Avatar
Լուիզա Քոթանջյան
First Name
Լուիզա
Last Name
Քոթանջյան

Ինչպե՞ս են ստեղծվել փոքրիկների ամենասիրելի կոնֆետները: M&M’ s կոնֆետների ստեղծման ու հաջողության հետաքրքիր պատմությունը։ 1902 թվականին Ֆրանկլին Մարսը, որն ավելի շատ հայտնի էր որպես Ֆրենկ Մարս, հիմնում է ընտանեկան բիզնես ու սկսում զբաղվել կոնֆետների արտադրանքով։ 1911 թվականին հիմնում է Mar-O-Bar ընկերությունը, որը հետագայում վերանվանվում է՝ դառնալով Mars Candy Company։ Նա ստեղծում է այնպիսի կոնֆետներ, ինչպիսիք են Milky Way-ն ու Snickers-ը։ Մի քանի տարի անց արտադրվում են Тhree Musketeers (երեք հրացանակիրներ) անվանումով կոնֆետները։ Հետագայում Ֆորեսթ Ֆրանկի որդին մուտք է գործում ընտանեկան բիզնես, սակայն հայրը նրան ուղարկում է Եվրոպա, որպեսզի ղեկավարի ընկերության գործունեությունը։ Հենց այնտեղ էլ Ֆորեսթը տեսնում է, թե ինչպես են […]

Բաղադրիչներ միս խոզի – 250գր կարտոֆիլ – 250գր սոխ – 1 գլուխ սխտոր – 2 պճեղ բուսայուղ լոլիկ – 1 հատ սամիթ – 2 ճյուղ ռեհան – 5 տերև աղ պղպեղ սև պղպեղ կարմիր Պատրաստման եղանակ Կտրատում ենք կարտոֆիլը (մեծ կտորներով), կանաչին, խոզի միսը, սոխը (օղակաձև): Թավայի վրա տաքացնում ենք բուսայուղը, ապա ավելացնում կտրատված միսը և տապակում մինչև կարմրելը, որից հետո վրան լցնում ենք սոխը, լավ խառնում: Առանձին տապակում ենք կարտոֆիլը, համեմում աղ և պղպեղով, ապա ավելացնում մսի թավայի մեջ, լավ խառնում:   Մանր կտրատում ենք սխտորը և կանաչին, ավելացնում կարտոֆիլին և մսին: Ուտեստը համեմում ենք սև և կարմիր պղպեղներով, […]

Վերջերս հանդիպե՞լ եք UX քոնթենթ բառակապակցությունը։ Այն հիմա թվային մարքեթինգի ոլորտում շատ է հանդիպում ու, կարելի է ասել, որ դարձել է թրենդային։ Չէ՞ որ այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Spotify-ը, Netflix-ը, Dropbox-ը և այլք, ակտիվորեն փնտրում են UX (User Experience) քոնթենթ մասնագետների։Այդ իսկ պատճառով եկեք ներկայացնենք, թե ինչ է UX քոնթենթը, ով է դրա մասնագետը և ինչով է տարբերվում քոնթենթով զբաղվող այլ անձանցից։ Ի՞նչ է UX քոնթենթը UX քոնթենթը ծրագրային տեքստերն են՝ օգտատերերի և ծրագրի միջև կապի հաստատման նպատակով։ Դուք էլի գործ եք ունենում քոնթենթի հետ, բայց միայն ծրագրային հաղորդագրությունների, ինչպես նաև ծրագրի հետ կապված տեքստերի հետ։ UX քոնթենթի […]

Պետք է չափազանց կազմակերպված մարդ լինել, որպեսզի ինքնուրույն և առանց հապաղման գործի անցնես՝ առանց վերևից հրամանի: Գուցե հենց դրա համար էլ նախաձեռնողականությունը այն հատկությունն է, որը այդքան պետք է մենեջերներին ու ղեկավարներին բոլոր ընկերություններում: Բաց մի թողեք ինչ-որ բան նախաձեռնելու հնարավորությունը: Երբ ձեր գլխում լավ գաղափար է ծնվում, անմիջապես այն սկսեք իրականություն դարձնել՝ առանց սպասելու ինչ-որ մեկի հանձնարարությանը կամ իդելական պահի: Դա չի վրիպի մարդկանց աչքից, այդ թվում՝ ձեր ղեկավարների ուշադրությունից: Այն մարդկանց, ովքեր նստած են ամենավերևում, ոչ ոք չի ասում՝ ինչպես և երբ անել: Եթե դուք էլ եք ուզում միանալ նրանց, ապա սկսեք գործել հենց հիմա՝ առանց հապաղումների, կասկածների […]

Ազգային ակադեմիական թանգարան և դպրոց, հիմնադրվել է Նյու Յորքում որպես Դիզայնի ազգային ակադեմիա հայտնի որպես Ազգային ակադեմիա  1825 թվականին Սեմյուել Մորզեի, Աշեր Բրաուն Դյուրանի, Թոմաս Քոուլի, Մարտին Է. Թոմփսոնի, Հաննա Ամելիա Ռայթի և այլոց կողմից ստեղծված ամերիկյան նկարիչների պատվավոր ասոցիացիա, որի նպատակն է դասընթացների և ցուցադրությունների միջոցով Ամերիկայում խթանել գեղարվեստական արվեստը: Ակադեմիան պրոֆեսիոնալ պատվավոր կազմակերպություն է, դպրոց և թանգարան: Անդամակցության համար յուրաքանչյուր ոք չի կարող դիմել. Ազգային ակադեմիայի լիիրավ անդամները նշանակվում են բարձրագույն կոչումներ ունեցող ամերիկացի արվեստագետներից, ճարտարապետներից և ճանաչվում են “NA” (National Academician) անվանական տառերով, իսկ թղթակից անդամները՝ “ANA”: Դպրոցն առաջարկում է ստուդիական ուսուցում, վարպետության դասեր, ինտենսիվ քննադատական դասընթացներ, […]

Երկիր մոլորակի համար թարմեցնող էֆեկտ ունեցող ու մարդկանց ուսերին բեռ դարձած նոր տեսակի կորոնավիրուսը կամ, ինչպես այժմ սրան կոչում են պաշտոնապես, SARS-CoV-2-ը ( նախկինում՝ 2019-nCoV ) շարունակում է առանց դադարի տարածվել ու մարդկանց ստիպել դուրս գալ հարմարավետության գոտուց և շաբլոն վարքագծից ու հարմարվել նոր իրավիճակին։ Այս ֆոնին շարունակում են նվիրումով իրենց աշխատանքը կատարել նաև գիտնականները, որոնց աշխատանքը շատ դեպքերում մնում է կադրից դուրս, քանի որ դրա լուսաբանումը կարող է դիտումնաբեր չլինել։ Իսկ մենք կաշկանդված չենք վերջին նշած մտավախությունով ու այս անգամ Ձեզ ենք ներկայացնելու մասնագետների վերջին ձեռքբերումը. այն, թե COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիոն հիվանդությունը ինչ ազդեցություն կարող է թողնել ուղեղի վրա։ […]

Ինչպե՞ս զարգացնել սուպեր հիշողություն կամ եթե արդեն ունեք այն, ինչպես թույլ չտալ, որ այն խամրի: Առաջարկում ենք կենցաղում կիրառելու համար մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ձեզ զարգացնել սուպեր հիշողություն և ուշադրություն: Ամենակարևորն այն է, որ այս ամենը կիրառեք պարբերաբար և այդպիսով մարզեք հիշողությունը՝ յուրաքանչյուր օր դարձնելով այն ավելի ուժեղ ու ամուր: 1. Մաքրեք ատամները՝ խոզանակը բռնելով ձախ ձեռքով, եթե դուք աջլիկ եք, և հակառակը՝ աջ ձեռքով, եթե դուք ձախլիկ եք: Այդպես մարզվում է ձեր ուղեղի երկրորդ կիսագունդը, բարելավվում է մտածելու արագությունն ու հիշողությունը: 2. Փորձեք գնումների ցուցակը պահել մտքում, այլ ոչ թե թղթի վրա, հակառակ դեպքում 60 տարեկանում տան […]

