Avatar
Սելեստա Բաղդասարյան
First Name
Սելեստա
Last Name
Բաղդասարյան

Մարդկանց մեծ մասը սիրում է գնալ թանգարանաններ, ծանոթանալ արվեստի եզակի նմուշներին, ուսումնասիրել հայտնի քանդակագործների քանդակները: Բայց նրանք հնարավորություն չունեն մոտիկից տեսնելու և դիպչելու թանգարաններում տեղադրված նմուշներին. այս արգելքը սահմանվում է հասարակ կարմիր ժապավենների միջոցով: Սակայն կան յուրահատուկ քանդակներ, որոնք հնարավոր չէ տեսնել կարմիր ժապավեններով սահմանված հեռավորությունից: Պատճառն այն է, որ այդ քանդակները շատ փոքր են. դրանք փորագրված են բրնձի հատիկների վրա: Այդ զարմանահրաշ ստեղծագործությունները մանրակրկտորեն ուսումնասիրելու համար մարդիկ պետք է խոշորացույց օգտագործեն: Այս յուրահատուկ քանդակների հեղինակը անգլիացի քանդակագործ և նկարիչ Ուիլարդ Ուիգանն է: Այս անհավատալի փոքրիկ քանդակները պատրաստելու համար Ուիլարդը օգտագործում է ատամները մաքրելու փայտիկներ ու շաքարի բյուրեղներ: Նրա պատրաստած […]

Ոչ ոք չի կարող Դժբախտության հետ համակերպվելով` Իր հոգին թաղող Մարդու կենացը խմել ողջ հոգով:   Գուցե հանդուրժի, Գուցե և ների մտքի թելերով, Բայց իր արցունքի Դույլը չի շրջի հոգու թևերով…   Ու գիտե՞ք ինչու. Քանի որ գիժն էլ Թեև գժվել է խոր տառապանքից, Բայց դարձել հուժկու, Եվ իր ժպիտը Փրկել է մարդկանց ժանգոտ ծիծաղից…   Իմ բախտը անգամ այստե’ղ չբերեց. Ոչ կարգին ատել, ոչ սիրել ստացվեց… Էլ ինչպե՞ս լացել, կամ ո՜նց ծիծաղել, Եթե գժվե’լն էլ ինձ շատ համարվեց։    

Starbucks- ը սուրճի ամենահայտնի բրենդներից մեկն է աշխարհում: Այն սուրճ վաճառող խանութների և սրճարանների միջազգային ցանց է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում։ Աշխարհի 61 երկրներում գործում են  Starbucks-ի ավելի քան 20300 խանութներ: Ստորև կներկայացնենք հետաքրքիր փաստեր Starbucks-ի մասին, որոնց շնորհիվ  կբացահայտեք աշխարահռչակ բրենդի գաղտնիքները. #1 Այն հիմնադրվել է գրողի և երկու ուսուցիչների կողմից #2 Առաջին Starbucks-ը  բացվել է 1971 թվականին Սիեթլում #3 Այս հայտնի բրենդի լոգոյի վրա պատկերված  աղջիկը խորհրդանշում է սուրճի գայթակղիչ ուժը #4 Սաուդյան Արաբիայում Starbucks խանութներում  կանանց և տղամարդկանց համար նախատեսված են առանձին սրահներ, որոնք միմյանցից բաժանվում են պատի միջոցով: Ի դեպ […]

Վիրտուալ արժույթի ամենատարածված տեսակը հայտնի է  Bitcoin (բիթքոյն) անունով: 2008 թվականի հոկտեմբերի 31-ը համարվում է առաջին Բիթքոյնի ծննդյան օրը, այն  վճարային միջոց է, որով կարելի է գնել ցանկացած իր և տարաբնույթ ծառայություններ: Բիթքոյնի գինը շատ փոփոխական է: 2013թ սկզբին այն արժեր մոտ 10-15$, իսկ նույն թվականի վերջին այն դարձավ 1163$: Այս պահին բիթքոյնի գինը 9180.82$ է: #1 Բիթքոյնի քանակությունը սահմանափակ է Բիթքոյնի հեղինակը ստեղծել է ընդամենը 21 միլիոն բիթքոյն, այժմ շրջանառության մեջ է միայն 16 միլիոնը #2 Մայիսի 22-ը համարվում է բիթքոյն պիցցայի օր 2010 թվականի մայիսի 22-ին մի Ֆլորիդացի ծրագրավորող  կարողացավ 10000 բիթքոյնով գնել երկու պիցցա: Դա բիթքոյնով արված […]

Փակի’ր աչքերդ, Քնի’ր իմ անուշ, Տեսած պատկերդ՝ Երազ էր փուչ։ Քնի’ր իմ աղջիկ, Երգս քեզ օրոր, Հայ քաջերին Չի’ հաղթի ոչ ոք։ Տավշո թագուհի, Իմ հրաշք մանուկ, Դու մի չարացիր, Միշտ մնա մաքուր։ Դեռ փոքր ես ձագուկ, Աշխարհդ՝ հեքիաթ, Հայրդ տուն կգա՝ Կգրկես ուրախ։ Հավատա հոգիս, Բարին է հաղթում Դու քնի’ր հանգիստ, Վաղը կերթաս տուն։      

