
Արդեն պլանավորե՞լ էիք հաջորդ հեքիաթային ճամփորդությունը․․․ չստացվե՞ց․․․ ոչինչ, մնացե՛ք տանն ու շարունակեք կարդալ հոդվածը, և մենք թանգարանների online բանալիները կհանձնենք Ձեզ։
Պատկերացնու՞մ եք, շուրջ աշխարհի 12 մշակութային կենտրոնների բանալիներ։
Մաղթում ենք առողջ շրջագայություն և հաճելի ժամանաց։ (Այցելության համար պարզապես սեխմիր թանգարանի անվան վրա)։
ԼՈւՎՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ (Musée du Louvre) – Ֆրանսիա, Փարիզ
Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ ձախից Սեն գետի, աջից՝ Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.00 մ², որից 68.000-ը տրամադրված է ցուցահանդեսին): Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թվականը, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք: Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնէաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։ Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան Վեներան, Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզան» (Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավները, և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։ 2008 թվականին Լուվր է այցելել շուրջ 8.5 միլիոն մարդ։ Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35.000 ստեղծագործություն՝ տեղաբաշխված 60.600 մ² ընդհանուր մակերեսով դահլիճներում։
ՎԵՐՍԱԼԻ ՊԱԼԱՏ (The Palace of Versailles) – Ֆրանսիա, Փարիզ
Վերսալի պալատական համալիրը խոշորագույնն է Եվրոպայում։ Այն առանձնանում է զարմանալի ամբողջականությամբ, ճարտարապետական ձևերի ներդաշնակությամբ և յուրահատուկ լանդշաֆտով։ 17–րդ դարի վերջին Վերսալը եվրոպական միապետների և ազնվականության նստավայրի շքեղության ու կատարելության օրինակ էր։
ՓԱՐԻԶԻ ՕՊԵՐԱ (The Paris Opera) – Ֆրանսիա, Փարիզ
Պաշտոնական անվանումը՝ Երաժշտության և պարի ազգային ակադեմիա, ֆրանսիական պետական օպերային թատրոն Փարիզում։ Հիմնադրել են կոմպոզիտոր Ռ․ Կամբերը և բանաստեղծ Պ․ Պերենը։ Բացվել է 1671 թվականին, որպես «Երաժշտության թագավորական ակադեմիա»։ Հետագայում մի քանի անգամ անվանափոխվել է։ 1875 թվականին կառուցվել է 2130 տեղով նոր «Գրանդ-օպերայի» շենքը (ճարտարապետ՝ Շառլ Գառնիե, վերակառուցվել է 1936 թվականին) և կոչվել «Գրանդ օպերա»։
ԲԱՎԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՊԵՐԱ (Bayerische Staatsoper) – Գերմանիա, Մյունխեն
Օպերային թատրոնը հիմնադրվել է 1653 թվականին։ Բավարիայի պետական բալետի հետ մեկտեղ տարեկան բեմադրվում է գրեթե 350 օպերային և բալետի ներկայացում։ Ներկայացումները բեմադրվում են Մյունխենի ազգային թատրոնում, որը գտնվում է Մաքսիմիլիան I հրապարակում, ինչպես նաև Փրինս Ռեջենտ թատրոնում (գերմ.՝ Prinzregententheater) և Օլդ Ռեզիդենս թատրոնում (գերմ.՝ Alten Residenztheater (Cuvilliés-Theater))։ 2010 թվականի հունիսին առաջին անգամ ներկայացումներն անցան Մյունխենի օպերային փառատոնի համար նախատեսված ժամանակավոր դահլիճում։ Երաժշտական ձևավորումը կատարում է Բավարիայի պետական նվագախումբը։
ԲԵՌԼԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՊԵՐԱ (Staatsoper Berlin) – Գերմանիա, Բեռլին
Բեռլինի պետական օպերա (Staatsoper Berlin), Գերմանիայի ամենահին և ամենախոշոր երաժշտական թատրոններից մեկը։ Անվանում են նաև Գերմանիայի պետական օպերա (գերմ.՝ Deutsche Staatsoper), Պետական օպերա Ունտեր դեն Լինդենի վրա (գերմ.՝ Staatsoper Unter den Linden)։ Ստեղծվել է 1742 թվականին որպես «Թագավորական պալատական օպերա» (գերմ.՝ Königlichen Hofoper) Ֆրիդրիխ II արքայի օրոք։ Գտնվում է Բեռլինում՝ Ունտեր դեն Լինդեն բուլվարի վրա։ 1992 թվականից օպերային թատրոնը ղեկավարում է դիրիժոր Դանիել Բարենբոյմը: Թատրոնի նվագախումբն է Բեռլինի պետական երգչախումբը, որը հանդես է գալիս նաև սիմֆոնիկ համերգներով։
ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵԾ ԹԱՏՐՈՆ (Moscow biggest teathor) – Ռուսաստան, Մոսկվա
Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն (ռուս.՝ Государственный академический театр оперы и балета России) կամ ուղղակի Բոլշոյ թատրոն (ռուս.՝ Большо́й теа́тр), ռուսական թատրոն։ Ռուսաստանի խոշորագույն և աշխարհի ամենանշանակալի բալետի և օպերայի թատրոններից մեկը։ Թատրոնը տեղակայված է Մոսկվայի կենտրոնում՝ Թատերական հրապարակում։
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈւՐԳԻ ՄԱՐԻՆՅԱՆ ԹԱՏՐՈՆ (Мариинский театр) – Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ
Մարիինյան թատրոն (ռուս.՝ Мариинский театр), (1934-1992 թվականներին՝ Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն), Ռուսաստանի և աշխարհի ամենահայտնի և խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկը։
Էրմիտաժ (Эрмитаж) – Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ
Էրմիտաժ կամ Պետական Էրմիտաժ, կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարան, որը գտնվում է Սանկտ-Պետերբուրգ քաղաքում։ Մեծությամբ երկրորդ արվեստի թանգարանն է աշխարհում։ Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու, իսկ 1852 թ-ից բացվել է հասարական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն էքսպոնատներ, որոնցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։
Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է էքսպոնատներ՝ քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով ՝ Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում Լեոնարդո Դա Վինչիի երկու կտավ և Միքելանջելոյի մեկ քանդակ։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱՆԳԱՐԱՆ (The British Museum) – Մեծ Բրիտանիա, Լոնդոն
Բրիտանական թանգարան (անգլ.՝ British Museum), Լոնդոնի ամենամեծ և աշխարհի ամենանշանակալի արվեստի և պատմության թանգարաններից։ Թանգարանի ֆոնդերի քանակը անցնում է 7 միլիոնը, որով այն դասվում է աշխարհի ամենամեծ թանգարանների շարքին։ Թանգարանում ներկայացվում են բոլոր մայրցամաքների մշակութային հիմնական շերտերը՝ պատմական և գեղագիտական զարգացմամբ։ Բրիտանական թանգարանը սկիզբ է առել 1753 թվականին՝ հիմնվելով գիտնական և կոլեկցիոներ Հանս Սլոունի (անգլ.՝ Hans Sloane) անձնական հավաքածուի վրա։ Առաջին անգամ հանրության առաջ բացվել է 1759 թվականի հունվարի 15-ին։
ՍՈՂՈՄՈՆ ԳՈւԳԵՆՀԱՅՄԻ ԹԱՆԳԱՐԱՆ (Solomon R. Guggenheim Museum) – Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նյու Յորք
Սողոմոն Գուգենհայմի թանգարան (անգլ.՝ Solomon R. Guggenheim Museum), արվեստի թանգարան ԱՄՆ-ում, որը աշխարհում ժամանակակից արվեստի հավաքածուներով առաջիններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1937 թվականին Գուգենհայմի հիմնադրամի շնորհիվ։ Թանգարանի հիմնադիրն է բարերար Սողոմոն Գուգենհայմը։
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ (Matenadaran) – Հայաստան, Երևան
Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Գտնվում է Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։
Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։
Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։
Իսկ մենք գիտենք, որ առողջությունն առաջնային է, իսկ NewsFLOW.am -ի հետ տանը մնալը՝ հետաքրքիր: