենք մեր իմիջը:Այո,վիրտուալ տիրույթը շատ կարևոր է:Անգամ աշխատանքի հայտարարություններում, երբ լրացնում ես դիմում-հայտը,պահանջում են կցել քո էջի հղումը.այդպիսով դիտարկում են քո վիրտուալ «պահվածքը»:Երբևէ մտածել եք,թե որքան կարևոր է մեր էջը,որը մենք կառավարում ենք,պարբերաբար նորություններ ավելացնում:Ես միշտ կարևորել եմ իմ էջի տեսքը,քանի որ, եթե առաջ առաջին տպավորությունը ստանում էինք առաջին հայացքից,հիմա ստանում ենք էջը մտնելուց:Իրականում մանրուքները բավականին կարևոր են,և հետևողական լինելու դեպքում ընդամենը մեկ անգամ դիտարկելով կարելի է մասնակի պատկերացում կազմել տվյալ օգտատիրոջ նախասիրությունների,բառապաշարի,ինչ-որ […]

Հայերենը հարուստ է միմյանցից բավական տարբերակված բարբառներով: Այդ տարբերությունները որոշ դեպքերում, հատկապես արևելյան և արևմտյան խմբակցությունների միջև, այնպիսի չափերի են հասնում, որ տվյալ բարբառների կրողները միմյանց հաճախ չեն հասկանում: Հայերենը, ինչպես ամեն մի լեզու, իր կազմավորման շրջանից ի վեր միատարր չի եղել: Նրանով խոսող ժողովրդի երկիրը` Հայկական Լեռնաշխարհը, իր աշխարհագրական մասնատվածությամբ, բնականաբար, ստեղծում է բնակիչների տնտեսական, մշակութային որոշ տեղայնացած մեկուսացում: Դրա հետևանքով հայոց լեզվում նույնպես աստիճանաբար առաջանում է տարածքային տարբերակվածություն` բարբառային տրոհվածություն, որին նպաստում են նաև հարևան ժողովուրդների լեզուներից կատարվող տարաբնույթ փոխառությունները: Հայերեն բարբառները միմյանց հետ փոխշփումների միջոցով նույնպես, կորցնելով հին հատկանիշներ, ձեռք են բերում նորերը: Այսինքն` բարբառային միավորների առաջացման […]

Ես գնում եմ… Ես գնում եմ, որովհետև հոգնել եմ քեզնից: Ես չհասցրեցի քեզ սիրել, բայց հասցրեցի սիրահարվել քեզ և դառնալ նվիրված ու հավատարիմ կողակից: Բայց ի՞նչ ես անում դու: Դու ժամերով անհետանում ես չգիտեմ` ուր և չգիտեմ` ում հետ, իսկ ես ենթադրություններ եմ անում: Մինչև անգամ մտածում եմ, որ դու տանը անգործ նստած ես, պարզապես չես ուզում ինձ հետ խոսել: Որովհետև ցանկության դեպքում միշտ էլ ժամանակ գտնում են: Իսկ ես չեմ զանգում և գրում քեզ, որովհետև վախենում եմ, որ կհոգնես ինձնից, կհոգնես իմ ուշադրությունից, բայց արի ու տես, որ ես հոգնեցի քո անտարբերությունից: Մինչև ե՞րբ սպասեմ: Մենք ինչ սկսել ենք […]

Զիգմունդ Ֆրոյդ՝ հոգեվերլուծության հիմնադիր, տեսություն, որն ազդեց ոչ միայն հոգեբանության, հոգեթերապիայի, այլ ողջ մշակույթի և դրա ընկալման վրա: Մարդ, ում շատերը խենթ և խաբեբա էին համարում, մյուսները՝ հանճար:Նրա մտքերը հեղափոխել են ժամանակի հոգեբանությունը, բժշկությունն ու մարդաբանությունը։Մարդկային էության վերաբերյալ նրա տեսությունները ցնցել են աշխարհը, և առ այսօր էլ նրա հայացքների նկատմամբ հետաքրքրությունը մարդկանց մեջ չի մարել։ Մենք պատահաբար չենք միմյանց ընտրում: Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն ապրում են մեր ենթագիտակցության մեջ։ Սեքսուալ շեղում կարող է համարվել միայն դրա իսպառ բացակայությունը։ Մնացած ամեն ինչը ճաշակի հարց է։ Որքան կատարյալ է մարդը արտաքնապես, այնքան շատ «սատանաներ» կան նրա ներսում։ Ցավոք, զսպված էմոցիաները չեն մեռնում: Նրանց […]

Գերասիմ Ասատուրի Հարությունյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 29-ին Հալիձոր գյուղում` դարբին Ասատուրի և Մարգարիտի(1953-1960թթ ՀԿԿ առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանի քույրը) բազմազավակ ընտանիքում:17 տարեկանում զորակոչվել է բանակ:Սկսվել էր Հայրենական Մեծ պատերազմը:Մեկնում է ռազմաճակատ:Սովորում է հետախուզական դպրոցում և պատերազմի ժամանակ լինում է հետախույզ,5 հոգանոց հետախուզական ջոկատի հրամանատար:Հետախուզական ջոկատը մի գործողության ընթացքում գերի է վերցնում գերմանակն սպայի,որպես <<լեզու>> ներկայացնում են շտաբին:Գերասիմը մասամբ տիրապետում էր գերմաներենին:Ռազմաճակատում շատ ծանր վիրավորվում է:Բանակից վերադառնալուց ընդունվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետ,սկսում է աշխատել և տեղափոխվում է Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ, սակայն արդեն հեռակա է սովորում:Նա և հայտնի պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը եղել են համակուրսեցիներ:1944 թվականին ռազմաճակատից վերադարձել էր ծանր […]

Մարգարիտ Հարությունյան does not have any friends yet.
Avatar