Իմ Տավուշը անձեռակերտ ու քարակերտ ամրոց է, քարեղեն ու խոսուն կենսագրություն, բեզարած ռանչպարի արոր ու մաճ, և ոչ թե լոկ հող, պատմական տարածք կամ էլ թշնամու համար պատերազմի թատերաբեմ։ Սա սիրո ու արարումի երկիր է, ամեն բուռ հողի մեջ գյուղացու քրտինքով ձեռք բերած վաստակը կա, դաշտային ամեն ծաղկի բույրի մեջ՝ մանկան արևավառ ժպիտը,  բարձր լեռների ու դյութական սարերի գրկում ամեն մեկիս թաքուն պահած երազանք կա, բայց և այնպես, բոլորը միահյուսված, բոլորի շուրթերին էլ՝  խաղաղություն գրված… Եվ նորից մենք պարտադրված ենք  գիշերը կրակոցի ձայներից չքնել, իսկ այգաբացին վերստին մեր մտքերի մեջ կորսված՝ մեր չջրած այգու ու չհնձված արտերի մասին մտածել… Ուզում […]

Լույսը արթնացավ հայոց աշխարհում, Կապույտ երկնքով սարերը ծածկեց, Սրբազան վանքի զանգի ղողանջով, Սահման պահելու պատիվը հանձնեց Այս հողին պաշտպան վայել հագուստով, Այսօր կկանգնեմ սարի գագաթին, Երդում եմ տալիս բոլոր սրբերով. Լանջին կսառի ոսոխ թշնամին Այս հողի վրա խաչն է բարձրացել, Ազգի հերոսի մեջքին ներկվելով, Մեր սուրբ տղերքի արյունն է թափվել Այս հողի վրա, ‘’Հուռա’’ գոռալով Գնալուց առաջ Խաչս կգրկեմ, Որին ի ծնե Մայր եմ անվանում. Աչքերից հոսող լացը կմաքրեմ. – Հերոս ես կգամ, քեզ եմ խոստանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսային պանդեմիայի սկսվելուց հետո առաջին անգամ դիմակ է կրել հասարակության մեջ: Նախագահը այցելել էր Վաշինգտոնի սահմաններից դուրս գտնվող Վալտեր Ռիդի զինվորական հոսպիտալ, որտեղ նա հանդիպել էր վիրավոր զինվորների և բուժաշխատողների հետ: Սպիտակ տնից դուրս գալիս Թրամփն ասել էր. «Ես երբեք դեմ չեմ եղել դիմակ կրելուն, բայց  կարծում եմ, որ դրանք կրելու համար կա համապատասխան տեղ և ժամանակ»: Նշենք, որ որոշ ժամանակ առաջ նա ծաղրել էր իր մրցակից  Բայդենին դիմակ կրելու համար և շեշտել էր, որ ինքը դիմակ չի կրի: Բայց շաբաթ օրը նա ասել է. «Կարծում եմ, երբ գտնվում ես հիվանդանոցում, հատկապես այդպիսի հատուկ վայրում, որտեղ […]

Բաղադրամասեր՝ 1 հատ լայմ 2 թեյի գդալ շագանակագույն շաքարավազ 150 գ մանրացված սառույց, 50 մլ օղի Պատրաստման եղանակ՝ Լայմը լուսնաձև կտորների բաժանել, լցնել բաժակի մեջ և վրան ավելացնել շաքարավազը: Տրորելով խառնել այնպես, որ լայմի հյութը դուրս գա և շաքարավազը լուծվի: Ապա ավելացնել մանրացված սառույցը և օղին ու խառնել: Կոկտեյլը պատրաստ է

Ինստագրամը ամենատարածված սոցիալական կայքերից մեկն է: Եթե ​​դուք կարդում եք, այս հոդվածը հավանաբար ինքներդ էլ էջ ունեք ինստագրամում: Այն, ինչպես մյուս սոցիալական էջերը, հետաքրքրություն է առաջացնում մարդկանց մեջ և կլանում է նրանց ժամանակը: Որոշ մարդիկ այս հարթակն օգտագործում են իրենց բիզնեսները զարգացնելու, հաճախորդների շրջանակն ընդլայնելու կամ արտադրանքն ու ծառայությունը օնլայն վաճառելու համար: Չնայած բոլորը օգտագործում են ինստագրամը, կան հետաքրքիր փաստեր, որոնց մասին ոչ բոլորը գիտեն. #1. Ինստագրամը հիմնադրվել է 2010 թվականի հոկտեմբերի 6-ին #2. Ինստագրամում հրապարակված առաջին լուսանկարը եղել է կայքի հիմնադրի շան լուսանկարը #3. Instagram անունն առաջացել է “instant camera” և “telegram” բառերի միաձուլումից #4. Կայքում ամենաշատ հրապարակված կերակուր […]

Սելեստա Բաղդասարյան does not have any friends yet.
Avatar