Avatar
Մարիետա Մելոյան
First Name
Մարիետա
Last Name
Մելոյան

Գոյություն ունեն մարզաձևեր, որտեղ խաղի հիմնական նպատակը գնդակը (կամ փետրագնդակը) հարվածաթիով հետ մղելն է և այն ցանցի վրայով հակառակորդի կիսադաշտ ուղարկելը: Այդ խաղերից ամենատարածվածը թենիսն է: Միլիոնավոր մարդիկ թենիս են խաղում պրոֆեսիոնալ մակարդակով կամ սեփական հաճույքի համար: Խաղալու կանոնները   Խաղին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Նրանք մրցում են մենախաղերում, զուգախաղերում և խառը զուգախաղերում՝ խոտածածկ, ավազակավային, արհեստական կամ փայտե ծածկույթով փակ կամ բաց խաղադաշտում՝ կորտում: Խաղն սկսվում է սկզբնահարվածով՝ գնդակի մատուցումով: Մարզիկը կարող է 2 անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը: Այնուհետև խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև մարզիկներից մեկը սխալվի և […]

Փիլիսոփայական քար. ըստ միջնադարյան ալքիմիկոսների նկարագրությունների՝ որոշակի ռեագենտ, որի միջոցով հնարավոր է իրականացնել մետաղներից ոսկու վերափոխում, ինչպես նաև՝ ստեղծել կյանքի էլիքսիր։ Կարևոր էր «փիլիսոփայական քարի» պատրաստումը, որը պետք է օժտված լիներ յուրահատուկ հատկությամբ. վերածել հասարակ մետաղները՝ ոսկու։ Անվանում էին նաև կյանքի համադարման կամ կյանքի էլիքսիր։ Բացի այդ այն հանդիսանում էր հատուկ դեղորայք, որի լուծույթի ոսկե ըմպելիքի նույնիսկ շատ փոքր զանգվածների ընդունումը կնպաստեր զանազան հիվանդությունների բուժմանը, երիտասարդեցմանը, կյանքի տևողության երկարեցմանը։ Ալքիմիկոսների աշխատություններում «Փիլիսոփայական քարի» խորհրդանիշ է հանդիսանում իր պոչը ուտող վիշապ Էռոբոռոսը կամ մի էակ, որը առաջանում է փիլիսոփայության թագավորի և թագուհու միավորումից։ Թեև շատերը «փիլիսոփայական քարը» համարում են հորինվածք, սակայն […]

Ժենգյալով հացն արցախյան խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է. դա ժենգյալով, այսինքն՝ ամենատարբեր կանաչիներով լցոնված հաց է։ ԼՂՀ-ից բացի, այն ոչ պակաս հայտնի է նաև Կապանում և Գորիսում: Տարբեր շրջաններում ու բաղադրատոմսերում 10-ից 20 տեսակի կանաչի են օգտագործում: Որոշ շրջաններում ուտեստը նաև պինջարով (ադրբեջաներեն «փենջար» բառը թարգմանվում է որպես բանջար) հաց են կոչում, ինչը բացատրվում է հացի մեջ օգտագործվող պինջարով` եղինջով: Իմիջիայլոց, պարսկերենից «ջանգյալ» բառը թարգմանվում է որպես «անտառ», այստեղից է նաև անգլերենում jungle (թարգ.՝ ջունգլի) տարբերակը: Միջուկի բաղադրությունը. կընձմընձյուկ, համեմ, սամիթ, անանուխ (նանա), սոխ (կարելի է կանաչ սոխի փոխարեն օգտագործել մանր կտրատած գլուխ սոխ), եղինջ, սպանախ, բազուկի տերևներ, ավելուկ, թրթնջուկ, սըմսըմոկ, […]

Տոնի ստեղծման գաղափարը պատկանում է “CIDESCO” Էսթետիկայի և կոսմետոգոլիայի միջազգային կոմիտեին: Ինչպես նշում են կոմիտեի ներկայացուցիչները, 20-րդ դարը մեծ փոփոխություններ մտցրեց կոսմետոլոգիայի բնագավառում: Այսպիսով, սկսած 1995թ.-ից, պաշտոնապես գոյություն ունի Գեղեցկության միջազգային օրը: Այս օրն ամբողջ աշխարհում ողջունում են այն ամենը, ինչն առնչվում է գեղեցիկին և գեղագիտությանը: Շատ երկրներում սեպտեմբերի 9-ին անց են կացվում գեղեցկության մրցույթներ: Ի դեպ, գեղեցկության առաջին մրցույթն անց է կացվել 1888թ. Բելգիայում, առաջին «Միսս Աշխարհը»՝ Լոնդոնում, 1951թ.: Գեղեցկության մրցույթներից բացի, այս օրն անցկացվում են նաեւ տարբեր երթեր, ակցիաներ եւ փառատոններ, որոնց մասնակցում եւ խրախուսվում են ոչ մոդելային չափանիշներով արտաքին տեսք ունեցող եւ յուրահատկությամբ առանձնացող մարդիկ: Իսկ իրենց […]

Բաղադրիչներ հավի կրծքամիս- 125գ մոցարելլա- 150գ լոլիկ – 1,5 հատ օրեգանո- 0,5 թ/գ ձիթայուղ- 4 ճ/գ բալզամիկ քացախ – 3 թ/գ Պատրաստման եղանակը Վառարանը տաքացնել 200 աստիճան։ Թխման սկուտեղը պատել 2 ճ/գ ձիթայուղով, տեղավորել հավի միսը, աղ և պղպեղ անել։ Մոցարելլան և լոլիկը կտրատել խարանարդիկներով, լցնել հավի վրա։ Ավելացնել օրեգանոն, ցողել ձիթայուղով և բալզամիկ քացախով։ Եփել միջին կրակի վրա մոտ 25 րոպե։

