Միլիոնատերերի երկիրը

Ինքնիշխան քաղաք-պետություն Մոնակոն հայտնի է իր շքեղությամբ: Այն գտնվում է Միջերկրական ծովի ափին և երեք կողմից սահմանակից է Ֆրանսիային: Մոնակոն ունի 1.95  քառակուսի կմ տարածք և 38.300 բնակչություն, այն համարվում է աշխարհում երկրորդ  ամենախիտ բնակեցված երկիրը:
Ամեն տարի Մոնակոյում տեղի են ունենում բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, ինչպիսիք են Մոնակոյի զբոսանավերի շոուն և Մոնակոյի “Գրան պրին”, դրանով իսկ վաստակելով «Միլիարդատերերի խաղահրապարակ» մականունը:
Մոնակոն հայտնի է նաև իր բազմաթիվ խաղատներով, որտեղ ժամանակ են անցկացնում և մեծ գումարներ ծախսում աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծահարուստներն ու սուր զգացողությունների սիրահարները։ Մոնակոյի եկամուտների հիմնական աղբյուրներն են առևտուրը, միջազգային զբոսաշրջությունը, նամականիշերի և հուշանվերների վաճառքից ստացված միջոցները։


Ստորև ներկայացնում ենք 5 խելահեղ փաստ Մոնակոյի մասին.

1.Մեկ քառակուսի մղոնի վրա ապրում են 12,261 միլիոնատերեր

2.Մոնակոն Նյու Յորքի կենտրոնական զբոսայգուց փոքր է

3. 2018 թ ցուցանիշներով մեկ շնչի հաշվով Մոնակոյի ՀՆԱ-ն կազմում է 185.741 դոլար

4. Մոնակոյի բնակչության ավելի քան 75% -ը  օտարերկրացիներ են

5. Մոնակոյում  աղքատության մակարդակը հավասար է զրոյի

Ձեզ նույնպես կարող է դուր գալ