Avatar
Ռիփսիմե Աթանեսյան
First Name
Ռիփսիմե
Last Name
Աթանեսյան

Արդյոք երաժշտությունը կարո՞ղ է սպանել: Պարզվում է,որ  այո՛: Համենայն դեպս իտալական Ուդինա քաղաքի մոտ անցկացված երաժշտության փառատոնը 200 հավի կյանք խլեց: Էլեկտրակիթառների թնդյունը այնպիսի շոկի ենթարկեց մոտակա ֆիրմայի հավերին,որ նրանցից 200-ը  վախից ոչնչացան: Մեռած թռչունները կույտ-կույտ փռվել էին հավանոցի անկյուններում: Սակայն ֆերմայի տերը չէր կարող բողոքել դատարան՝ վնասը փոխհատուցելու, որովհետև ինքն էր կազմակերպել փառատոնը և իր տերիտորիան տրամադրել նրա մասնակիցներին:

Իլոն Մասկը ցանկանում է ստանալ մարդու ուղեղում չիպի տեղադրման թույլտվություն. նա արդեն չիպավորել է մի խոզուկի: ⠀ ⠀ «Neuralink» ընկերության նոր արտադրանքն ուղեղում տեղադրվող չիպ է, որը թելերով կապվում է գլխուղեղի նեյրոնների հետ: Այս տարի այն առաջին անգամ փորձարկվելու է մարդու վրա:⠀ ⠀ Իլոն Մասկի խոսքով՝ չիպը մարդկանց կօգնի հաղթահարել հիշողության կորուստը, վատ տեսողությունը, թույլ լսողությունը, ընկճախտը, անքնությունը: Մարդիկ կկարողանան շփվել հեռավորության մեջ առանց իրար զանգելու կամ գրելու, պարզապես մտածելով իրար մասին:

Ֆլորիդայի,Բերմունդյան և Վյերժ կղզիների միջև Ատլանտյան օվկիսանոսում կա մի տարածություն,որը օդերևութաբանները և նավաստիները անվանում են դիվային եռանկյունի: 1881 թվականից սկսած այնտեղ նավերի և ինքնաթիռների հետ միասին (չթողնելով ոչ մի հետք ,ոչ մի բեկոր,ոչ մի անգամ չտալով  SOS  ազդանշան) անհետ կորել է 2000 մարդ: 1945 թվականին այնտեղ անհետացել է հինգ  ամերիկյան ծովային որսորդներից բաղկացած նավախումբը:Նավախմբի որոնումների համար ուղևորվեց թռչող հսկա նավակ և նույնպես անհետացավ:Ավելին ողբերգական էր 1918 թվականին 309 ուղևորներ ունեցող նավի անհետացումը:Այդ շրջանի օդերևութաբանական և մագնիսական հետազոտումները հաստատեցին,որ այդ գոտին աշխարհում գոյություն ունեցող երկու տեղերից մեկն է ,ուր կողմնացույցի սլաքները մագնիսականի փոխարեն ցույց են տալիս աշխարհագրական հյուսիսը:Մյուս նման վայրն է […]

Հավը մաքրել,բաժանել7-8 մասի և կարմրացնել:Մի քանի փոքրիկ գլուխ սոխ մաքրել և ամբողջական վիճակում:Յուղի մեջ 2 կերակրի գդալ ալյուր բովել և վրան լցնել մեկ լիտր սպիտակ գինի (գինին լցնելիս պետք է ալյուրը անընդհատ տրորել,որպեսզի գնդիկներ չգոյանան:)Երբ  ստացվի միասեռ  զանգված,մեջը գցել տապակած  մսի կտորներն ու սոխը,աղը,սև պղպեղը ,դափնետերև և 1 ժամ դնել մարմանդ կրակի վրա:Հավի միսը մատուցել գինու և արգանակի հետ:

Քո մասին ծնված մայրամուտները հիմա իմ մեջ արևների են սպասում, որովհետև իմ հանդեպ մեռած զգացմունքներին ես երբեք չեմ հավատացել: Քո մասին հոսել են ճիչեր ու որպես հրաժեշտ է բացվել օրը, բայց ես շարունակել եմ ապրել՝ մեռցնելով իմ ցավը խորը: Քո մասին եղանակն է պատմել, ու թռչունն է սավառնել օդում, ու ինձ միշտ հավատացրել են՝ շուրթերդ անունս չեն ատում: Քո մասին լռել եմ բազմիցս, բայց ճակատիս է եղել անունդ, թե չէ, ինչպե՞ս է, որ երբ ինձ փողոցում տեսել են, բարևի փոխարեն ասել են՝ ինչու՞, ինչպե՞ս ես ապրում: Իմ արևերը մայր են կանչում մայրամուտներին՝ քո մեջ ապրող, Որովհետև ես երբեք չեմ հավատացել՝ […]

