
Ողջու՜յն, Ես Մուշեղն եմ, 26 տարեկան Ապրում եմ Քաղաք Երևանում: Արդեն 6 տարի է, ինչ պայմանագրային զինծառայող եմ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերում և եղել եմ 3 երկրում խաղաղապահ առաքելության մեջ Լիբանանում, Կոսովոյում և Աֆղանստանում, 10 տարի է զբաղվում եմ ժամանակակից պարերով ավելի կոնկրետ Բրեյք Դանս-ով և լուսանկարահանմամբ պարը և լուսանկարահանումը դարձել է կյանքի իմաստ, ինչպես նաև զբաղվել եմ թեկվոնդո մարտարվեստով, ազատ ժամանակ գիթար եմ նվագում, երգ եմ լսում և իմ կարծիքով երաժշտությունը դա մարդու կյանքի անբաժան մասն է:
Ունեմ մի մեծ երազանք, ուզում եմ ընդունվել Հայ-ռուսական համալսարան, որպես Կինոռեժիսոր և նկարահանել դոկումենտալ ֆիլմեր, այդ մտքին եմ եկել հայտնի կինոռեժիսոր և նկարիչ Յան Արտյուս-Բերտրանի ֆիլմերից հետո, ինչու՞ հենց դոկումենտալ, քանի որ հույս ունեմ, որ այդ ֆիլմերում կարող եմ ցույց տալ մարդկանց իրական պատմություններ՝ աշխարհի մասին, մարդկանց կյանքի մասին:
Հավատում եմ, որ արվեստը, կապ չունի դա պարն է, երաժտությունը, թե ֆիլմերը, արվեստը կարող է փոխել մարդկանց սրտերը դեպի ավելի բարին ու գեղեցիկը, և հույս ունեմ որ մի օր երազանքս կկատարվի: