Avatar
Red
First Name
Red

   Աստղերը՝ YouTube Հետևեք ինձ՝ Facebook Instagram  

Պատճառը չճշտված հիվանդությունն է, որի պատճառով նա չի կարող երգել։ 34 ամյա երգչուհին ասել է – <<Ես ներողություն եմ խնդրում բոլորից, բայց այս հիվանդության պատճառով ես չեմ կարող երգել։ Բժիշկը ինձ չորս շաբաթվա հանգիստ է նշանակել։ Ես ատում եմ մարդկանց հուսախափ անել, բայց ես պետք է լավանամ։ Սիրով Լանայից>>։ Համերգային շրջագայությունը պետք է սկսվեր փետրվարի 21-ին Amsterdam-ում (Հոլանդիա) և ավարտվեր Cologne-ում (Գերմանիա) մարտի 3-ին։ Լոնդոնի <<O2 Arena>>-ն, որտեղ պետք է անցկացվեր համերգը, Twitter-ում գրել է – <<Ցավոք սրտի Lana Del Rey-ը չեղարկել է համերգը հիվանդության պատճառով, գնորդներին խորհուրդ է տրվում կապվել վաճառքի կենտրոների հետ փոխհատուցման համար>>։ Հաջորդ համերգները պետք է […]

Adele-ի պլանները կապված իր չորրորդ ստուդիական ալբոմի հետ արդեն ընթացքի մեջ են Ե՞րբ լույս կտեսնի երգչուհու չորրորդ ստուդիական ալբոմը։ Ահա դրա հետ կապված բոլոր փաստերը՝ Սկզբում լուրեր էր տարածվել, որ ալբոմը լույս կտեսնի 2019թ․-ի վերջին, բայց պարզվեց, որ դա կեղծ էր։ 2020թ․-ի հունվարին Adele-ի մենեջերը հաստատեց, որ երգչուհու հերթական ստուդիական ալբոմը լույս կտեսնի 2020թ․-ին։ Jonathan Dickins-ը հայտնել էր Music Week-ին, որ ինչքան շուտ ալբոմը լույս տեսնի, այնքան լավ։ Հետո փետրվարին Adele-ը ինքը հաստատեց, որ ալբոմը լույս կտեսնի սեպտեմբերին։ Երգչուհին դա հաստատել էր իր ընկերուհու և նրա ընկերոջ ամուսնական արարողության ժամանակ։ Բեմին խոսելիս, Adele-ը ասել է, որ սպասեն իր ալբոմին սեպտեմբեր […]

Արդյո՞ք բոլորս պարտավոր ենք առնվազն տարին մեկ անգամ հանձնել TSH թեստ: Պատասխանեմ ինքս իմ հարցին ու մեկնաբանեմ պատճառները՝ Այո։ 1-ին պատճառ — Հայաստանի Հանրապետությունը էնդեմիկ գոտի է վահանաձև գեղձի հիվանդությունների առաջացման համար։ 2-րդ պատճառ —Ներկայիս գենային մոդիֆիկացված սննդանյութերը նպաստում են հորմոնալ փոփոխությունների առաջացմանը օրգանիզմում, որին առաջինը արձագանքում է վահանաձև գեղձը։ 3-րդ պատճառ — էվոլուցիան և հորմոնալ դիսբալանսը։ Ամեն նոր սերնդում Վահանաձև հեղձի հիվանդությունների հանդիպման տոկոսը բարձրանում է 5% ով։ 4-րդ պատճառ — Բոլորս գիտենք որ վահանաձև գեղձը համարվում է հոգեհուզական պահեստ(դեպո) և նույնիսկ չնչին սթրեսները իրենց անջնջելի սպին են թողնում գեղձի ֆունկցիոնալ տիրույթում։ Եվ նույնը իհարկե կատարվում է հակադարձ կապով՝ […]

Խիզախ մոտոցիկլավարը կռվել է 3 գողերի դեմ, ովքեր ցանկանում էին գողանալ իր մոտոցիկլը

«It» գիրքը շատ երկար է։ Ակնհայտ է, որ անհնար կլիներ պատկերել ամբողջ գիրքը 2 ժամ 30 րոպեում։ «Variety»-ին խոսել է ֆիլմի սցենարիստի հետ և պարզել, թե ինչ փոփոխություններ են կատարվել գրքում, ֆիլմին ադապտացնելու համար։ Stephen King-ի նովելը ադապտացիայի էր ենթարկվել շատ անգամներ և ունեցել էր տարբեր գնահատականներ։ Ինչու՞ մտածեցիք, թե Ձեր տարբերակը լավ կաշխատի։ Այն ադապտացիաները, որոնք լավ չեն աշխատել, հուշել են ինձ, որ պետք է ավելի մոտենալ գրքին։ Ես փորձել եմ գիրքը պահել, որպես հիմք և շարունակել գրել։ Ես միշտ փորձել եմ գրել այնպիսի սցենարներ, որոնք շատ մոտ են գրքերին և գրեթե չեն տարբերվում։ Իհարկե դժվար է ադապտացնել մեծ […]

