Avatar
Անի Խաչատրյան
First Name
Անի
Last Name
Խաչատրյան

Ըստ պատմական փաստերի` Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը XVIII դարում: Այն պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Ընդարձակ բակի կենտրոնում փոքրիկ ջրավազանն է, որի շուրջ ծառեր են, գեղեցիկ խնամված այգի: Դիմացը աղյուսակերտ քառանկյունի ընդարձակ շինություն է՝ բարձր մինարեթով և լայնանիստ գմբեթով, պատերի մի մասը պատած է երկնագույն հախճասալիկներով։ Մզկիթն ունի 3 մուտք, 2 փոքրերը՝ արևելյան ու արևմտյան կողմերում, իսկ մեծը՝ հարավային։ Բուն մզկիթը գտնվում է հարավային կողմում։ Այն բաղկացած է 3 կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար։ Միջին մասում գտնվող ամենաբարձր դահլիճի վրա բարձրանում է գմբեթը։ Բակի հյուսիսային կողմում գտնվում է փոքր աղոթարանը։ Այո, […]

Կոալա անվանումը գալիս է gula բառից, որը օգտագործվում է դարուկ լեզվի մեջ (գրեթե անհետացած լեզու, որը պատկանում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տարածքում ապրող բնիկներին):Կոալան պատկանում է Phascolarctos կենդանական դասին, որն էլ առաջացել է հուներեն phascolos (պայուսակ) և arktos (արջ) բառերից:Մյուս անվանումներն են այս արջատեսակի համար օրինակ «ծառերի արջ» կամ «բնիկ արջ»: Կոալաները ամրակազմ կենդանիներ են երկար ականջներով և ոտքերով: Նրանց առաջին երկու մատները ավելի զարգացած են: Այդ մատները իրենց երկար և սուր ճանկերի հետ օգնում են նրանց հեշտ բարձրանալ և շարժվել ծառերի վրա: Կոալայի մորթին շատ խիտ է և փափուկ մոխրագույնից շականակագույն երանգներով: Որովայնը և երկար մազերը, որոնք որ աճում […]

Մարգարետ Թետչերը ծնվել է ոչ հարուստ ընտանիքում, սակայն դա նրան չխանգարեց դառնալ առաջին կին վարչապետը, աշխարհի ամենակոնսերվատիվ երկրներից մեկում՝ Մեծ Բրիտանիայում: Նա 11 տարի ղեկավարեց իր պաշտոնում: Հենց նրա անձնական որակների և տարբեր երկրների ղեկավարների հետ ունեցած ընկերության շնորհիվ վերջ դրվեց սառը պատերազմին: Խորհրդային լրագրողները նրան անվանեցին «Երկաթե լեդի» և այդ անունը՝ ի դեպ, նրան շատ դուր եկավ: Երբ բնավորություն է դրսևորում կինը՝ նրան անվանում են «լիրբ»: Երբ բնավորություն է դրսևորում տղամարդը՝ ասում են. «ինչպիսի լավ տղա է»: Աքլորը միգուցե լավ ծուղրուղու է կանչում, սակայն ձուն, միևնույնն է, հավն է ածում: Եթե նրանք, ովքեր ինձ քննադատում են, տեսնեին, թե ինչպես եմ […]

Դիանան մեծ հայրենասիրությամբ տոգորված, մի բարեգործ հայուհի էր, որը շուրջ 50 տարի ապրել եւ ստեղծագործել է Ճապոնիայում և իր կյանքի 30 տարին անմնացորդ նվիրել իր հայրենիքին ու իր ժողովրդին՝ անկախ նրանից, որ նրա ոտքը երբեք չի դիպել հայկական հողին։ Նա անդադար պայքարել է իր ժողովրդի նկատմամբ ցուցաբերած անարդարության դեմ և ահռելի աջակցություն է ցուցաբերել ցեղասպանությունից մազապուրծ եղած և Ճապոնիա հասած հարյուրավոր հայ փախստականներին՝ ճանապարհելով նրանց դեպի ապահովություն։ «Հայ ժողովրդի մայր Դիանա» այսպես էին նրան կոչում հայ փախստականները։ Դիանան, ինչպես հայտնի է, ծնվել է 1859թ. Բիրմայում, այժմյան Մյանմարում, Աղաբեկյանների բազմազավակ ընտանիքում։ Երբ Դիանան դպրոցական էր, Աղաբեկյանների ընտանիքը տեղափոխվում է Հնդկաստան՝ Կալկաթա, […]

