Avatar
Մարիամ Գրիգորյան
First Name
Մարիամ
Last Name
Գրիգորյան

Սմուզի պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ բաղադրիչները՝ 1 բանան 150 գր ելակ 300 մլ կաթ (կարելի է նաև նուշի) 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ մեղր՝ ըստ ճաշակի: Պատրաստման եղանակը՝ բլենդերում լավ հարել ելակը, բանանն ու մեղրը խառնուրդին ավելացնել նախօրոք մանրացված վարսակի փաթիլներն ու կաթը և նորից հարել ստացված զանգվածը 10 րոպե թողնել բլենդերի մեջ և հետո մատուցել:

Գազարով թխվածք պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 2 գազար 100 գր չամիչ 100 գր ընկույզ 100 գր մեղր 1 նարինջ 2 բաժակ ալյուր 1 բաժակ բուսայուղ կես թեյի գդալ սոդա 1 ճաշի գդալ փխրեցուցիչ 3 ճաշի գդալ կակաոյի փոշի 2 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա 1 բաժակ շաքարի փոշի նարնջի հյութ: Պատրաստման եղանակը՝ գազարները մանր քերել, ավելացնել նարնջի կեղևի քերուկը, խառնել ստացված զանգվածը և դրան ավելացնել նույն նարնջի հյութը, խառնել ստացված զանգվածին ավելացնել չամիչը և բուսայուղը, խառնել, այնուհետև ավելացնել մի փոքր տաքացրած մեղրը, նորից խառնել ստացված զանգվածին ավելացնել մանրացված ընկույզը, ալյուրը, կակաոյի փոշին, օսլան, մաղով անցկացրած սոդան ու փխրեցուցիչը, խառնել ստացված զանգվածը […]

Դալայ լամա 14-րդը Տիբեթի բուդդայականների հոգևոր առաջնորդն է, ով 1989-ին արժանացավ Խաղաղության նոբելյան մրցանակի: Մենք առանձնացրել ենք երջանիկ կյանքի մի քանի խորհուրդ Դալայ լամայից. Եղեք բարի և օգնեք ուրիշներին: Սա է իմ կրոնը: Տաճարների և բարդ փիլիսոփայության կարիք չկա: Մեր սեփական ուղեղն ու սիրտն են մեր տաճարը, իսկ փիլիսոփայությունը բարությունն է: Եղեք բարի, երբ հնարավոր է, իսկ դա միշտ է հնարավոր: Փնտրեք երջանկություն: Մեր կյանքի նպատակը երջանիկ լինելն է: Երջանկությունը հենց այնպես չի տրվում, այն ձեռք է բերվում մեր գործողությունների արդյունքում: Մի կռվեք, այլ բանակցեք: Երկխոսություն նշանակում է պատրաստ լինել գնալու փոխզիջման՝ հարգելով միմյանց իրավունքները: Լռությունը երբեմն ամենալավ պատասխանն է: […]

Ամերիկացի մեծահարուստ բիզնեսմեն Բիլլ Գեյթսի անունը բոլորն են լսել: Հիմնականում նրա անունը ասոցացվում է իր կողմից հիմնադրված Microsoft ընկերության հետ: Մենք առանձնացրել ենք փաստեր, որոնք քչերը գիտեն միլիարդատեր և բարեգործ Բիլլ Գեյթսի մասին. Գեյթսի հայրը հայտնի իրավաբան էր, իսկ մայրը եղել է մի շարք ընկերություններում տնօրենների խորհրդի անդամ: Ծնողները ցանկանում էին, որ տղան դառնա իրավաբան, այդ պատճառով էլ Գեյթսը ընդունվում է Հարվարդի քոլեջ, սակայն հասկանալով, որ իրեն այլ հեռանկարներ են սպասվում, 1975-ին դուրս է մնում քոլեջից: Հարվարդից հեռանալուց 2 տարի անց Գեյթսը ձերբակալվում է ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում առանց վարորդական վկայականի վարելու և կարմիր լույսի ժամանակ վարելու համար: Գեյթսը 1994-ին […]

Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 300 գր հորթի միս, 200 գր կարմիր լոբի, 2 կանաչ պղպեղ, 1 կարմիր պղպեղ, 2 փոքր վարունգ, 1 գլուխ սոխ, բուսայուղ, աղ և մաղադանոս՝ ըստ ճաշակի: Պատրաստումը՝ հորթի միսը խաշել, բաժանել երկարավուն և բարակ կտորների, նույն չափի ձողիկներով կտրատել պղպեղներն ու վարունգը, կտրատել սոխը, թեթև տապակել բուսայուղով,ավելացնել պղպեղները, մի փոքր ևս տապակել, եփել լոբին, տապակած զանգվածին ավելացնել միսը և լոբին, լցնել ամանի մեջ, ավելացնել վարունգը, աղ լցնել և զարդարել մաղադանոսով՝ ըստ ճաշակի:  