Հայելի էր կոտրվել, նշանակում էր՝ մարդ էր մահանալու։ Հերթով քննարկվեցին բոլոր «թեկնածուները» իրենց հավանականության պատճառներով։ Մեկը շատ էր խմում, մեկը մի երեք անգամ ինֆարկտ էր տարել, մեկը շաքար ուներ և այլն, և այլն։ Հետո քննարկվեցին տան բոլոր անդամները, կյանքի իրադարձություններն իրենց պատճառահետևանքային բոլոր կապերով․ ինչու՞ էր միշտ հարբած, ինչի՞ց էր վախեցել, տղան սիրունիկ ընկերուհի ունի, էն մեկի կինը մահացավ, մի քանի ամիս հետո նորին բերեց․․․Ընդամենը հայելի էր կոտրվել։ Երբ նստեցի գրելու, մտածում էի՝ ինչ վերնագիր եմ տալու, հետո որոշեցի անվերնագիր թողնել․ մեկ է, ամեն մեկն իր վերնագիրն է տալու, դպրոցում էլ ասում էին՝ ի՞նչ վերնագիր կտայիք դուք այս պատմությանը․ ախր […]

Ծաղիկ նվիրելու վերաբերյալ մեր օրերում քարացած կանոններ չկան, սակայն կարելի է հետևել որոշ հանձնարարականների: Ծաղիկներ կարելի է նվիրել բոլորին՝ որևէ առիթով և առանց հատուկ առիթի: Կանանց Փոքրիկ քրոջը կամ ընկերուհուն կարելի է նվիրել կիսաբացված ու բաց երանգներով ծաղիկներ՝ վարդագույն, դեղին, որոնք խորհրդանշում են երիտասարդությունը, քնքշությունն ու արևի լույսը: Տարիքով կնոջը պետք է վառ գույնի ու լրիվ բացված ծաղիկներից ծաղկեփունջ մատուցել: Որքան մեծ է կնոջ տարիքը, ծաղիկների գույներն այնքան ավելի հագեցած պետք է լինեն: Տարեց մարդկանց մի’ նվիրեք փողաշուշաններ (կալա), քրիզանթեմներ, սպիտակ ու դեղին գույների ծաղիկներ. դրանք թախիծ ու բաժանում են խորհրդանշում: Տղամարդկանց Ուժեղ սեռի ներկայացուցիչներին ծաղիկներ ու ծաղկազամբյուղներ են նվիրում […]

Ողջու՜յն: Ես Շողեր Գասպարյանն եմ Արմավիրի մարզի Շենիկ գյուղից։ Ծնվել եմ 2001թ․ ապրիլի 2-ին։ Ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը, այժմ սովորում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում։ Մասնագիտություն ընտրելու հարցում միշտ երկմտել եմ, քանի որ ինձ փորձել եմ տարբեր բնագավառներում։ Դեռ մանկուց շատ եմ սիրել ֆուտբոլը, բակում երեխաներով միշտ խաղում էինք։ Հետո գյուղում աղջիկների «հավաքական» բացվեց։ Դե հա,  սկզբում հավաքական չէր, որովհետև տարին մեկ մի երկու խաղ էինք խաղում հարևան գյուղի աղջիկների «հավաքականի» հետ, բայց հետո արդեն իսկական հավաքական ունեցանք, և գյուղի ժողովուրդն էլ արդեն ընդունեց, որ իրենց գյուղը աղջիկների հավաքական ունի․մեծ ձեռքբերում էր։ Խաղում էինք GOALS-ի (Girls of […]

Երկրին է մոտենում 190 մետր տրամագծով աստղակերպ, որը չափերով մոտ է ֆուտբոլային դաշտին։ Այս մասին հայտնում է NASA-ի շուրջերկրյա օբյեկտների հետազոտության կենտրոնը։ Աստղակերպը օգոստոսի 5-ին Երկրին կմոտենա 3․2 մլն կմ հեռավարության վրա՝ 13․4 կմ/վ արագությամբ։ Աստղակերպը հայտնաբերվել է 2009 թվականի օգոստոսի 14-ին և դասվում է «ապոլլոնների» շարքին։ Դրանք Երկրի շուրջ գտնվող այն մարմիններն են, որոնց ուղեծիրը հատում է Երկրի ուղեծիրը:

Ս ա շատ հուզիչ և մոտիվացնող պատմություն է: Լուսանկարում արյունոտ մարզահագուստով վազող երիտասարդը Թերի Ֆոքսն է՝ 1980 թվականի հուլիսին Կանադայի տարածքում անցկացված «Հույսի մարաթոնի» միակ մասնակիցը։ Նա վազեց 146 օր, մինչև որ մահը վրա հասավ։ Թերին ծնվել է Կանադայում, 1958 թվականին։ Նա խոստումնալից մարզական կարիերա ուներ, երբ 22 տարեկան հասակում, 1977 թվականին Թերին սկսեց ցավ զգալ աջ ծնկում և նրա մոտ շուտով ոսկորների քաղցկեղ ախտորոշվեց։ Բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա աջ ոտքը։ Երեք տարի անց երիտասարդ մարզիկը որոշում է կայացնում վազքով անցնել ողջ Կանադան՝ օվկիանոսից օվկիանոս։ Վազքի նպատակը քաղցկեղն ուսումնասիրելու համար նվիրատվություններ հավաքելն էր։ «Հույսի մարաթոնի» մեկնարկին նա երազում […]

Մարիետա Մելոյան does not have any friends yet.
Avatar