1.7 տարեկանում Բեթհովենը հանդես է եկել իր առաջին համերգային ծրագրով: 12-ամյա հանճարը սկսել է գրել իր առաջին ստեղծագործությունները: Բեթհովենի հայրը լավագույնս հոգ է տարել նրա խորացված երաժշտական կրթության համար։ Նա ձգտում էր որդուն դարձնել «երկրորդ Մոցարտ» և սովորեցնում էր կլավեսին ու ջութակ նվագել։ 2.Բեթհովենը չէր կարող բազմապատկել: 3.Բեթհովենը միշտ սուրճ էր պատրաստում 64 հատիկներից: 4.Որոշ ժամանակ Բեթհովենը սովորել էր ավստրիացի կոմպոզիտոր և երաժշտական տեսաբան Յոհան Ալբրեխտսբերգերի մոտ: Իր համառությամբ Բեթհովենը անդադար բարկացնում էր ուսուցչին: Մի անգամ Ալբրեխտսբերգերը նույնիսկ ասել է. «Այս հիմարը ոչ մի բան չսովորեց և երբեք չի սովորի»: 5.Կենսուրախ երիտասարդը ժամանակի ընթացքում վերածվել է բարդ բնավորությամբ անձնավորության: Նա […]

Էռնեստո Չե Գևարան ծնվել է 1928 թ. Արգենտինայի Ռոզարիո քաղաքում: Նրա ընտանիքը դասվում էր երկրի հին ավանդական ազնվականների խավին: Սակայն ծնողներն առանձնապես հարուստ չէին և բոհեմը լքողների թվին էին պատկանում: Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նրանք անցան հանրապետության և ձախերի կողմը: Էռնեստոյի վաղ մանկությունից երկու տպավորիչ հիշողություն է մնացել: Դեռ երկու տարեկան հասակում նա ունեցավ իր առաջին ասթմատիկ նոպան: Նա ամբողջ կյանքի ընթացքում ստիպված էր դեղորայքի և մարմնամարզության միջոցով պայքարել այդ հիվանդության դեմ: Բացի այդ, նաև այդ հիվանդության պատճառով նա չափազանց սերտ կապվեց իր մոր՝ Սելիայի հետ: Չկա մեկ այլ հեղափոխական, որը մինչև օրս ոչ միայն ձախ շարժումների հերոս է համարվում, […]

Ադոլֆ Հիտլերը Գերմանիայի նացիոնալ–սոցիալիստական բանվորական կուսակցության առաջնորդն էր, գերմանական ֆաշիստական պետության հիմնադիրն ու ղեկավարը, Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) սանձազերծողն ու գլխավոր ոճրագործը: Ադոլֆ Հիտլերը ծնվել է մաքսատան ծառայողի ընտանիքում: Միջնակարգ դպրոցը չի ավարտել: Երազել է դառնալ նկարիչ, սիրել է արկածային գրականություն: 1908 թ-ին ընդունվել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան, բայց առաջին կուրսից դուրս է մնացել: Խուսափելով զինվորական ծառայությունից՝ 1913 թ-ին Վիեննայից տեղափոխվել է Մյունխեն, 1914 թ-ին ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) սկզբից կամավոր մեկնել է բանակ. ստացել է եֆրեյտորի կոչում, պարգևատրվել Երկրորդ կարգի Երկաթե խաչի (1914 թ.) և Առաջին կարգի Երկաթե խաչի (1918 թ.) […]

