Avatar
Տաթև Խաչատրյան
First Name
Տաթև
Last Name
Խաչատրյան

Երբ դու մենակ կմնաս, ընկերդ կդառնա թշնամի, հարազտդ կդառնա օտար, ում համար դու սիրելի էիր`նրա համար կդառնաս ատելի, ում համար դու խելացի էիր` նրա համար կդառնաս խենթ։ Քո լավություները կմոռանան, քեզ անտարբեր կկարգեն։ Երբ մենակ կմնաս` քեզնից սարսափողները կռիվ կփնտրեն քեզ հետ անելու, քեզնից ներողություն, խնդրողները հաշիվ կպահանջեն։ Այդ ժամանակ պինդ բռնիր բարությունիցդ, սեղմիր Աստծո ձեռքը, որովհետև նրանց քամին շատ ուժեղ է լինելու։ *** Որքան բարի է մարդու հոգին` այնքան էլ ծանր է մարդու կյանքը։  *** Ընկերությունը նման է ծառի ամուր ճյուղի,որից բռնվելով,`մենք չենք տապալվում գետնին։ *** Վատ մարդուն փոխող դերասանն է հանճարեղ: *** Խղճահարության համար շնորհակալություն հայտնելը` ինքնապղծման է […]

Եվ ակամա արտասվեցի, Արձակեցի թնդանոթներն իմ խենթ սրտի Ու այրեցի բոլոր վերքերն իմ անցյալի: Եվ ակամա շշնջացի. – Մնաք բարով իմ սպիացած հիշատակներ, Մնաք բարով իմ բարեհույզ կարեկցանքներ, Մնաք սիրով իմ հուզառատ սիրո թևեր, Մնաք հուսով իմ երազած ապագաներ… Ես գնում եմ մի նոր աշխարհ, Ես գնում եմ մի նոր գալիք, Որն աշխարհին կտա բարիք Ու չի ստեղծի այնքան կարիք, Որ, թողնելով տուն ու տանիք, Հայրը լքի իր ընտանիք… Ես թողնում եմ նմուշ կյանքից, Որ տվել է ինձ մեծ թախիծ Ու վախենում հանգամանքից, Որ չեմ գտնի լավն այս մեկից: Ես մերժում եմ պարտությունը, Հրաժարվում պատմությունից, Որ լոկ կադր էր Իմ […]

Իմ պառավ   Լռությունն է պատել մեր հոգիները, հիշողություններն են մեզ գրկել, և ես սավառնում եմ մեր հիշողությունների անտառներում: Հիշու՞մ ես, իմ պառավ, մեր այն գաղտնի և թախծոտ անտառը, որի ծառերին մագլցում էիր քո գեղեցիկ և ճարպիկ մարմնով, իսկ ես, քո նոթատետրը ձեռքիս, քեզնով հիացած, զմայլվում էի քո ազատությամբ: Չեմ մոռացել, թե ինչպես այն ժամանակ, երբ վայելում էինք մեկմեկու ներկայությունը, դու ինձ խնդրեցիր նկարել քեզ, իսկ ես ասացի. «Նկարել չգիտեմ»: Թախիծ երևաց քո աչքերում, այդ բառերը կարծես քեզ համար մահախոսական լինեին,որից նեղսրտած՝ աչքերդ դարձան ավելի խոր և հասուն: Դու հեռացար անբառ՝ թողնելով իմ սրտում քո անկատար անուրջն ու հիասթափությունը: Ինչու՞ […]

Խենթ պարուհին   Բեմի վրա շարժվող ձեռքերս, Ինչ֊որ կերպար են լուռ՝ մարմնավորում: Իսկ ես շարունակ նրբորեն շարժում, Եվ հեզություն եմ պարգևում նրանց։ Հանդիսատեսի ծափերից արբած Խենթ պարուհու պես՝ Իմ պարն եմ պարում։ Ու շարժվում եմ այդ նույն նազանքով, Ինչպես ծառերն են մեղմիկ՝ օրորվում։ Բայց ետնաբեմում՝ լուռ եմ ու հանգիստ, Չի պարում անգամ, ձեռքերս՝ մեղմիկ։ Ու չեմ վայելում ծափերն ինձ ուղղված, Դա կարճ մի պահ էր՝ անցա՜վ ու գնա՜ց։ Իսկ հետո կրկին իմ համարի տակ, Ձեռքերս հանգիստ վերև կբարձրանան, Ու հանդիսատեսը կգոռա կրկին՝ Բեմ դուրս եկավ, այդ << խենթ պարուհին>>։  

