Avatar
Սուսաննա Գևորգյան
First Name
Սուսաննա
Last Name
Գևորգյան

Ժպտացող սարդը իր անունը ստացել է մեջքի ժպիտանման նախշից: Աբորիգենները սարդին այլ բան չեն անվանում, քան «nananana makaki’i» կամ «մարդու դեմքով սարդ»: Այն հայտնի է նաև որպես Հավայան երջանիկ սարդ, Happy face spider և Theridion grallator: Յուրաքանչյուր ժպտացող սարդ մեջքին ունի յուրահատուկ գույն, մեջքի «դեմքերը» նույնպես եզակի են: Ոմանց մոտ կարելի է տեսնել պայծառ կարմիր բերան, ոմանց մոտ էլ «ժպիտը» բաղկացած է սև գծերից: Սարդերի մեջ գույնի ինտենսիվությունը նույնպես տարբեր է: Լինում են վառ դեղին, գունատ դեղին, կիտրոնի, կրաքարի և նույնիսկ կապտավուն սարդիկներ: Բայց ամենատարածվածը դեղին սարդերն են: Այս փոքրիկերը (5 մմ երկարություն) վտանգավոր չեն մարդկանց համար: Ցավոք, այս լավատես […]

«ՓՆՏՐՈՒՄ ԵՍ ԴՈՒ» Փնտրում ես դու ինչ-որ հանցանք, Հեգնում ես ինձ ու չես ներում, Բայց կա ինչ-որ մի կարեկցանք Քո հեգնական ժպիտներում: Հեգնում ես ինձ ու նախատում, Բորբոքում ես կռիվ ու վեճ, Բայց կա ինչ-որ մի քաղցրություն Քո դառնագին խոսքերի մեջ: Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում, Նայում ես ինձ այնպես մռայլ, Բայց կա ինչ-որ քնքշություն Քո անողոք դեմքի վրա: Հաճախ այնպես խայթում ես դու, Սրտիս այնպես վիշտ ես բերում, Բայց կա ինչ-որ մտերմություն Քո այդ օտար հայացքներում: Մերթ փարվում ես ինձ հովի պես, Մերթ հողմի պես ինձ չարչարում, Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես, Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

📌Դպրոցական տարին սկսվում է ապրիլին, երբ սկսում են ծաղկել բալենիները, ինչը ճապոնացիների համար խորհրդանշում է նոր կյանքի սկիզբ։ 📌Ճապոնական դպրոցները յուրահատուկ շեշտադրում ունեն բարոյականության և էթիկայի վրա։ Դպրոցներում «Բարոյականություն»-ն առանձին առարկա է, որի դասընթացում չկան ճիշտ կամ սխալ պատասխաններ, քանի որ առարկայի նպատակն է ուսումնասիրել կյանքի «սպիտակ» ու «սև» գույները։ 📌Դպրոցներում չկան հավաքարարներ․ աշակերտներն են բաժանվում խմբերի և մաքրում դպրոցը։ Նման մոտեցումն օգնում է երեխաներին զարգացնել թիմում աշխատելու հմտությունները, ինչպես նաև հոգատար լինել շրջակա միջավայրի հանդեպ։ 📌Դպրոցներում ուտելիքը նույնն է բոլորի համար։ Հատուկ մասնագիտացված սննդաբանները կազմում են օգտակար և առողջարար ճաշացանկ։ 📌Յուրաքանչյուր դպրոց ունի իր հատուկ համազգեստը։ 📌Դպրոցի մուտքի մոտ […]

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում 80-ամյա Դորոտի Դոուսոնը իր 84-ամյա ամուսին Բարրիից բաժանվել է այն բանից հետո, երբ իմացել է, որ ամուսինը երկար տարիներ խուլ է ձևացել կնոջ շատախոսությունը չլսելու համար։ Բարրին շուրջ 62 տարի մի բառ անգամ չի արտաբերել համատեղ կյանքի ընթացքում։ Կինը նրա հետ շփվելու համար սովորել է ժեստերի լեզուն անգամ. «Երկու տարի ես սովորել եմ խոսել ձեռքերի օգնությամբ, բայց հենց որ դա ինձ մոտ սկսեց ստացվել, Բարրիի մոտ տեսողության հետ կապված խնդիրներ առաջացան։ Այժմ ես կարծում եմ, որ գուցե դա նույնպես նա ձևացնում էր»: Ամուսինները մեծացրել են 6 երեխա և 13 թոռ։ Այդ ողջ ընթացքում նրանք համոզված էին, […]

  Իր մահից առաջ Ալեքսանդր Մակենդոնացին կանչում է բանակի գլխավոր հրամանատարին և նրան հայտնում իր երեք ցանկությունները, որոնց հրամանատարը պետք է հետևեր, որ ի կատար ածվեն նրա մահից հետո. Նախ նա հանձնարարեց, որ իր դին իրենց ձեռքերի վրա տանեն ժամանակի լավագույն բժիշկները: Նրա երկրորդ ցանկությունն այն էր, որ ճանապարհի երկայնքով մեկ, որտեղով կտանեն իրեն, թափվեն ոսկե մետաղադրամներ և թանկարժեք քարեր: Եվ վերջին ցանկությունն այն էր, որ նրա ձեռքերը դուրս լինեն դագաղից և բոլորին տեսանելի: Զորահրամանատարը, լսելով այս ամենը, զարմացած հարցնում է նման ցանկությունների պատճառը, ինչին Մակեդոնացին պատասխանում է. Թող լավագույն բժիշկներն իրենց ձեռքերի վրա տանեն իմ դին, ու բոլորը տեսնեն, […]

