Avatar
Անուշ Մկրտչյան
First Name
Անուշ
Last Name
Մկրտչյան

Սա շատ համեղ տորթ է և հարմար է բոլոր առիթներին։ Խմորի համար անհրաժեշտ է՝ 6 ձուն հարել, ավելացնել 2 բաժաակ շաքարավազ,նորից հարել,ավելացնել 3 ճ.գ մեղր, 5 ճ.գ բուսայուղ,100 գ փափկեցրած կարագ և այս ամենը միասին դնում ենք մարմանդ կրակին ու խառնում, մինչև շաքարավազը հալվի ու միասեռ դառնա,այնուհետև վերցնել:Հետո ավելացնում ենք սոդա 2 թ.գ և քացախ 3ճ.գ.  լավ խառնելուց հետո՝ 50գ մուգ կակաո և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր ու բաժանել 6֊7 գնդի: Յուրաքանչյուր գունդը գրտնակել, փռել ալյուր ցանած տապակի վրա ու թխել 200°C տաքացրած ջեռոցում: Կրեմի համար անհրաժեշտ է՝ 2 բաժակ շաքարավազին ավելացնում ենք 8֊9 ճ.գ ալյուր (կարող ենք և […]

Շատերն են կարդացել Օսկար Ուալյդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը։Շատերի մոտ այն համարվում է ամենասիրելի գիրքը։Այսօր կտեսնեք մի քանի մտքեր,որոնք կարդացած մարդիկ կվերհիշեն,իսկ դեռ չկարդացածները՝կծանոթանան։ • Փորձ անունը մարդիկ տվել են իրենց սխալներին։ • Այս աշխարհում միշտ շահում են այլանդակներն ու հիմարները։Նրանք կարող են նստել հանգիստ ու դիտել ուրիշների պայքարը։Նրանց վիճակված չի զգալ հաղթության բերկրանքը,բայց դրա փոխարեն զերծ են նաև պարտության դառնությունից։Նրանք ապրում են այնպես,ինչպես բոլորս պետք է ապրեինք՝անվրդով,անտարբեր և հանգիստ։Նրանք երբեք չեն կործանում ուրիշներին և իրենք էլ չեն կործանվում թշնամու ձեռքով։ • Երբ մարդ երջանիկ է,միշտ լավն է,բայց միշտ չէ,որ լավ մարդիկ երջանիկ են լինում։ • Որպես բարեկամ՝ես ընտրում եմ գեղեցիկ մարդկանց,որպես ընկեր՝լավ […]

Արագած գյուղը գտնվում է Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում՝Ապարան քաղաքից 10 կիլոմետր հարավ,Արագած լեռան արևելյան ստորոտին,Գեղարոտ գետակի ափին։Հեռավորությունը մարզկենտրոնից՝16 կմ հյուսիս-արևմուտք,բարձրությունը ծովի մակարդակից՝1980 մ։Հիմնադրման պահին գյուղը կոչվել է Ջամուշլու,որը հայերենով կոչվում է «Գոմշանոց»,այնուհետև 1840թ.-ից բնակավայրը անվանվել է Ղազնաֆար:Ղազնաֆարից Արագած է վերանվանվել 1948թ. սեպտեմբերի 10-ին,սակայն շատերի մոտ «Ղազնաֆար» անունը դեռ գործածական է: Պատմություն  Գյուղի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. 2-րդ և 1-ին հազարամյակների ամրոց-պահակակետեր,վաղ և ուշ միջնադարյան բնակավայրերի ավերակներ։ 1897 թվականին անվանի հայագետ Գարեգին Ա Հովսեփյանը գյուղում մշո բարբառով գրի է առել «Սասնա ծռեր» էպոսի նոր տարբերակը։Գյուղի ավելի քան 300 որդիներ 1918 թվականի մայիսի 22-ից 29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին(հաջողվել է պարզել 154-ի […]

Աչքերի տակ մուգ շրջանակների առաջացման պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած վիտամինների պակասից ու հիվանդություններից,մինչև քրոնիկ հոգնածությունն ու անքնությունը: Ընտրել ենք մի քանի միջոցներ՝շրջանակներից ազատվելու համար,քանի որ վերջին մեկ ամսում գրեթե բոլորս ունենք նման խնդիր։ Ճիշտ ապրելակերպ: Եթե այս խնդիրը պայմանավորված է սխալ ապրելակերպով, անքնությամբ ու քրոնիկ սթրեսով, ապա հարկավոր է անել ամեն բան այդ պատճառներից ազատվելու համար: Առաջին հերթին հարկավոր է վերանայել օրակարգը և քիչ ժամանակ անցկացնել համակարգչի առջև: Եթե համակարգչից հեռու մնալն անհնար է, ապա հարկավոր է ընթացքում անել 15 րոպե տևողությամբ դադարներ յուրաքանչյուր 1-1,5 ժամը մեկ: Բացի այդ, անհրաժեշտ է ամեն օր նույն ժամին պառկել քնելու և […]

Հասմիկ Անդրեասյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 21-ին՝Էջմիածնում։Նա 8 տարեկանից զբաղվում է երաժշտությամբ՝երգում է,նվագում։Ունի հեղինակային երգեր,որոնցից մեկի հղումը կտեսնեք ներքևում: -Կպատմե՞ս երաժշտության ասպարեզ մտնելու նախապամությունը: -Ութ տարեկանում քանոնի դասերի էի հաճախում։Հաճախել եմ Էջմիածնի Հայորդաց տան անսամբլի դասերին։2014 թվականին ավարտել եմ գերազանց: Երաժշտական գործունեությունս սկսվել է 2009 թվականից։ Մինչ այդ հաճախում էի պարի: Քույրս էր հաճախում քանոնի դասերի։Քանոնի ձայնը ինձ գերեց ու սկսեցի ես էլ հաճախել։Այսպես սկվեց։Հետո մասնակցեցի մրցույթների,փառատոնների ու շատ էի կապվել քանոնի հետ.դժվար էր քանոնից բաժանվելը,որովհետև հինգ տարի գնում ես պարապմունքների, ու գործիքը դառնում է քո ընկերը ու ինչքան դժվար է ընկերոջից բաժանվելը,նույքան դժվար է գործիքից բաժանվելը,բայց այնուամենայնիվ այդպես […]

Փոխառյալ են կոչվում մի ժողովրդի լեզվից մի այլ ժողովրդի լեզվին անցած բառերը։Դա,ինչպես հայտնի է,համընդհանուր երևույթ է։Հայտնի է նաև,որ բառային փոխառությունը կատարվում է անհրաժեշտաբար։ Հայոց լեզուն,իբրև աշխարհի հնագույն լեզուներից մեկը,սկիզբ առնելով հնդեվրոպական հիմք-լեզվից և անցնելով զարգացման երկար ճանապարհ՝ նույնպես դուրս չի մնացել օտար ազդեցությունից և տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների լեզուներից բազմաքանակ բառեր է փոխառել։Կանրադառնանք թուրքական, պարսկական և արաբական փոխառություններին։ Պարսկական փոխառություններ։ Պատմական որոշակի հիմքով պայմանավորված՝հայոց լեզուն ամենաշատ փոխառությունները կատարել է պարսկերենից, և դրանց թիվը հասնում է 1411-ի։Պատճառն այն է,որ հեռավոր ժամանակներում հայերն ու պարսիկներն ապրել են կողք կողքի։Հասարակական,պետական,մշակութային և այլ կապերով սերտորեն կապված են եղել իրար հետ։Կա բառերի շարք,որոնք փոխառվել են […]

Անուշ Մկրտչյան does not have any friends yet.
Avatar