Իր գոյության ողջ ընթացքում մարդկությունը ձգտել է ավելի հարմարավետ կյանքի: Տեխնոլոգիական առաջընթացի հետևանքով ֆինանսական գործարքները ևս ենթարկվել են փոփոխությունների՝ հարմարվելով մարդկության օրեցօր աճող պահանջմունքներին: Վերջին տարիներին նկատվում է անցում վճարման կանխիկ տարբերակից անկանխիկ եղանակների: Վճարման անկանխիկ եղանակները հարմարավետությանը ու ժամանակի խնայմանը զուգահեռ կարող են նաև որոշակի ռիսկեր պարունակել՝ կապված կիբեռանվտանգության և տարեցների հարմարվողականության հետ: Հեռու չէ այն օրը, երբ ֆիզիկական դրամապանակների կարիքն այլևս չենք ունենա: Առանձնացրել ենք անկանխիկ վճարումների առավել տարածված մի քանի տարբերակներ. Բանկային բջջային վճարումներ. վերջին տարիներին լայնորեն տարածվել են մոբայլ և ինտերնետ բանկինգ համակարգերը՝ որպես հեռահար բանկային սպասարկման համակարգեր: Դրանք հնարավորություն են տալիս բանկի հաճախորդներին աշխարհի ցանկացած […]

Աշխարհի ամենախելացի դրամապանակը՝ Volterman-ը, ստեղծվել է Հայաստանում: Նույնանուն ստարտափի հիմնադիրը Ազատ Թովմասյանն է, ով այդպիսի դրամապանակի ստեղծման մասին որոշում կայացրել է մի քանի անգամ դրամապանակը կորցնելուց հետո: Volterman դրամապանակի նախագիծը իրականություն է դարձել Indiegogo քրաուդֆանդինգային հարթակի միջոցով: Արշավը սկսվել է 2017 թվականի հունիսի 26-ին և հավաքել մոտ 3 մլն ԱՄՆ դոլար: Այժմ խոսենք Volterman-ի սուպեր հնարավորություններից. Հեշտ գտնվելու մեխանիզմ՝ Bluetooth alarm. երբ հեռախոսը և դրամապանակը հեռանում են միմյանցից, տերն ազդանշան է ստանում: Սա տեղի ունի նույնիսկ այն ժամանակ, երբ հեռախոսի ձայնն անջատված է: Հնարավոր է նաև հակառակը, այսինքն՝ դրամապանակը տեղեկացնի հեռախոսի կորստի մասին: Հեռախոսի մարտկոցը լիցքավորելու հնարավորություն. դրամապանակն ունի power […]

Իրավիճակային մարքեթինգը բրենդի արձագանքն է իր լսարանի համար կարևոր որևէ իրադարձությանը: Բնականաբար այն ուղղված է առաջարկվող ապրանքի կամ ծառայության վրա ուշադրություն հրավիրելուն և հետևաբար այն վաճառելուն: Իրավիճակային մարքեթինգ կարող է իրականացվել ինչպես նախօրոք պլանավորված մարքեթինգային ծրագրի հիման վրա (օրինակ՝ տոն օրերին), այնպես էլ չպլանավորված, պատահական իրադարձությունների հետևանքով: Իրավիճակային մարքեթինգի սկիզբ է համարվում Oreo ընկերության թվիթը, որը մասնագետների շրջանում հայտնի է Oreo blackout tweet անունով: 2003 թ.-ի փետրվարի 4-ին ԱՄՆ-ում Ֆուտբոլի ազգային առաջնության ժամանակ ստադիոնի մի մասում լույսերը անջատվեցին և խաղը դադարեցվեց: Տրիբունաներում ներկաների ուշադրությունը սևեռվեց սոցիալական ցանցերի վրա, որտեղ այս իրադարձությունը ակտիվ կերպով քննարկում էին: Այդ ժամանակ հենց Oreo-ի SMM […]

ժամանակի կառավարումը մոտեցում է, որի հիման վրա որոշում ենք կայացնում օգտագործել մեր ժամանակն այնպես, որ արտադրողականությունը լինի մաքսիմալ: Ժամանակը արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ է առաջին հերթին բացահայտել այն գործոնները, սովորույթները, որոնք խոչընդոտ են հանդիսանում և քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ: Առանձնացրել ենք ժամանակի արդյունավետ կառավարմանը խոչընդոտող մի քանի կետեր. Թափթփվածություն. ուշադիր նայեք աշխատանքային սեղանին, արդյոք կարող եք 1 րոպեում գտնել այն իրը, որն անհրաժեշտ է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդը միջինում օրական 10 ր ծախսում է կորած իրերը փնտրելու վրա, այսինքն՝ միջինում 150 օր կյանքի ընթացքում: Կորած իրերը հավանական է, որ կգտնվեն, բայց կորած ժամանակը հետ բերել հնարավոր չէ: […]

Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան) ծնվել է 1879 թվականի մարտի 19-ին Սյունիքի Դավիթ Բեկ կոչվող գյուղում: Ավարտելով ծխական ուսումնարանը՝ 1890 թվականին ընդունվել է Շուշիի թեմական դպրոց, սակայն այդ տարիներին իրականացրած ակտիվ գործունեության, ցույցերի պատճառով ընկերների հետ հեռացվում է դպրոցից և 1907-ին ընդունվում Երևանի թեմական դպրոցը: Մինչ այդ կամավորական խմբեր, զենք և զինամթերք էր փոխադրում Արևմտյան Հայաստան. պատահական չէ, որ այս շրջանում նրան սկսեցին անվանել Վանի Արամ: Վերադառնալով Վան՝ 1915 թվականին կազմակերպել և ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, որի հաջող ավարտից հետո ձևավորվեց Վանի նահանգապետությունը, նահանգապետը՝ Արամ Մանուկյան, սակայն այս շրջանը տևեց մոտավորապես 70 օր: 1916-17 թվականներին շարունակում է աշխատել Թիֆլիսում՝ մեծ մասամբ […]

Մարիամ Գրիգորյան does not have any friends yet.
Avatar