Ավո Ավետիսյան
First Name
Ավո
Last Name
Ավետիսյան

Ես ծնվեցի․․․ Ու ծնունդս շաղախվեց անցյալի հաղթանակների բաց ճակատով ու ներկայի անորոշ հպարտությունով։ Երբ ծնվեցի, մայրս որոշեց անունս հաղթանակ դնել ՝ իր կյանքի ու ամբողջ ազգի հաղթանակների, էպոսների ու թագավորությունների հիմքը ձևավորող հերոսների անունը դրեց։ Ես մարտականչերի ու օրորոցայինների տակ քնեցի ու երազումս դաստիարակվեցի լցվել սիրով ու ամրությամբ։ Պապս ինձ սովորեցրեց ատել ատելին ու սիրել ներդաշնակը, լինել հողի մի մասն ու հող լինել, որի վրա ապագա ու հայրենիք է կառուցվում։ Աչքերս բացեցի ու լեռներիս մեծությունը տեսա, նրանց պարն ու խաղաղ կապույտը տեսա։ Քեզնից շատ բանով եմ տարբերվում, մանչու՛կ։ Ես ծնվեցի անցյալի հզորներից ու ծնվեցի նրանց անունով։ Իսկ դու ծնվեցիր ներկայի […]

Ժամանակ առաջ վառ էին կյանքի գույները, պայծառ՝ շողու՜ն: Վառ գույների մեջ էր իր սիրտն ու հոգին, լույս էր կաթում աչքերից, ժպիտը այնքան պայծառ էր, որ դիմացինի հոգին վառ գույներով էր ներկում ,կարծես ձեռքին մի վրձին կար շուրջը ներկող արևագույն կամ անցորդի կյանքին վառ գույներ տվող ու հենց այդ պայծառ գույներովել լցրել էր իր հոգին ու այդ հոգու ողջ զորությամբ էլ նա սիրում էր իր ընտանիքը, ընկերներին, ու իր տունը ,սակայն կարճ ու բովանդակ՚ նա սիրում էր ամբողջություն դարձաձ աշխարհը այս։ Սիրում էր տիեզերքի ամենածայրից միչև օվկիանոսի հատակը հասնող սիրով…. Հավատում էր ամեն հրաշքի,վստահում անգամ անծանոթին ,տեսնում էր գույների մեջ անտեսանելին […]

Դիմացիս սեղանին երկու տղա էին նստած , քրքրում էին ճաշացանկը ու փորձում գտնել իրենց ուզած ուտեստը։Մրսելով եկել , հասել էին այստեղ , որ հաց ուտեին։Իսկ մենք հաց ուտող ազգ ենք։Դա էլ եմ շատ լսել թերևս։ Մոտեցա , պատվերը վերցրեցի , սկսեցի սպասարկել։Երկու կոկա֊կոլա վերցրեցի , որ տանեմ իրենց սեղան ու մինչ կոլան դրել էի սեղանին փորձելով բացել նկատեցի ու պատահաբար լսեցի այս երկուսի խոսակցությունը։Նրանցից մեկը կարծես այտեղ ապրելուց ու աշխատելուց էր խոսում։Իսկ մյուսն ուզում էր հեռանալ , դրա համար էլ ասեց ֊ Բա ստեղ մնամ ի՞նչ անեմ … Նա գնացողներից էր։Նա նստած էր Հայաստանում , տաք ու հարմարավետ և պատրաստվում […]

– Ողջույն, ե՞րբ է ստեղծվել InfoSpace հարթակը և ինչ հնարավություն է ընձեռնում: – 2021 թվականի հունիսի 8֊-ին հիմնվեց InfoSpace-ը, որը երիտասարդական լրատվական հարթակ է, իսկ հարթակի հիմնադիրը ես եմ՝ Ալլա Մանուկյանս։ Ըստ իս յուրաքանչյուրին պետք է ընձեռնել հնարավորություն իրենց ունակություններն ու տաղանդները լիովին բացահայտելու համար։ Եվ ինձ ժամանակին այդ հնարավորությունը տվել է Ավո Ավետիսյանը՝ Newsflow.am կայքի հիմնադիրը, որի համար շատ շնորհակալ եմ։ Իսկ այժմ ես եմ այդ հնարավորությունը տալիս այն մարդկանց, ովքեր ցանկանում են մեզ հետ աշխատել։ – Ի՞նչու հենց InfoSpace: «Ուզում էի լրատվական հարթակիս անունը հայերեն լիներ, սակայն ինչ֊-որ մտածել էի շատ երկար էր։ Սկզբում որոշել էի լրատվական հարթակիս […]