  5 վնասակար սովորություններ, որոնք խանգարում են ձեզ հաջողության հասնելու համար։ Հաջողությունը հարաբերական է․ եթե այն շատերի համար երազանքի գագաթնակետն է, ապա մյուսների համար աստիճան է բարձունքների հասնելու համար։ Ով գիտի, գուցե դուք չեք գիտակցում ձեր հաջողությունը կամ գտնվում եք դրանից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Մի վախեցեք, համարձակորեն մոտեցեք ու օգտվեք ձեզ տրված հնարավորություններից։ Մի համեմատվեք մյուսների հետ Մյուսների հետ համեմատվելիս դուք անարդար եք վարվում առաջին հերթին ինքներդ ձեր հետ։ Ինքնաքննադատության արդյունքում իջնում է ձեր ինքնագնահատականը, սեփական արժանապատվության զգացողությունը, հպարտությունը զիջում է իր տեղը անհաջողակ լինելու մտայնությանը։ Համեմատվելը կարող է լինել անվերջ․ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կլինեն […]

Բաղադրիչներ հավի կրծքամիս – 200գր լոլիկ չերրի – 100գր կամ 1 հատ սովորական լոլիկ պանիր պարմեզան – 50գր հազարի թերթեր – 1 կապ հաց սպիտակ – 1/2 հատ բատոն սխտոր – 1 պճեղ ձիթայուղ աղ պղպեղ սև Սոուսի համար՝ ձվի դեղնուց – 2 հատ ձիթայուղ – 100մլ հյութ կիտրոնի – 3ճ/գդ սխտոր – 1-2 պճեղ մանանեխ – 1-2թ/գդ աղ Պատրաստման եղանակ 2ճ/գդ ձիթայուղի մեջ լցնել կտրատված 1 պճեղ սխտորը, ապա թողնել այդպես 30 րոպե, որից հետո հանել սխտորի կտորները: Բատոնի շերտերից առանձնացնել կողքերի չոր մասը, ապա կտրատել խորանարդիկներով: Լցնել ջեռոցի տապակի վրա, ապա վրան ցանել սխտորի համով ձիթայուղը և խառնել: […]

Ներկայացնում ենք գերմանացի ականավոր փիլիսոփա և հոգեբան Էրիխ Ֆրոմի խոսքերը ։ 1. Մարդու գլխավոր կենսական խնդիրն ինքն իրեն կյանք տալն է, դառնալ այն մարդը, որի պոտենցիալն ինքն ունի: Նրա ջանքերի ամենակարևոր պտուղն իր սեփական անձն է: 2. Մենք պարտավոր չենք ոչ ոքի բացատրություններ ու հաշվետվություններ տալ, քանի դեռ մեր գործողությունները ցավ չեն պատճառում, կամ ոտնձգություն չեն համարվում այլոց նկատմամբ: Որքան կյանքեր են կործանվել բացատրվելու այդ անհրաժեշտությամբ, որը սովորաբար ենթադրում է, որ ձեզ հասկանան, այսինքն՝ արդարացնեն: Թող մարդիկ ձեր մասին դատեն ձեր արարքներով, իսկ դրանց միջոցով էլ ձեր իրական մտադրությունները հասկանան, բայց իմացեք, որ ազատ մարդն ինչ-որ բան պետք է բացատրի […]

Լուիզա Քոթանջյան does not have any friends yet.
Avatar