Մեդուզաների լիճը փոքրիկ լիճ է, որը գտնվում է Լեռնային կղզիներում (Պալաու): Առաջին հայացքից այն սովորական լիճ է, սակայն բավական է սուզվել ջրի տակ և ստեղծվում է տպավորություն, որ բնությունն այնտեղ զբաղվում է մեդիտացիայով: Մեդուզաների լիճը գտնվում է Էյլ Մալկ կղզու արևելյան հատվածում: Լճի ջուրն աղի է, որը բնական է, քանի որ լիճը բաժանված է օվկիանոսից ցամաքային մի փոքրիկ հատվածով, որը կազմում է 200 մ: Այնտեղ գտնվում են մեդուզաների թագավորությունը: Նրան բոլորովին վտանգավոր չեն: Լճում բնակվում են ընդամենը 2 տեսակի մեդուզաներ՝ ոսկե մեդուզան և լուսնային մեդուզան: Լճում գտնվում են 2 մլն մեդուզաներ, որոնք կարողացել են կարողացել են բազմանալ այսքան, քանի որ […]

Անունս՝ Անի, ազգանունս՝ Խաչատրյան: Հա, ու իրոք՝ վերջերս բացահայտեցի ազգանվանս իմաստը: Պարզվում է՝ Խաչատուր անունով նախնի եմ ունեցել իմ գերդաստանում՝ ապագա մի քանի մասնագիտությունների տեր, երևի բիզնեսմեն կամ ղեկավար՝ իգական սեռի ներկայացուցիչ:Երևի դու էլ ծիծաղեցիր նպատակներիս վրա, հա՞: Վստահ եմ, որ մտածեցիր՝ ‹‹ձուկը ջրում բազար է անում ››: Կասեմ, որ եկել եմ աշխարհ կարծրատիպեր կոտրելու համար ու ամենակարևորը՝ աղջկա, կնոջ դերը արժևորելու, հավասարը հավասարին դնելու համար: Չկարծես թե, գրում եմ մի ինքնավստահ,մեծամիտ աղջկա մասին: Բացարձակ: Ես նույնպես ունեմ թույլ կողմեր: Չես հավատա, որ ասեմ սիրում եմ Ադոլֆ Հիտլերին: Սիրում եմ Գերմանիան իր ողջ էությամբ,բայց երազանքս ‹‹երկարաճիտ կոշիկի բոլոր ծայրերը ուսումնասիրելն […]

Յուրաքանչյուրն ընտրում է իր կյանքի ուրույն ուղի։Չէ՛,կներեք հաճախ չեն էլ ընտրում,այլ շարժվում հոսանքին համահունչ։Հենց այս հոսանքն էլ մեզ տանում է կործանում,մեր արժեքները,հույզերը,զգացմունքները ու գրեթե ամեն ինչ թողնում ենք <<բուրգի անգիտակցական մակարդակում>> ու գնում ենք հոսանքի ուղղությամբ։Դե իրականում կարևոր չի հոսանքը ճիշտ է գնում կամ սխալ,կարևորը գնում ենք, քանի որ հոսանքն է գնում այդ ուղղությամբ։Սկսում ենք գնալ մանկապարտեզ,հետո դպրոց,հետո բուհ,հա ու անպայմա՜ն հոսանքի գծով,առանց շեղվելու։Ու շատերի մոտ այստեղ <<մեծ կանգառ>>,որովհետև ձախողումը ձախողման հետևից,սթրես,անհաջող քննությունների շարան,ու նման այլ երևույթներ որոնց մասին չեմ էլ ուզում շարադրել։Սկսվում է անհասկանալի կյանքի մի փուլ,երբ արդեն հոսանքը գնացել է,իսկ դու մնացել կանգառում ու ինչ որ <<խաղաղ ու […]

Անի Խաչատրյան does not have any friends yet.
Avatar