Իմ բաժին աշխարհը Այս փոքրիկ անկյունն է, Իմ բաժին սրտի մի բուռ հողն է։ Իմ բաժին անկյունը Այս սուրբ հացատուն է Իմ բաժինը Այս սուրբ հողի մի կտորն է։ Իմ բաժին սերը Ամբողջությամբ քոնն է։ Իմ բաժին բաժինը Դու ես Հայրենիք։

Երկնքին նայի՛ր Աչքեր տեսնում ե՞ս Տեսնում ե՞ս կարոտ, Որ պարուրված է սիրո ու ցավի Յոթ երանգներով։ Դեպի վեր նայի՛ր Երկինք տեսնո՞ւմ ես, Տեսնում ես երկինք Թե՞ մասնատված ձեռք։ Նայում ե՞ս երկինք. Խաղաղ է՞, կապու՞յտ Թե՞ կարմիր քաոս… Պտտվիր, նայիր գետնին ու հողին Արյուն տեսնում ե՞ս Տեսնում ես սև հող,որ պահում է քեզ Թե՞ աստղերի չափ,աստղերից պոկված գերված ու տարված բախտեր ու կյանքեր։ Ուղիղ նայելիս մի՞թե չես տեսնում սև ժապավեններ,մի՞թե չես տեսնում նույն անուններից,որ դեմքով տարբեր,բայց ճակատագրով ավաղ նման էին։ Նայի՛ր երկնքին, այնտեղ կյանքեր կան, այնտեղ բախտ չկա։ Նայիր արևելք,հյուսիս, արևմուտք Նայիր և՛ հարավ՝ցավն ամենուր է, Ամենուր ցավ է…

– How would you describe yourself. – Hello, I’m Misho Begashvili 23 years old. Since childhood I was fascinated by the photography and I decided to make it my profession. I started working as a photographer when I was 18 and in a few month I found success and got recognized in my country. I do professional photoshoots with famous as well with a people who just want to have good photos. I think photography is an art and every photographer needs to have their own unique style for everyone to remember them with it. I would describe myself as […]

Ի՞նչ եմ գտել քո մեջ… Չեմ հասկանում, Յուրահատուկ ոչի՜նչ, Ոչինչ, իրականում… Մնացածի նման Դու էլ ես սիրունիկ, Մի քիչ կարմիր այտեր, Աչքերը զույգ երկինք… Մի քիչ երկար մազեր, Մերկ ուսերը ծածկող, Մի թիզ էլ կարճ շորիկ, Ծնկերով աչք ծակող… Հա նման ես կարծես, Բոլոր ուրիշներին, Բայց ինչու՝ չգիտեմ, Միայն դու ես կպել, Իմ տողերին… Սեր իմ… Մի քիչ երկար հնչեց Կարճ սիրո համեմատ… Ի՞նչ եմ գտել քո մեջ… – Շա՛խ Ձեզ պարոն… Եվ մատ…

Հաղորդավար, երգիչ Վարդան Բարսեղյանն արդեն տևական ժամանակ է ինչ բնակություն է հաստատել Մոսկվայում։ Այն հարցին,թե որն է եղել որոշման պատճառը Վարդանը նշեց, որ կոնկրետ պատճառ չկա։ Կար ուղղակի ցանկություն նոր միջավայր տեղափոխվելու և իր ուժերը այնտեղ փորձելու։ Նա նաև նշեց, որ շուտով կլինեն նորություններ։ Դադարը բավականին երկար էր, բայց խոստանում է, որ նորությունները կլրացնեն այդ բացը։ Այժմ նա ունի նոր ֆոտոշարք, որը տեղի է ունեցել Մոսկվա քաղաքում՝ մոսկովյան հայտնի Zlata ստուդիայի հետ համատեղ։ Իսկ ֆոտոշարքի լուսաբանումը վստահել է հենց մեզ։  

– Ողջույն, ո՞րն է Ձեր մոտիվացիայի աղբյուրը: – Երբ արթնանում եմ, նպատակ եմ դնում՝ օրս ինչպես կազմակերպել: Նախ շնորհակալ եմ լինում Աստծուն այդ յուրահատուկ օրվա համար ու ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ պետք է անել այսօր, իսկ երեկոյան քնելուց առաջ հարցնում եմ ՝ ի՞նչ եմ արել այսօր։ Ինչը չեմ հասցրել, պարզապես պլանավորում եմ հաջորդ օրվան և շարժվում առաջ։ – Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել նպատակին հասնելու համար: – Պարզապես պետք է լինել վստահ, շատ աշխատել և չհանձնվել։ Նախ և առաջ դիր քո առջև պահանջ ու շարժվիր, միշտ պահանջիր ինքդ քեզնից և ոչ՝ շրջապատից։ Հիշիր մի բան՝ դժվարությունները կարող են մեծանալ՝ […]

Ավո Ավետիսյան does not have any friends yet.