Որոշակի հնչյունների կամ ձայների անհանդուրժողականությունը կոչվում է միսոֆոնիա: Դա քրոնիկական վիճակ է, որի դեպքում այլ մարդկանց կողմից արձակված ձայները առաջացնում է հուզմունք, բուռն հուզական արձագանք, հիստերիա, աղաղակ, խուճապ: Միսոֆոնիայի ամենածանր ձեւը հանգեցնում է լուրջ հետեւանքների եւ առօրյա կյանքում որոշակի սահմանափակումների: Միսոֆոնները պետք է խուսափեն այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են հանգեցնել վերը նկարագրված արձագանքներին, որոնք ազդում են նրանց աշխատանքային, ընտանեկան և սոցիալական կյանքի վրա ։

Տերմինը հորինել են ամերիկացի նեյրոկենսաբաններ Պավել և Մարգարիտա Ջաստրեբոֆֆները: Միսոֆոնիայով տառապող մարդկանց թիվը հստակ չէ: Հարավային Ֆլորիդայի համալսարաններից մեկում կատարել են հետազոտություն, պարզելով որ 433 ուսանողներից 20 տոկոսի մոտ հայտնաբերվել է միսոֆոնիա:

Բժիշկները միսոֆոնիան համարում են նյարդաբանական խանգարում, որն արտահայտվում է ուղեղի առաջի հատվածի չափազանց ուժեղ ակտիվության դեպքում: Այդ մասը պատասխանատու է զգացմունքների համար:

Այսօր միսոֆոնիային հստակ բուժում չկա:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