
Ուր նայում ես, ուր գնում ես, ինչ լսում ես ամեն ինչ կապված է «La Casa De Papel» սերիալի հետ:
Իսպանական այս սերիալը Netflix-ի ամենահայտնի, ամենաշատ քննարկվող, ամենադիտված հեռուստասերիալն է:
«Թղթե տունը» հեռուստասերիալի պրեմիերան կայացել է իսպանական Atena 3 հեռուստաալիքում:
2018 թվականի ապրիլին «La Casa de papel» սերիալի 3 կերպարներ՝ Պրոֆեսորը, Տոկիոն և Դենվերը, հայտնվեցին հեռուստասերիալների ամենահայտնի կերպարների թոփ 20-ի մեջ:
Իսկ դեկտեմբերին Նյու Յորք Թայմսը սերիալն իր՝ « 2018 թվականի լավագույն արտասահմանյան հեռուստասերիալներ» ցանկի մեջ ներառեց:
Իսպանական այս սերիալի փառքը Հայաստանում նույնպես մեծ թափ է հավաքել:
Սերիալը քրեական դրամայի, իսկ ավելի կոնկրետ՝ ֆիլմ-կողոպուտ ժանրում է նկարահանված: Իրադարձությունները ծավալվում են մի խումբ ավազակների շուրջ, որոնք Պրոֆեսորի գլխավորությամբ պատրաստվում են կողոպտել Իսպանիայի Թագավորական դրամահատարանը: