Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

ԱշխարհԿրթականՏՏ ոլորտ
Գլխավոր›Աշխարհ›Ad Astra – Իլոն Մասկի մասնավոր դպրոցը։ Ինչպես է այն աշխատում և ովքեր կարող են այնտեղ ընդունվել

Ad Astra – Իլոն Մասկի մասնավոր դպրոցը։ Ինչպես է այն աշխատում և ովքեր կարող են այնտեղ ընդունվել

Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
07/10/2020
1526
0
Share:

Ad Astra-ն բացվեց Հոտորնի SpaceX ուսումնարանում 2014 թ.ին` կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Մասկը իր հինգ որդիներին հանեց Միրմանի շնորհալի երեխաների դպրոցից: Նա հրավիրեց Միրմանի ուսուցիչներից մեկին՝ Ջոշուա Դանին, ղեկավարելու նոր կրթական հաստատությունը: Ad Astra-ի գործունեության առաջին տարում Մասկի երեխաները (2004 թվին ծնված երկվորյակներ և 2006 թ.-ին ծնված եռյակ) կազմում էին աշակերտական կազմի կեսից ավելին, մնացած երեխաները SpaceX-ի աշխատակիցների ընտանիքներից էին, նշում է Ars Technica հրատարակությունը:

Ավելի ուշ, Ad Astra-ն փոքր-ինչ ընդլայնվեց. 2018 թվականի վերջին այնտեղ կրթություն էին ստանում 7-ից 14 տարեկան 30-ից ավելի աշակերտներ (ներառյալ Մասկի երեխաները): Այս դպրոցում ուսումնասիրում են բնական գիտություններ, մաթեմատիկա, ռոբոտաշինություն և արհեստական բանականություն: Ad Astra-ում գրեթե ամեն ինչ այլ կերպ է կազմակերպված` սկսած գնահատականներից (որոնք ամբողջովին բացակայում են) մինչև գաղտնիություն, որը շրջապատում է դպրոց ընդունվելու գործընթացը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այնտեղ կարող են մուտք գործել միայն SpaceX-ի աշխատակիցների երեխաները, ընդ որում նրանցից միայն նրանք, ովքեր ստացել են հատուկ հրավեր:

«Ես SpaceX-ի տարբեր ընտանիքներից լսել եմ, որ նրանց այդպես էլ չհաջողվեց տեղեկություններ ստանալ դպրոցի մասին, չնայած որ այն նշվում էր որպես ընկերությունում աշխատելու առավելություններից մեկը», – ասում է Լոս Անջելեսի մասնավոր հիմնական դպրոցների մասին գրքի համահեղինակ Քրիստինա Սայմոնը:

Թվում է, թե վերջին շրջանում իրավիճակը փոխվել է: Եթե մինչ վերջերս դպրոցի կայքը բաղկացած էր միայն լոգոյից և էլփոստի հասցեից, ապա այժմ հայտնվել են տեղեկություններ ընդունելության մասին և գաղտնաբառով պաշտպանված պորտալի հղում աշակերտների ծնողների համար։

«Դպրոց ընդունվելիս մենք փորձում ենք հայտնաբերել այն աշակերտներին և ընտանիքներին, ովքեր կարող են նպաստել մեր փոքր թիմի ստեղծագործական միջավայրին և բազմազանությանը», – ասվում է կայքում: Ad Astra-ն ընդունում է 8-ից 13 տարեկան երեխաներին: Նախապատվությունը տրվում է Լոս Անջելեսից թեկնածուներին, բայց այլ երկրներից երեխաները նույնպես կարող են դիմել (չնայած դեռ պարզ չէ, թե ինչպես են կազմակերպվելու նրանց դասընթացները):

Երեխան պետք է լրացնի հարցաթերթիկ, որում մասնավորապես հարցվում է, թե արդյոք նրա ծնողներից որևէ մեկն աշխատում է SpaceX-ում, Tesla-ում կամ Boring Company-ում` Մասկի երեք ընկերություններում: Ծնողների կողմից դիմում կարելի է չներկայացնել, բայց անհրաժեշտ է կցել այնպիսի նախագծի կամ պլանի օրինակ, որը ցույց է տալիս «հետաքրքրվածություն, ամբիցիաներ և ինքնատիպություն», ինչպես նաև երեխայի փաստարկները առաջարկվող թեմաներից մեկի վերաբերյալ:

Հարցաթերթիկ ապագա աշակերտների համար

 

Դրանցում բարձրացված բոլոր խնդիրները ամբողջովին Մասկի ոգով են: Առաջին ակնարկում, որը վերնագրված է «Goldilocks», պատմվում է 11 հորինված մոլորակների մասին: Երեխաները պետք է նրանցից ընտրեն մարդկային համայնք հիմնելու երեք լավագույն և երեք վատագույն տարբերակները (ինչպես հայտնի է, Երկիրը հնարավորինս արագ լքելու գաղափարը համարվում է Մասկի հիմնական գերակայություններից մեկը):

Առաջադրանքներից մեկը

 

«Նկար №11»-ը պատմություն է հորինված հայտնի նկարչի կողմից իր հայրենի քաղաքում շինարարական աշխատանքների ընթացքում կորած կտավը հայտնաբերելու մասին: Կյանքի օրոք կինը կտակեց ուղղորդել իր ստեղծագործությունների վաճառքից ստացված ողջ եկամուտը երեխաների՝ արվեստի ուսուցմանը: Թեկնածուներին առաջարկվում է դասավորել հինգ հնարավոր գնորդներին՝ տարբեր ֆինանսական հնարավորություններով և տարբեր բիզնես հեղինակությամբ, ամենալավից ամենավատը հերթականությամբ:

«Լիճը» բնապահպանական աղետի նկարագրություն է: Ապագա աշակերտներին առաջարկվում է պարզել, թե որքան մեղավոր են կատարվածի համար վեց կողմերի ներկայացուցիչները՝ գիտնականները, քաղաքական գործիչները, ընտրողները, լրատվամիջոցները, աղտոտողները և մութ կերպարը՝ «տիկնիկների տերը», որին կոչում են «հարուստ մարդ, ով վախենում է, որ նոր կանոնները կարող են ազդել նրա բիզնեսի կայսրության վրա»։

Լավագույն աշխատանքների հեղինակները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի հաջորդ փուլերին: Բացի այդ, նրանց համար կկազմակերպվի էքսկուրսիա դպրոցում:

Թեկնածուները, ովքեր չեն որակավորվում, կկարողանան միանալ Ad Astra ուսումնական գործընթացին տնից․ տնօրեն Դանն ասաց, որ դպրոցը կպատրաստի անվճար առցանց ծրագիր այն երեխաների համար, որոնց ծնողները ընտրել են տնային ուսուցում:

Ad Astra-ն գրեթե ամբողջովին գոյություն ունի Մասկի միջոցներով: Ars Technica-ի փոխանցմամբ՝ նա 2014 և 2015 թվականներին դպրոցին նվիրել է տարեկան 475 հազար դոլար, ինչը վկայում են IRS-ին (Internal Revenue Service) ներկայացված հարկային փաստաթղթերը: Ad Astra-ում կան թերություններ. Օրինակ, հայտնի չէ` կշարունակի՞ նա զարգացնել դպրոցը, երբ իր երեխաներն ավարտեն ուսումը:

ԹեգերAd AstraԻլոն Մասկ
Նախորդ հոդվածը

Ինչպե՞ս բարելավել հիշողությունը

Հաջորդ հոդվածը

Ալվինա Հայրապետյան – «Բարությունը մարդու հոգուն, սրտին ...

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ՏՏ ոլորտ

    Իլոն Մասկը կոչ է անում չօգտվել Facebook-ից

    02/11/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհԱրվեստԳիտական

    Թոմ Քրուզը պլանավորում է նկարահանել ֆիլմ տիեզերքում։ Ահա թե ինչ է մեզ այդ մասին հայտնի

    07/01/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհՏՏ ոլորտ

    «Tesla»-ն նախատեսում է բացել սեփական ապահովագրական ընկերությունը և սահմանել սակագները՝ ըստ վարման ոճի

    07/25/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • Աշխարհ

    Իլոն Մասկը շրջանցել է Ուորեն Բաֆեթին Bloomberg֊ի միլիարդատերերի ռեյթինգում

    07/11/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհԳիտական

    Մասկը Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսին անվանել է կրկնօրինակ

    07/01/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ՏՏ ոլորտ

    Իլոն Մասկը խոսել է չիպավորման առավելությունների մասին

    07/21/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան

Ձեզ կհետաքրքրի

  • ԳիտականԿրթականՀետաքրքիր

    Մի՛ կարդացեք այս գիրքը, եթե ատում եք փողը

  • ՄտքերՆախագծեր

    Եր Կար – «Սա վերջին բանաստեղծությունն է»

Գիրք

Book Cover: Ապրելու  ժամանակը  և մեռնելու  ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Լրահոս

  • 01/15/2021

    Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • 01/13/2021

    Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • 01/13/2021

    Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • 01/10/2021

    Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • 01/10/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 01/09/2021

    Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • 01/09/2021

    Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • 01/06/2021

    Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • 01/04/2021

    Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • 01/03/2021

    Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

  • 01/03/2021

    Շուշանիկ Մելիքբեկյան – «Վիրավոր է հայրենիքս»

  • 12/31/2020

    Սյուզաննա Գասպարյան – «Անվերնագիր»

  • 12/31/2020

    Ամանորի անվանումները հայերենի բարբառներում

  • 12/31/2020

    Գեղամ Բիջոյան — «Նամակ մարտի դաշտից»

  • 12/28/2020

    Ելենա Հովհաննիսյան – «Լռե՛ք, Մենք Հայ Ենք»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone