Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Պարույր Սեվակին

  • Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»

  • Զոզ Հովսեփյան – «Զարթուցիչ»

  • Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

ԱշխարհԱրվեստՄշակույթ
Գլխավոր›Աշխարհ›Մոնա Լիզա

Մոնա Լիզա

Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
05/23/2020
1102
0
Share:

Մոնա Լիզա (Mona Lisa կամ Ջոկոնդա իտալ.՝ La Gioconda, լրիվ անունը՝ Տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարը, իտալ.՝ Ritratto di Monna Lisa del Giocondo) կերպարվեստի գլուխգործոց է, աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը, որի մասին ամենաշատն է գրվել, որը նայելու համար այցելել են ամենաշատ մարդիկ և որի թեմայով արված պարոդիաներն ամենաշատն են։

Ենթադրվում է, որ դա ոմն ֆլորենցիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է, որն ստեղծել է Լեոնարդո դա Վինչին՝ 1503 – 1507 թվականների միջև։ Մոնա Լիզայի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։ Իսկ նրա ետևի բնապատկերը էլ ավելի խորհրդավորություն է հաղորդում ամբողջ նկարին. այն կարծես թե երևակայության արդյունք է, և ոչ՝ իրական վայր։ Այն ձեռք է բերել Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա I-ը և ներկայումս հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության սեփականությունը։ 1797 թվականից պահվում է Փարիզի Լուվր թանգարանում։

Այս նկարի «Մոնա Լիզա» անվան ծագումը գալիս է Վերածննդի արվեստի պատմագիր Ջորջո Վազարիից, ով գրում է. «Լեոնարդոն Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի համար ձեռնարկեց նրա կնոջ`   Մոնա Լիզայի դիմանկարի ստեղծումը» «Մոնա» բառը իտալերեն ma donna (թարգմանաբար՝ իմ տիրուհի) դիմելաձևի քնքշացված տարբերակն է։


Լեոնարդո դա Վինչին «Մոնա Լիզայի» վրա սկսել է աշխատել 1503 կամ 1504 թ. Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ 1516 թ. Ֆրանսուա I թագավորը հրավիրում է Լեոնարդոյին աշխատելու Ամբուազի մոտ գտնվող դղյակում։ Կարծիք կա, որ նա իր հետ վերցրել է «Մոնա Լիզան»`   նրա վրա Ֆրանսիայում գտնվելու ժամանակ աշխատելու համար և դա արել է մինչև 1517 թ.: Նրա մահից հետո այս նկարը մյուս աշխատանքների հետ միասին ժառանգեց իր աշակերտ և օգնական Սալաին:


Արքան նկարը գնեց 4000 էքյու վճարելով և պահեց Ֆոնտեբլո պալատում, որտեղ այն մնաց մինչև Լուի XIV-ին հանձնելը: Լուի XIV-ն այն տեղափոխեց Վերսալի պալատ: Ֆրանսիական հեղափոխությունից հետո նկարը տեղափոխվեց Լուվր, սակայն մի կարճ ժամանակ մնալով Տյուիլրի պալատում գտնվող Նապոլեոնի ննջարանում: Ֆրանս-Պրուսական պատերազմի ընթացքում (1870–1871) այն գտնվել է Բրեստի զինանոցում:


Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը նորից են հանել Լուվրից և տեղափոխել անվտանգ տեղ, սկզբում`   Շատո դ’Ամբուազ, հետո՝ Լոկ-Դյո աբբայություն և Շատո դը Շամբոր, հետո, ամենավերջում՝ Մոնտոբան քաղաքի թանգարան։ Քսաներորդ դարում նկարը միայն երկու անգամ է հանվել Լուվրից։ 1963 թ. այն ցուցադրվել է ԱՄՆ-ում, 1974 թ.`   Ճապոնիայում:


«Մոնա Լիզայի» պատմության մեջ եղել է գողության մեկ դեպք։ Այն տեղի է ունցել 1911 թ. օգոստոսի 21-ին։ Նկարը հայտնաբերելու համար փակվեցին երկրի սահմանները։ Թանգարանի ղեկավարությունն ազատվեց աշխատանքից։ Կասկածի տակ էին ընկել բանաստեղծ Գիյոմ Ապոլիները, ում նույնիսկ կալանավորեցին, նկարիչ Պաբլո Պիկասոն։


Նկարը գտնվեց միայն երկու տարի անց՝ Իտալիայում։ Պարզվեց, որ գողությունն իրականացրել է Լուվրի աշխատող, հայելիների իտալացի վարպետ Վինչենցո Պերուջան (իտալերեն`   Vincenzo Peruggia): Կարծիք կա, որ նրա նպատակն է եղել նկարը պատմական հայրենիք վերադարձնելը, համարելով, որ ֆրանսիացիներն իրենցից են գողացել և մոռանալով, որ Լեոնարդոն ինքն է այն տարել Ֆրանսիա: Նկարը գտնվեց նույնպես այն գողացողի մեղքով`   Վինչենցոն պատասխանել էր թերթում տպագրված Ուֆիցիի պատկերասրահի տնօրենի հայտարարությանը և առաջարկել էր վաճառել իր գողացած նկարը։ Գողության համար Պերուջան փոքր ժամկետով բանտ նստեց, չնայած նրան, որ իտալացիները գովում էին հայրենասիրության համար։ Իտալական քաղաքներում ցուցադրվելուց հետո 1914 թ. հունվարի 4-ին Ջոկոնդայի դիմանկարը վերադարձավ Փարիզ։ Այդ ամբողջ ընթացքում «Մոնա Լիզան» պատկերվում էր ամբողջ աշխարհի թերթերի և ամսագրերի երեսներին, փոստային բացիկների վրա և, շնորհիվ դրա, դարձավ պաշտամունքի առարկա ամբողջ աշխարհում։


1956 թ. այցելուներից մեկը նկարի վրա ծծմբաթթու լցնելով վնասեց նրա ներքևի մասը, իսկ նույն տարվա դեկտեմբերի 30-ին երիտասարդ բոլիվիացի Ուգո Վիլյեգասը քարով նկարին խփելով վնասեց արմունկի մոտի ներկի շերտը։ Դրանից հետո նկարի պաշտպանության համար այն տեղադրեցին հարվածադիմացկուն ապակու ետևում։

2009 թ. ապրիլի 2-ին ֆրանսիական քաղաքացիություն չստցած մի ռուսաստանցի կին ապակու վրա է նետել կավե աման։


Մինչ այդ 1974 թ. ապրիլին Տոկիոյում ցուցադրվելու ժամանակ մի կին, վիրավորված լինելով հաշմանդամների հանդեպ թանգարանի վերաբերմունքից, փորձել էր կարմիր ներկ փչել նկարի վրա։


Այս վերջին երկու դեպքերում նկարը չի տուժել։



Նախորդ հոդվածը

Նախաճաշ բնության գրկում

Հաջորդ հոդվածը

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարան

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԱշխարհԿրթականՀետաքրքիր

    Հայաստանի առաջին Հանրապետության օր

    05/28/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ԱշխարհԲնություն

    Մեդուզաների լիճ

    05/08/2020
    Հեղինակ՝ Անի Խաչատրյան
  • ԱռողջապահությունԱրվեստՀետաքրքիր

    53-ամյա ջութակահարը իր իսկ վիրահատության ընթացքում ջութակ է նվագել

    06/26/2020
    Հեղինակ՝ Մարիետա Մելոյան
  • ԱշխարհԳիտականՀետաքրքիր

    Չինական Մեծ Պարիսպ….

    09/02/2020
    Հեղինակ՝ Արմինե Դանիելյան
  • ԱշխարհՀետաքրքիր

    Չարլի Չապլին

    05/23/2020
    Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
  • ԿրթականՄշակույթ

    Բարբառ

    05/27/2020
    Հեղինակ՝ Մարգարիտ Հարությունյան

Ձեզ կհետաքրքրի

  • ԱրվեստԳիտական

    Մարգարտե ականջողով աղջիկը

  • ԱշխարհԿրթականՀետաքրքիր

    Քաղաք-Պետություն Մարս Մոլորակում․ Մեկնարկել Է Միջազգային Մրցույթ

Գիրք

Book Cover: Ալքիմիկոսը - Պաուլո Կոելյո

Ալքիմիկոսը - Պաուլո Կոելյո

Լրահոս

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»

  • 01/19/2021

    Զոզ Հովսեփյան – «Զարթուցիչ»

  • 01/15/2021

    Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • 01/13/2021

    Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • 01/13/2021

    Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • 01/10/2021

    Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • 01/10/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 01/09/2021

    Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • 01/09/2021

    Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • 01/06/2021

    Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • 01/04/2021

    Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • 01/03/2021

    Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

  • 01/03/2021

    Շուշանիկ Մելիքբեկյան – «Վիրավոր է հայրենիքս»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone