Avatar
Սվետա Խաչատրյան
First Name
Սվետա
Last Name
Խաչատրյան

Որովհետև փամփուշտները մարմիններ են խոցում, բայց ոգի խլել այդպես էլ չկարողացան… Որովհետև ժպիտներ են սառում ու քարանում են սպասումները… Դարանու՜մ են սերերը խոցված… …Որովհետև դուք գնում եք ու մեռած են ապրում մնացողները… Արցունքներ են երկնում ժպիտները սառած ու որբանում են կարոտները… Ու կյանքն է դատարկվում այն զույգ աչքերից , որոնք մի օր քեզնով էին լցված… Ձեռքեր են թուլանում ու մի անկյունում ջերմազրկվում են ձեռքերը մեկի… Ու որովհետև համբույրիդ տաքությունը հետդ ես տանում՝ Շուրթե՜ր են սառում, Սրտեր են ցավում անբաբախ սրտից, Սպասումն է մեղսվում դրժած խոստումից , Ու կյա՜նքն է կանգնում… Ու որովհետև դատարկվում եք կյանքից ու անցյալ լցվում, միևնու՛յն է՝ […]

Դու, որ գնաս, քեզ ինչպե՞ս ներեմ… Դու քեզ կներե՞ս… Որ աչքերս միշտ թաց տեսնես ու ժպիտս գունատ, դու քեզ կներե՞ս… Ձեռքերիս դողը մի օր կանցնի գուցե, բայց էլ երբեք չեմ տաքանա քո համբույրից… Ինձ ասել ես, որ չլացեմ, որովհետև հետս ես միշտ… Բա հիմա ու՞ր ես, քեզ որտե՞ղ փնտրեմ… Ախր քո տեղը հողի վրա է… Վրա, ոչ թե տակ… Մի տեղում երկու րոպե չէիր սթրվում, հիմա ո՞նց ես էդքան պառկած մնացել, վե՛ր կաց, հերիքա՛, կատակեցինք, անցանք… Թո՛ղ սա քո ամենադաժան կատակը կլինի… Սա էլ կներեմ, ամեն ինչ կներեմ, բայց գնալդ երբեք չեմ ների, իսկ դու՞, դու քեզ կներե՞ս… Որ կիսատեցիր […]

Նորից զենքերը սրել, ու պարտությու՜ն են գոչում։ Չեք հանդարտվու՞մ, չենք հանձնվում։ Կրա՜կ եք կանչու՞մ, նույն պահին հայ Մոր աղոթքն է երկինք հասնում։ Ու թե ձեզ համար կոպեկն ու տարածքն է կյանքը, մեզ համար տարածքը հսկող տղերքի կյանքն է թանկ, ու նույն տարածքում թափված զինվորի արյունն է մեր սրտում մխված ուժը։ Աշխարհում չկա այնպիսի մի ուժ , որ անսահմանությունը սահմանափակ կդարձնի, թշնամին էլ հայացք գցի հայի աչքերին այնտեղ պարտություն չի գտնի։ Թող տան երանի հայ պարծանք ազգիս, որ զենքը փոխարինել է հավատով, անմոռաց փառքը, աննկուն կամքով։ Նորից զենքերը սրել ու պարտություն են գոչու՞մ։ Մենք էլ մոռացել ենք հանձնվել բառն իր բոլոր […]

Կյանքը գունավոր է… Հա՛, գունավոր է որովհետև մենք ընտրում ենք մեզ համապատասխան երանգն ու գունավորում օրը։ Օրերի, ժամերի, վայրկյանների ու գունային իմպրովիզների մեջ շատ տարբերություն կա։ Երբ մենք չեն հասցնում փոխել նախշը, մասնիկը տվյալ օրվա, կյանքը դառնում է միապաղաղ։ Ու գալիս է մի պահ, երբ անհրաժեշտություն ու բուռն ցանկություն կա գունապնակի փոփոխման։ Երբ անփորձ նկարիչը փորձում է գունավորել իր կյանքը, ինքնաբերաբար ստացվում է թանձր ու վատ միացություն։ Ու աստիճանաբար գույները խամրում են, դառնում մուգ, անորակ ու փչացնում են կյանքը։ Կյանքի տերն ու նկարիչն ենք մենք։ Եթե անփորձ նկարչին տրված է համարձակություն վրձնելու կտավը, ուրեմն մենք, փորձ ձեռք բերած արտիստներս,իրավունք ունե՞նք […]

Ասեմ, թե՞ գիտես, որ գրասեղանիս աջ անկյունում՝ պատի տակ ամենագեղեցիկ ծաղիկներն են բուրում։Պատի տակ քանի որ մեր սիրո երկրաշարժերից սիրելի ծաղիկների համար «անկյունն» է ամենաապահով տեղը։ Գեղեցիկը նա չէ,ում ինչ-որ չափանիշներից ելնելով գեղեցիկ են համարում բոլորը,գեղեցիկը նա է՝ ով առանց չափ ու կշեռքի տակ ընկնելու գեղեցիկ է մեկի համար մազերի ամենա գզգզված պահին։ Յուրաքանչյուրիս էլ մի «անկյուն» է պետք,ուր կկարողանանք պաշտպանվել մեզ վրա ձեռքերը երկարացնող խնդիրներից։ Մարդը ծովում ողջ է մնում այնքան քանի դեռ գլուխը ջրից դուրս է,և ծաղիկներն էլ ապրում են քանի գլխիկները ջրի երեսին են,ծովից ներս դրանք խեղդվում են։ Չսիրած մարդու գիրկը նման է ծովի,իսկ մենք վատ լողորդի,և […]

Աշուն է. Թախծել է հոգիս։ Մռայլապատվել եմ, Բայց և միաժամանակ Երջանկացել եմ։ Մի՛ աշուն ու մի՛ սեր է Ինձ հյուր եկել։ Աշուն է. Տերևները գրքի էջերում մեռան,մեղքն էլ բարդվեց աշնան վրա։ Արի կորչենք սիրո այս եղանակի մեջ, Ու թող աշնան թախիծը բույն չդնի մեր հոգիներում, Թող աշնան նման վառ գույներով ներկվի մեր ապագան։ Աշուն է. Տերևները հոգնել են կախված մնալուց, Իսկ ես հոգնել եմ թափված տերևները ստուգելուց Ու քո հասցեն փնտրելուց, Որը ավա՜ղ այդպես էլ չեմ գտնում։ Գուցե՞ գտնեմ մի օր,կամ մյուս տարի,երևի մյուս տերևաթափին… Ինչևէ կգտնեմ…

Երեկո էր, երբ քայլում էի ականջակալներն ականջիս` հանգիստ երաժշտությունը վայելելով, մի պահ կտրված աշխարհից:Ինձ թվում էր ամեն ինչ կանգ է առել, և ես եմ կառավարում ժամանակը:Ժամանակ, որը երբեք չի կանգնում և չես էլ կարող կանգնեցնել:Ինձ համար ժամանակի կանգնելու պատճառը միայն նա էր, ով ակնթարթորեն երևաց ճանապարհիս և նույն արագությամբ էլ հեռացավ:Խոսքը մի թիթեռի մասին է, որն ինձ ստիպել էր կորցնել ժամանակի զգացողությունը։Երբ նկատեցի իրեն, ասես իմ աշխարհ նոր գույն էր մտել, և ուզում էի ամեն կերպ պինդ բռնել, որպեսզի չփախչեր, սակայն չհաջողվեց:Չհաջողվեց, որովհետև ես այդ պահին չէի գտնվում նույն հոգեվիճակի մեջ, որում նա էր:Հոգնած քայլերով մոտեցա մի նստարանի, հանեցի ականջակալներս, […]

Ու իմ կյանքի աշուններն այդպես էլ չարևվեցին քո գարուններով… Դու եկար, փոթորկի նման իմ կյանք մտար ու ինձ աշնանային հավիտենություն նվիրեցիր… Եկար, անձրևեցիր սրտումս, բայց իմ սրտի երկնքում այդպես էլ չծիածանվեցիր, որովհետև ծիածանվելու համար արև էլ է պետք, Իսկ իմ հոգու երկնքում դու վաղուց ես ամպել… Դու ուզեցիր, որ քեզ իմ կյանքի տարիները տամ , բայց աշունները ինձ պահեմ… Ասացիր. -Թախծոտ ու տխուր են, անտոն են աշունները քո… Ես լուռ տվեցի ու չառա ոչինչ… Բերքահավաքի էի պատրաստվում, ուզում էի քաղել քո բոլո՜ր ժպիտներն ու հայացքները տաքուկ, որ ցուրտ օրերին ինձ պաշար լինեին… Ուշացե՜լ էի… Բերքահավաքը վաղուց էր ավարտվել… Իսկ աշնանացանի՜ն… […]

1. Տեխնիկան կարևոր է: Արդյունավետ դասավանդման համար անհրաժեշտ է նոութբուք կամ համակարգիչ: Ինչու՞ ոչ հեռախոս կամ պլանշետ: Դասի ընթացքում դասախոսը ցուցադրում է նկարներ և տեքստերով սլայդներ, և եթե էկրանն ավելի մեծ է, ապա դուք ավելի հեշտությամբ կընկալեք տեղեկատվությունը և ձեր աչքերը ավելի քիչ կհոգնեն: ⠀ 2. Օգտագործե՛ք տեսախցիկ ⠀ Տեսախցիկի առկայությունը մեծացնում է պրոցեսի արդյունավետությունը: Դասախոսը կտեսնի ձեր միմիկաները: Դեմքի արտահայտությունը ցույց կտա, բացատրությունը պարզ է ձեզ համար, թե ոչ, կա արդյոք բացատրելու կարիք ևն: Եվ, իհարկե, ավելի հարմար է մարդու հետ շփվելը ՝ տեսնելով նրա աչքերը: ⠀ 3. Ստուգե՛ք ծրագիրը և ինտերնետային կապի որակը ⠀ Տեղադրեք Zoom-ի վերջին տարբերակը […]

Ես քեզ ծաղիկներ կբերեմ դիրքերից… Ու դրանցից հաղթանակի բույր կփչի… Խաղաղության գույն կունենան ծաղիկներս բերած, ու աչքերիդ պես կփայլփլեն դրանք… Հրանոթի կողքին նստած, քո պատկերը հողին նկարելով, լուռ մխում եմ ես կարոտից… Պատերազմի բովում, երբ հրամանատարի գոռոցն անգամ անլսելի է, ես պարզ լսում եմ շշուկը քո… Աղոթքդ պինդ գրկում է մեջքից, ու ես հպարտությունից վառվում եմ. ես ՊԱՇՏպանՈՒՄ եմ քեզ… Սահմանին կանգնած, թշնամուն ընդդեմ, մի ձեռքում՝ զենք, մյուսում՝ հավատ, ես չեմ հոգնում քո սիրո համար պայքարելուց, ես չեմ հոգնում քո մասին հոգ տանելուց, ու քեզ հետս կարոտի ճամփեքով քարշ տալուց… Դու իմն ես…. Իմն ես անգամ, երբ այսքան հեռու եմ […]

Սվետա Խաչատրյան does not have any friends yet.
Avatar