Մերլին Մոնրոն` իր և Ջո Դի Մաջոյի ամուսնալուծության օրը, 1954թ. Ամուսնալուծության պատճառը բարձրացված զգեստով Մերլին Մոնրոյի աշխարհահռչակ լուսանկարն էր, որն արվել էր 1954թ.-ի սեպտեմբերի 15-ին «Յոթերորդ տարվա քորը» ֆիլմի նկարահանման ժամանակ։ Տաքարյուն և սիրահարված Ջո Դի Մաջոն համարել է այդ լուսանկարը ծայրահեղ վուլգար և անվայել։ Նրանք բաժանվել են, բայց Ջոն միևնույնն է չէր դադարում սիրել Մոնրոյին, սակայն իր իսկ ծայրահեղ հպարտությանը գերի լինելու պատճառով տառապել է 8 տարի։ Նա վերջապես համարձակվել է երկրորդ անգամ առաջարկություն անել Մոնրոյին միայն 1962թ.-ի օգոստոսի 1-ին։ Բայց առաջարկությունից 4 օր անց` օգոստոսի 4-ին, Մերլինին գտել են մահացած։ Վերջինիս մահը համարել են ինքնասպանություն։ Հոգեպես դատարկված Ջոն […]

«Տրտունջ ի անզորության» Դու դարձել ես ինձ ուղեկից , Սիրո , ցավի , դավի հետ կից ։ Չես տալիս ինձ հանգստություն , Ա՜խ, անիրա՜վ անզորություն ։ Հին վերքերի անու՛շ սպիներ , Դուք դարձել եք ինձ ընկեր ։ Ես չեմ տեսել երջանկություն , Ա՜խ , չարախինդ անզորություն ։ Լույսից հետո ՝ մոմի նման , Պետք չեմ գալու քեզ էլ երբեք , Հանգելու եմ ես հավիտյան , – Օ՜ , աղերսում եմ ՝ այդ մի՛ հերքեք ։ Հանց փողոցի մութ անկյունում , Մեկը քեզ է գուրգուրում … Ես էլ այդ նույն փողոցով ՝ անզորությունն ուսերիս , Անցնու՜մ , գնու՜մ եմ հեռուն…

Ովքե՞ր են մասոններն ու ո՞րն է նրանց նպատակը. այս հարցը շատերին է հուզում ու հետաքրքրում։ Ստորև կներկայացնենք 7 հետաքրքիր փաստեր նրանց մասին։ 1717 թվականին Լոնդունում ի հայտ եկավ առաջին մասոնական կազմակերպությունը: Մասոնության հիմնադրման օրն է համարվում 1717 թվականի հունիսի 24-ը՝ Լոնդոնի մեծ օթյակի հիմնադրման օրը: Արդեն 1740-ական թվականներին եվրոպական բոլոր երկրներում մասոններ հայտնվեցին. դա մոդայիկ էր: «Մասոն» բառն առաջացել է ֆրանսերեն «masson»-ից, ինչը թարգմանաբար նշանակում է «ազատ որմնադիր»: Մասոնությունը չունի միասնական առաջնորդ, եղբայրության անդամներից ոչ մեկը և ոչ մի կազմակերպություն չեն կարող խոսել մասոնության անունից, դա թույլատրված է միայն Մեծ օթյակին: Ողջ աշխարհում գոյություն ունեցող մասոնների թիվը կազմում է շուրջ […]

NewsFlow.am կայքը, կարևորելով անգլերեն լեզվի անհրաժեշտությունը, ձեզ համար պատրաստել է շարք, որի շնորհիվ Դուք հնարավորություն ունեք սովորելու անգլերեն 0-ից։ Հինգերորդ դասի ժամանակ կսովորենք past simple (անցյալ անորոշ) ժամանակաձևը։   Past simple Այս ժամանակաձում բայերը բաժանվում են 2 խմբի՝ կանոնավոր (regular) և անկանոն (irregular): Կանոնավոր բայերը ստանում են –ed վերջավորություն, իսկ անականոն բայերը փոխվում են հիմքով: Կանոնավոր բայերն անգլերենում մեծամասնություն են կազմում, իսկ անկանոն բայերի համար նախատեսված է հատուկ ցուցակ: Ցուցակը կտեսնեք այս նյութի վերջում:   ✔️Սովորաբար անցյալ անորոշ ժամանակաձևը հայերեն թարգմանվում է սահմանական եղանակի անցյալ կատարյալ ժամանակաձևով, բայց կախված նախադասությունից՝ այն կարող է թարգմանվել նաև անցյալ վաղակատար կամ անցյալ անկատար ժամանակաձևերով։ ✔️Ահա մի շարք […]

NewsFlow.am կայքը, կարևորելով անգլերեն լեզվի անհրաժեշտությունը, ձեզ համար պատրաստել է շարք, որի շնորհիվ Դուք հնարավորություն ունեք սովորելու անգլերեն 0-ից։ 4-րդ դասի ընթացքում միասին կսովորենք past continuous (անցյալ շարունակական) ժամանակաձևը։   Past continuous – անցյալ շարունակական ✔️Ի՞նչ է ցույց տալիս այս ժամանակաձևը. Գործողություն, որն ընթացքի մեջ է եղել անցյալի որոշակի պահի, Գործողություն, որն ընթացքի մեջ է եղել անցյալի որոշակի ժամանակահատվածում, Գործողությունը կատարողին բնութագրող գործողություն։   ✔️Ինչպե՞ս է այն կազմվում. 🔤 Հաստատական ձև. Այս ժամանակաձևը կազմելու համար կրկին օգնության է գալիս to be օժանդակ բայը, բայց այս անգամ անցյալի կազմությամբ։ Նման է ներկա շարունակական ժամանակաձևին։ to be-ն բոլոր դեպքերում դառնում է were, եզակի […]

Սուսաննա Գևորգյան does not have any friends yet.
Avatar