Avatar
Միլենա Դալլաքյան
First Name
Միլենա
Last Name
Դալլաքյան

Ողջունում եմ բոլորին,ես Տաթևն եմ,13 տարեկան։Բնակվում եմ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։Ուզում եմ ձեզ պատմել կյանքումս շատ կարևոր նշանակություն ունեցող մի բանի մասին։Իմ կյանքում առաջին հորիզոնականը զբաղեցնում է նկարչությունը։Անչափ սիրում եմ գույներով նոր երանգներ ստանալ,սիրում եմ,երբ ձեռքերս թաթախված են լինում անհամար գույներով։Հաճույք եմ ապրում ՝այդ ամենը տեսնելով և զգալով այն։ Փոքր տարիքում չէի սիրում նկարել,իսկ հիմա՝ընդհակառակը.օրս անցնում է ներկերի և մատիտների հետ։ Նկարներիս ձևը և բովանդակությունը,սովորաբար,կախված է այդ պահին ունեցածս տրամադրությունից։Եթե ուրախ եմ լինում,նկարներս ողողում եմ լուսավոր և պայծառ գույներով,իսկ տխուր լինելու դեպքում նկարներս,կարծես,մռայլվում և մուգ գույներով են պատվում։ Արդեն 2 տարի է,ինչ հաճախում եմ Էդիկ Ղուլյանի անվան գեղարվեստի դպրոցը։Դպրոցում թեմաները,որոնց […]

Անգլերենում կան արտահայտություններ,որոնք գործածվում են խոսքը դյուրին արտահայտելու համար։Հետևյալ երեք արտահայտությունները,որոնք կներկայացնենք,թարգմանաբար այլ իմաստ են ստանում,մինչդեռ կիրառվում են այլ կոնտեքստում։ 1.Եթե խոսակցին ուզում ենք ասել կամ հասկացնել,որ տվյալ բանը չենք սիրում կամ չի հետաքրքրում մեզ,մենք կարող ենք ասել. It’s not my cup of tea.(I don’t like it/It doesn’t interest me) 2.Եթե ուզում ենք խոսակցին ասել,որ ինչ֊որ բանից շատ ավելի հետաքրքիր գործեր ունենք անելու,կարող ենք ասել. I have bigger fish to fry.(I have more interesting things to do) 3.Եթե ուզում ենք ասել,որ խոսակցի կատարած ինչ֊որ բանի համեմատությունը անիմաստ է կամ անհեթեթ,կարող ենք ասել. Comparing apples to oranges.(Comparing two things that cannot […]

Ձեզ ենք ներկայացնում հաջողակ և անհաջողակ մարդկանց մտածելակերպի մի քանի ակնհայտ տարբերություն։ Հաջողակները ասում են ,որ իրենք են իրենց կյանքի տերը,իսկ անհաջողակները ասում են,որ իրենցից ոչինչ կախված չէ։ Հաջողակների նպատակն է լինել հարուստ,իսկ անհաջողակներինը՝աղքատ չլինել։ Հաջողակները մտածում են հաղթելու մասին,իսկ անհաջողակները՝չպարտվելու։ Հաջողակները օգտվում են հնարավորությունից,իսկ անհաջողակները շատ հնարավորություններ ռիսկ են համարում։ Հաջողակները հիանում են հարուստ մարդկանցով,նրանց անցած ճանապարհով,իսկ անհաջողակները միայն քննադատում են հարուստներին։ Հաջողակները միշտ թեթևացնում են իրենց խնդիրները,իսկ անհաջողակները<<լուն ուղտ են սարքում>>։ Հաջողակները սպասում են իրենց աշխատանքի արդյունքին,իսկ անհաջողակները սպասում են իրենց ժամավարձին։ Հաջողակները գերադասում են և՛ այս,և՛ այն,իսկ անհաջողակները ընտրում են կա՛մ այս,կա՛մ այն։ Հաջողակները բաց չեն թողնում […]

