
գնաց, որովհետև չափազանց շատ էինք.
ես ու իմ սերը չափից դուրս լիքն էինք նրա դատարկության համար
հետ չեկավ, որովհետև տերևաթափը վաղուց էր եղել , իսկ ձյունն էլ չէր ուշացել ,
դե կամ էլ հենց նրա համար, որ դեռ սպասում էի, երբեմն էլ աղոթում , որ քունը խաղաղ լինի
փողոցն անցնելիս հայացքս որոնելու մեջ նրան չգտա,
քայլում էր շիտակ , գլուխն էլ ոչ սովորականի պես բարձր
մնացյալ նամակները միայն իմ մատները ճանաչեցին, նրա խարույկը կրակի պակաս չունեցավ
չկարոտեց ու չափսոսաց, դե ,գուցե, նրա համար, որ աշխարհիս կարոտը բռիս մեջ էի առել
ու ինձ շունչ դարձրել
գնաց, որովհետև միշտ էլ կողքին եմ եղել…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
1
Վստահ չեմ
0