«Motorola»-ն Բեռլինում «IFA 2019»-ին  ներկայացրել է նոր սմարթֆոն, որը ստացել է հետևյալ անվանումը «Motorola Moto One Zoom»։ Սմարթֆոնը ստացելէ հզոր կենտրոնական պրոցեսոր «Snapdragon» ֆիրմայի, «OLED» տեսակի էկրան, 4000 mAh հզորությամբ մարտկոց և նոր սերնդի տեսախցիկ` 3x օպտիկական խոշորացմամբ։  Սմարթֆոնը ստացել է 6,39 դյույմ էկրան «Max Vision OLED» տեսակի, «Full HD+» էկրանային բանաձևով։ «Motorola» որոշել է հետ չմնալ իր մրցակիցներից և սմարթֆոնին շնորհել է նոր սերնդի մատնահետքի սկաներ, որը գտնվում է էկրանի տակ։ Նորեկի պատյանը կազմված է ապակուց և մետաղից, իսկ հետևի մասը ամբողջությամբ ծածկված է «Gorilla Glass 3» տեսակի ապակուց։ Կենտրոնական պրոցեսորի դերը կատարում է 8 միջուկանի «Snapdragon 675», 4GB  […]

Ո՞վ է աշխարհի ամենագեղեցիկ կինը հիմա։ Ձեր կարծիքով, ո՞վ է արժանի այդ տիտղոսին։ Հիշենք, որ ամեն կին գեղեցիկ է իր ճանապարհով։ Այս ցուցակում, որը կազմված է օնլայն քվեարկության հիման վրա, ներկայացված են աշխարհի ամենագեղեցիկ կանայք, որովհետև գոյություն չունի ստանդարտ պատկերացում գեղեցկության մասին։ Ցուցակում ներկայացված կանայք վստահ, խելացի, ցանկալի, ակտիվ և նվիրված են իրենց աշխատանքներին։   Ահա աշխարհի թոփ 10 ամենագեղեցիկ կանայք   10. Taylor Swift – ԱՄՆ Տարածված փաստ է, որ յուրաքանչյուր անձ ունի իր ճաշակը։ Բայց, երբ գալիս է պահը, որպեսզի գնահատվի անձի գեղեցկությունը, պետք է նաև գնահատել ներքինը, արտաքինի հետ միասին։ Արտաքին կամ ֆիզիկական գեղեցկությունը կմարի տարիքի մեծանալու […]

Ուղեղը մի զարմանալի գործիք է, որի հնարավորություններն անսահման են: Դեռ հնում, երբ մարդը գոյության պայքար էր մղում, ուղեղը անծանոթ մարդկանց սովոր էր ընկալել որպես պոտենցյալ թշնամի, այսինքն ուղեղը ենթագիտակցորեն զգում է վտանգը և անծանոթին օբյեկտիվորեն ընկալել չի ստացվում իսկ այդ պարագայում ուղեղի նորմալ ֆունկցիաները խանգարվում են: Օրինակ ծանոթ միջավայրում՝ ընկերների հետ շփումը թողնում է լրիվ հակառակ էֆեկտը, ուղեղը նրանց ընկալում է որպես՝ «մերոնք» իսկ մերոնքը ենթադրում է պաշտպանվածություն, ողջ մնալու երաշխիք, դրան էլ հաջորդում է երջանկության համար պատասխանատու հորմոնի արտադրվելը, որի ընթացքում ուղեղը ամբողջականորեն ու անխափան կատարում է իր ֆունկցիան… Խրախուսվում է նոր միջավայրում առաջին աշխատանքային օրը սկսելիս խաբել ուղեղին, […]

Հայոց ցեղասպանությունը անարդար ցավի զնդանում փակված մի ողջ ժողովրդի վերապրած արհավիրքն է, որի արդարացի ճանաչումը պետք է դառնա համայն մարդկությանը ուղղված պահանջ՝ կանխելով այսուհետ ցեղասպանության նոր փորձեր։ Աշխարհ, վերջապես արթնացրու՛ անտարբերության մեջ թաքցրած խղճիդ բաբախող զարկերը, որ տարիներ ի վեր արցունքակալած հայի աչքերը վերագտնեն խաղաղ առավոտների երանելի լուսացումը։ Այսօր էլ հավերժի ուղին բռնած անմեղ նահատակները գալիք սերունդների համար հպարտության ու խոնարհումի անխոս վկաներ են, քանզի դեգերումների, անմեղ կորուստների դժվարին ու երկար ճանապարհ անցած հայ ազգի համար արդարության ձայնը չպետք է լռի, այլ դառնա չխամրող մարդասիրության, նոր արարումների լուսավոր առհավատչյա։

Red does not have any friends yet.
Avatar