Հոգեբաններին մշտապես հետաքրքրում է մարդը, իր բոլոր արտահայտումներով։ Ամեն մի մանրուք կարող է շատ բան պատմել մարդու մասին։ Իրենց հետազոտություններով հոգեբաններն ու գրաֆոլոգները փորձել են բացահայտել մարդու ձեռագրի և հոգեկանի միջև կապերն ու գաղտնիքները։ Ծանոթանալով ներկայացվող մի քանի առանձնահատկություններին դուք նույնպես կկարողանաք տեսնել և տարբերակել բնավորության որոշ առանձնահատկություններ ըստ ձեռագրի։ Ինչպես ամեն ոք է յուրահատուկ, այնպես էլ յուրահատուկ են ձեռագրերը։ Եթե ցանկանում եք ճանաչել մարդկանց, իմանալ նրանց բնավորության մասին, նախքան հաղորդակցվելը, ապա ուշադրություն դարձրեք նրա ձեռագրին։ Այստեղ կներկայացնենք ձեզ մի քանի տվյալներ, որոնցով դուք կկարողանաք տարբերել ձեռագրերն ու կարդալ նրանցում թաքնված տեղեկությունը մարդու մասին։ Մարդիկ, ում մոտ տառերը մեծ են, […]

Պատմության մեջ երկար տարիներ մարդու օրգանիզմը առեղծված է եղել,ահա թե ինչու մարդիկ գերբնական տեսություններով էին բացատրում հիվանդությունները։Մարդու օրգանիզմը գիտականորեն ուսումնասիրելու առաջին արձանագրված ջանքերը պատկանում են Հին Եգիպտոսին,սակայն բազում տարիներ անցան ,մինչև մարդիկ բացահայտեցին ,թե ինչպես է կենդանի մարդու օրգանիզմը գործում,և թե ինչու են առաջանում հիվանդությունները։ Ք.Ա. 3000֊1000թթ. •Երբ հին եգիպտացիները դիերից մումիաներ էին պատրաստում,նրանք օրգանները հանում էին առանձին պահելու համար։Հենց նրանք էլ բացահայտեցին,որ սիրտը պոմպի նման մի բան է,որն արյուն է մատակարարում ողջ օրգանիզմին։ Ք.Ա.400թ. •Հին հույն բժիշկ Հիպոկրատը հայտնի է որպես բժշկության հայր։Նա առաջինն էր այն քիչ մարդկանցից,ովքեր հասկացան,որ հիվանդություններն ունեն բնական պատճառներ,որ դրանք աստվածների կողմից ուղարկված պատիժներ չեն։ […]

Ողջու՜յն,ես Լիլիթն եմ,17 տարեկան։Ապրում եմ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։Սիրում եմ նկարել, ազատ ժամանակ մեծ սիրով նկարում եմ, բայց նկարելը ոչ միայն իմ կյանքում ազատ ժամանակս ինչ֊որ բանով լրացնելու միջոց է, այլ նպատակ, որն ամեն գնով պետք է իրագործեմ։ Բացեմ փակագծերը՝ սիրում եմ նկարել և երազում եմ նկարչուհի դառնալու մասին։ Ազատ ժամանակ ոչ միայն նկարում եմ, այլև մտածում, երազում՝ապագայում ինչ֊որ բանով ազգիս օգտակար լինելու մասին։ Երազանքներիցս մեկը նկարչուհի դառնալն է, մյուսը՝ գեղարվեստի դպրոց բացելը և մանուկներին, որոնք սիրում և զբաղվում են նկարչությամբ,հնարավորություն տալը՝իրենց տաղանդը էլ ավելի կատարելագործելու։ Հավատում և ամեն գնով ցանկանում եմ ապագայում իրագործել երազանքս և գեղարվեստի դպրոցը անվանակոչել հենց […]

Մեկ մոմը կարող է վառել հազարավոր մոմեր,դրանից նրա կյանքը չի կարճանում։Երջանկությունը չի պակասում,երբ կիսվում ես դրանով։ Առանց գործողություն միտքը ոչինչ չարժե,իսկ գործողությունը,որում միտք չկա,ընդհանրապես ոչինչ չարժե։(Ժորժ Բերնանոս) Իմաստունը ոչ թե նա է,ով շատ գիտի,այլ նա,ում գիտելիքներն օգտակար են։(Էսխիլ) Ես կյանքում շատ եմ տեսել չարը,բայց նույնիսկ դա չի փոխել իմ վերաբերմունքը բարու հանդեպ։(Ալի Ապշերոնի) Իրատես եղեք,պահանջեք անհնարինը։(Չէ Գեվարա) Մի՛ հուսահատվեք,բայց նույնսիկ եթե հուսահատվեք էլ ,շարունակեք հուսահատված։(Էդմունդ Բյորկ) Հստակ պատկերացրու,թե ինչ ես ուզում ասել.բառերը կգան իրենք իրենց։(Կատոն) Ոչ ոք երջանիկ չէ,եթե համարում է իրեն երջանիկ։(Մարկ Ավրելիուս) Հասկացե՛ք,եթե դուք ժամանակ ունեք դժգոհելու,նշանակում է ՝դուք ժամանակ ունեք նաև դրա հետ ինչ֊որ բան անելու։(Էնտոնի դե […]

