
Միշա Մանուկյան – «Ուժեղները սիրում են, իսկ թույլերը միշտ կուտ են գնում»
Ինչպես նոր քայլող երեխայի ոտքերն են դողում,
այդպես էլ իմ սիրտն էր դողում առաջին անգամ քեզ տեսնելուց…
Սակայն հիմա,
իմ ու քո միջև ձևավորված սերը մնացել է փշալարերից այն կողմ…և մենք…
դեռ մնում ենք անորոշված…
Կխնդրեմ
ինձ տեսնելուց ձեռքդ մի պահ դնես զարկերակիս ու զգաս, որ արյունս է անգամ քարանում, երբ ձեռքերդ հպվում են ինձ…
Զգաս ու տեսնես իմ աչքերի այն կարմիրը, որը դիտել է չլուսացրած գիշերներս` հանուն քեզ…
Ու հիմա, երբ իմ ու քո միջև անհաշտ թշնամություն է,
քեզ ուզում եմ պաշտել
էլ ավելի շատ,քան պաշտել եմ նախկինում, քանի որ ուժեղները սիրում են, իսկ թույլերը միշտ կուտ են գնում…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0