Մենք ապրում ենք ինչ որ մարդկանց նվիրվելու ու շատ սիրելու կարողությամբ, շնորհով կամ էլ պարտականությամբ։ Ապրում ենք ունեցածը չգնահատելու ու ուշադրություն չդարձնելու աննկատելի սովորությամբ։ Վազում ենք միշտ նրա հետևից, թողնելով ամենակարևորներին հետևում։ Ու սկսում ենք գնահատել, երբ այլևս չենք ունենում այն, ինչ ունեինք առաջ։ Ցավ ու ափսոսանքով ենք սկսում պատվել ու դառնում ենք ուրիշ մարդ, բայց ոչինչ փոխել չի ստացվում, իսկ ինչու՞ է դժվար ունեցածը գնահատելը, ինչու՞ է դժվար զգացմունքներս իրական արտահայտելը, ինչու՞ է դժվար մարդկանց կարևորությունը շեշտելը ու ուղղակի ասելը, որ սիրում ենք ու պաշտում ենք նրանց։ Մենք փախչում ենք ու անգամ ամաչում ենք մեր զգացածը արտահայտելուց, անգամ վախենում […]

Կարևորը կարողանաս պահպանել նրան, ում ստիպել ես քեզնով ապրել։ Կարևորը գնահատես ու վստահես նրան , որ նրա վստահությանն էլ արժանանաս ։ Ու էլ ի՞նչն է կարևոր այս կյանքում , եթե ոչ փոխադարձ վստահությունը ։ Երբ կա մեկը, ում կարևոր ես համարում ու կարողանում ես վստահել կյանքիդ ամենափոքր ու մեծ գաղտնիքները,ուրեմն պարտավոր ես պահել նրան։ Պինդ պիտի պահես ունեցածդ, որ հետո չփոշմանես այն բաց թողնելու համար։ Այն ինչ ունես, միգուցե մեկ ուրիշը “Երազանք” է անվանում։ Պահիր քո “Երազանքին” , որ նպատակներիդ նրա հետ հասնես։ Սպասիր նրան ամեն պարագայում, անկախ տեղից ու ջերմաստիճանից, սպասիր, որ ցուրտ ձմռանը հետդ թեյ խմող ունենաս , […]

Իմ կյանքի քիչ բայց ոչ անբովանդակ տարիների ընթացքում ես մի բանում եմ անդադար համոզվել. Հարգանք քո անձի նկատմամբ ստեղծում ես դու ինքդ։ Եթե որեւէ մեկը քեզ չի հարգում, քո խոսքը չի հարգում, քո ժամանակը չի հարգում, քո անձնական տարածքը չի ճանաչում, ուրեմն դու ինքդ ես մեղավոր։ Ուրեմն միշտ չափից դուրս ճկուն ես եղել մարդկանց հետ, միշտ հարմարվել իրենց, ինքդ քեզ ու քո խոսքն ու ժամանակը բավականաչափ չես հարգել, միշտ զիջել ես, որ դիմացինին ավելի հարմար լինի, միշտ չես կարողացել մերժել։ Միշտ հարգեք ինքներդ ձեզ, որովհետեւ միայն էդ դեպքում իրենք կհարգեն ու կսիրեն ձեզ, կմտածեն, որ դուք որեւէ բանի արժանի եք։ […]

Ասում են` քեզ համար կարևոր մեկը, պիտի ուժդ լինի. սուտ է Դու իմ թուլությունն ես… Ասում են, որ այդ մեկը, պիտի հենարանդ լինի. սուտ է Ես կախված եմ քեզանից, հենվելու փոխարեն… Ասում են, որ պետք է լինի միակն աշխարհում, Բայց ես քեզանից բացի ուրիշ աշխարհ չունեմ… Ասում են` պետք է լինի լույսդ խավարի մեջ, Բայց քանի դու կաս, ես խավարին ավաղ, ծանոթ չեմ… Ասում են, որ այդ մեկը ձեռքդ բռնողն ու բաց չտվողը պետք է լինի, սուտ է. Դու միշտ բաց ես թողնում ձեռքս, երբ ես ամենաշատն ունեմ դրա կարիքը… Քեզ ջերմացնողն ու լույս տվողը պետք է լինի, ասում են, […]

Տնից դուրս եկա։ Բաճկոնս ճանապարհին հագնելով քայլում էի ու մտածում՝ ո՞վ է մեռնելուց առաջ բաճկոն հագնում։ Մի օր կարդացել էի, որ Պիեռ Կորնելը գրել էր՝ «Ով չի վախենում մահից, նրա համար կյանքի սպառնալիքները սարսափելի չեն»։ Առանձնապես չգիտեմ, թե Պիեռը ով է, բայց ամեն դեպքում Պիեռն իրավացի էր, որովհետեւ ես գնում էի դեպի մահը ու ինձ համար սարսափելի չէին ոչ կյանքի սպառնալիքները, ոչ մահը, ոչ էլ այն, որ կոշիկներս մոռացել էի հագնել։ Մոռացել էի նաեւ ֆիլմերի պես գրություն թողնել միջանցքի փոքրիկ սեղանին։ Բայց ես գիտեի, որ իմ կյանքը ֆիլմերից շատ հեռու էր ու, բացի դա, մեր միջանցքում փոքրիկ սեղան չկա։ Տնից […]

Ռիփսիմե Աթանեսյան does not have any friends yet.
Avatar