Ինչո՞ւ են մարդիկ մոտենում, թե պիտի հեռանան Մի օր կյանքում մի բան մի տեղ թողնում ենք և հեռանում։ Դե ինչ արած, դա կյանքի օրենքն է, որ չենք կարող խախտել։ Մենք հեռանում ենք մեզ կյանքով լցնող մարդկանցից, հեռանում ենք մեզ ամբողջ կյանքի համար մի տող ասած, բայց անչափ կարևորներից, հեռանում ենք պատերից, որոնք մեզ երջանկացնում են, հեռացնում ենք անկեղծությամբ վաստակած ընկերներից, որ անկասկած ընկեր են մնալու հոգում, բայց միասին լինելու ու միասին ժպտալը գուցե էլ չլինի։ Մենք հեռանում ենք` կյանքի հունից ելնելով, կյանքում հարմարվել սովորելու համար։ Մենք հեռանում ենք մանրուքներից, որոնք մի ամբողջ իմաստ էին հոգում ստեղծել, հեռանում ենք, որ մի […]

*** Սրտիս կտավին հոգիդ վրձնեցի, Որ մի բուռ հավատ ամեն տեղ շաղ տամ, Հոգուդ ծաղկունքի փշերն այրեցի, Որ չվնասեն քեզ ամեն անգամ։ Սրտիս կտավին քեզ պատկերեցի, Որ հավերժ լինես թուլությունը իմ, Ծաղկունքիդ շիվը սիրով ցողեցի, Որ ուժ ունենա ու հողը ճեղքի։ Կտավը ամուր կրծքիս սեղմեցի, Որ սրտիս սերը լու՜ռ ներծծի այն, Սրտիս կտավին քեզ դրոշմեցի, Որ էությունդ միշտ ինձ հետ մնա…

#ԼՈՒՅՍ_ՊԱՐԳԵՒՈՂ_ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ Ինչքան մանկիկ կա աշխարհում, Որ լույսը մարել է բարի աչքերում, Եվ որքան-որքան աչուկներ մանկան, Որ վերջին հույսն է մնացել նրան։ Բայց և այնքան շատ մանուկներ, Որ միշտ ժպտում են աչքերը բարի, Հենց ձեր շնորհիվ մեր ակնաբույժներ, Ազգիս արժանի, մեծ նվիրյալներ։ Դուք գիտակն եք ձեր բարի գործի, Թող Աստված ձեզ պահապան լինի, Ձեր շնորհիվ են ժպտում աչքերը մանկան, Տեր Աստված, նրանց եղիր պահապան։ Ամբողջ կյանքում ձեզ եմ պարտական, Ձեզ համար կյանքս ես կտամ անգամ, Ձեր շնորհիվ եմ ժպիտով ապրում, Ձեր շնորհիվ են աչքերս ժպտում։ Եղեք միշտ առողջ, ուրախ, երջանիկ, Եղեք ժպտերես, որ մեզ տաք ժպիտ, Որ հավերժ ժպտան աչքերը մանկան, […]

—— ՏՄԱՐԴԻԿ —— —————————————————- Երկրագունդ կոչվող այս անծիր հողում Եվ՛ բարի, և՛ չար խաղեր են խաղում: Սակայն Աստված անսեր տմարդկանց, Մարդկանց ամբոխից դեռ չի էլ մաղում: Անձնվիրաբար տրվում են փառքին, Ուղևոր դառնում շահի չար կառքին, Սակայն Աստծո գահատանքը նրանց երբևէ չի կոչում կարգին: Նրանք Ճշմարիտ մարդկանց երբևէ, Աշխարհի զավակ չեն էլ համարում, Իրենց ունեցած ստի մուրճերով Աշխարհի հիմքն են քանդում, ավիրում…. Չեն էլ ընդունում խորհուրդ ու խրատ՝ Իրավի մարդկանց հոգու խորանից, Այլ իրենց սրտի չարիքը սրած՝ Անվերջ հնձում են բարիքներն անբիծ…. Կյանքի օրենքը չեն էլ իմանում Չեն ուզում բուժել աշխարհի վերքը, Պարփակված իրենց շինած տիրույթում՝ Երգում են միայն իրենց չար […]

«Մտքերի տեսիլք»   Կապույտ գիշերվա Բարդ լռությունը Խառնում է հոգիս՝ Տակից մինչև վրա Ու միապաղաղ Դատարկությունը Առնում, տանում է Իմ քունը ցմահ: Մտքեր են գալիս, Բարդ, Խրոմատիկ Ու հետո գնում Հենց նույն սկզբունքով Դադար չեն առնում՝ Նորից են գալիս, Դրանց հարկավոր է Մի մեծ բրեվիս:

Բայազետ Թախծում է հոգիս,կարոտն է խեղդում, Մեր սեգ լեռները ինձ տուն են կանչում, Կանչում են,տանում խորքերն էրգրի, Դեպի Բայազետն իմ քաջ պապերի։ Հանգած է լույսը իմ շեն քաղաքի, Իսկ հոգուս լույսը երբե՛ք չի մարի, Բոցկլտում է այն ու անվերջ վառվում, Որ իմ սուրբ նախնյաց ճրագը վառի։ Ուզում եմ տենչող աչքերով տեսնել, Գրկել,համբուրել,սիրել,փայփայել, Կողպված սիրտս իսկույն բաց անել, Ու լույսով սիրո նրան պարուրել։  

Տաթև Խաչատրյան does not have any friends yet.
Avatar