Այսօր ինտերնետում կամ գրականության մեջ կարող ենք հանդիպել մեդիտացիայի բազմաթիվ մեթոդների,սակայն դրանց բոլորի հիմնական գաղափարը նույնն է։ Գտեք հարմար ու հանգիստ մի վայր,որտեղ ձեզ խանգարող չկա կամ դուք չեք կարող հեշտությամբ ձեր ուշադրությունը շեղել այլ բաների վրա։ Նստեք կամ պառկեք հարմարավետ դիրքում,օրինակ՝նստեք բազկաթոռին կամ պառկեք փափուկ հատակին։ Փակեք ձեր աչքերը։ Կենտրոնացրեք ձեր ուշադրությունը կոնկրետ մեկ բանի վրա,օրինակ՝շնչառություն,ձեր շուրջբոլորն առկա ձայներ կամ որևէ կոնկրետ առարկա։ Լավագույն արդյունքներն ստանալու համար անհրաժեշտ է մեդիտացիայով զբաղվել կանոնավոր կերպով,հատկապես,երբ այն դառնում է սովորույթ։ ՄԵԴԻՏԱՑԻԱՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ։ Մեդիտացիան կարող է կատարվել ցանկացած վայրում(համեմատաբար հանգիստ և անաղմուկ)։Այն ձեզնից շատ ժամանակ չի խլում։Փորձեք օրական 1-2 րոպեից՝շաբաթների և ամիսների […]

Մեդիտացիան հին արևելյան մեթոդ է,որն արևմտյան երկրներում դարձել է խիստ հանրաճանաչ,որպես հոգեպես հանգստանալու և ուղեղի վրա կենտրոնանալու գործիք։ Ի՞ՆՉ Է ՄԵԴԻՏԱՑԻԱՆ։ Մեդիտացիան <<միտք-մարմին>> կամ ռելաքսացիոն թերապիայի մեթոդ է։ Մեդիտացիայի ընթացքում դուք ձեր միտքը կենտրոնացնում եք ինչ-որ բանի վրա,օրինակ՝շնչառության,ձայների,մարմնի շարժումների կամ զգացողությունների։ Սա օգնում է,որպեսզի լարված կամ անհանգիստ ու տագնապած վիճակում ձեր ուղեղը մնա կենտրոնացած և խաղաղված՝<<հեռանալով>> ձեզ անհանգստացնող մտքերից,ներքին հակասություններից ու մտատանջություններից։ ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵԴԻՏԱՑԻԱՅԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ։ Մեդիտացիան օգտակար է ինչպես ֆիզիկական,այնպես էլ հոգեկան առողջության համար։Այն կարող է օգնել,որպեսզի մեղմացնեք բազմաթիվ առողջական խնդիրների ախտանշաններ,այդ թվում՝ տագնապ և անհանգստություն դեպրեսիա սրտի հիվանդություններ արյան բարձր ճնշում ցավ քնի խնդիրներ։ Մեդիտացիան կարող է […]

Վախը մեզ ուղեկցում է գրեթե ամենուր: Սակայն մեր կողքին կան մարդիկ, ովքեր վախ են ապրում նույնիսկ ամենաաննշան թվացող բաներից, որոնք կարող են զարմացնել մյուսներին, օրինակ՝ծաղիկներից կամ մարդկային մարմնի կոնկրետ մասից: Տուրաֆոբիա֊վախ պանրից Պոգոնոֆոբիա֊վախ մորուքից Գլոբոֆոբիա֊վախ փուչիկների պայթյունից Օմբրոֆոբիա֊վախ անձրևից Անտոֆոբիա֊ծաղիկների հանդեպ վախ Գիլոֆոբիա֊անտառի հանդեպ կամ այնտեղ մոլորվելու վախ Էֆեբիֆոբիա֊վախ դեռահասների հանդեպ Տրիսկաիդեկաֆոբիա֊13 համարի հանդեպ վախ Միրմեկոֆոբիա֊մրջյուններից վախ Սանգուիվորոֆոբիա֊վամպիրների հանդեպ վախ Կսանտոֆոբիա֊դեղին գույնից վախ Պենտերաֆոբիա֊սկեսրոջ հանդեպ վախ

Միլենա Դալլաքյան does not have any friends yet.
Avatar