Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Պարույր Սեվակին

  • Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»

  • Զոզ Հովսեփյան – «Զարթուցիչ»

  • Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

ՄտքերՆախագծեր
Գլխավոր›Նախագծեր›Մտքեր›Միշա Հակոբյան – բանաստեղծություններ

Միշա Հակոբյան – բանաստեղծություններ

Հեղինակ՝ Մելինե Դավթյան
08/21/2020
5580
0
Share:

Արի հպվենք դրախտի ամպերին

 

Արի հպվենք դրախտի ամպերին,

Գուցե այդ ժամանակ իրականանանք։

Արի դժոխքում ընկերներ չունենանք։

Արի ապրենք արագիլի  պարկի մեջ՝

Ինչպես երկու երեխա։

Ես քեզ երկու պոչ կկապեմ,

Իսկ դու  դեռ չաճած ատամներիս վրա կհռհռաս։

Գուցե ես լաց լինեմ։

Կկիսե՞ս քո բաժին կաթն ինձ հետ,

Իսկ ես խոստանում եմ մեծանալուն պես քեզ վերարկու կառնեմ ։

Դու դեռ չգիտես, բայց երբ կին դառնաս վերարկուներ կսիրես։

Գուցե բախտս բերի

Ու արագիլն ինձ տուն բերի։

Կարծում եմ ծնողներս ինձ կսիրեն ։

Ես կծնվեմ փափլիկ, կապուտաչյա ու գանգրահեր,

Աչքերս բացելուն պես կաղոթեմ, որ դու մեր հարևանը լինես,

Որ միասին գնանք նկարչության խմբակ,

Դու ինձ նկարես, ես՝ քեզ։

Ես միշտ կգամ հարևանի տուն՝ քեզ հետ խաղալու։

Հետո միասին երգեր կգրենք։

Արի թողարկենք մեր ալբոմը՝

՝՝Հպվիր դրախտի ամպերին ՛՛։

Կարող ենք նաև մեր պատմությունը թերթերում տպել,

գուցե ինչ-որ մեկը կարդա։

Երբ մեծանանք,

չգիտեմ,

Հարևաննե՞ր կմնանք, թե՞ ընտանիք կդառնանք,

Բայց արի առաջվա նման նստենք ու նկարենք,

Դու՝ ինձ, ես՝ քեզ ։

Արի նստենք դրախտի ամպերին

Ու նրանց վրայից թափ տանք փոշին։

Դու քանոն նվագիր, իսկ ես կերգեմ ։

Բայց եթե հանկարծ մեզ դուր չգա,

Կթողնենք ամպերն ու կբարձրանանք։

Ես քեզ Ամենալուսավոր աստղը կնվիրեմ,

Իսկ դու ինձ՝ ամենամեծը։

Դու կնկարես ինձ համար համաստեղություններ,

Իսկ ես քեզ կնկարեմ համաստեղություններով ։

Ու մեր հարևանները

կկարդան  ներքևից մեր ծածկագրերը։

 

Դրախտի ամպերին չհպվեցինք։

Մեր ընկերները միայն դժոխքից էին։

Ցավոք արագիլը մեզ իրարից շատ հեռու գցեց։

Մազերդ թափված մնացին։

Ու քո բաժին կաթը միայն դու խմեցիր ։

Ես էլ քեզ քո սիրած վերարկուն չառա։

Ես կապուտաչյա ու գանգրահեր չծնվեցի։

Բայց ինչպես և խոստացել էի  աղոթեցի։

Նկարչության խմբակում երկու դատարկ աթոռ կա։

Հարևանի տանը խաղալիքներ չկան։

Թերթերում տպեցին մեր մասին, բայց առանձին-առանձին։

Ամպերը փոշուց շատ են կեղտոտվել։

Ու քանոն նվագող չկա։

Համաստեղությունները թափթփված են,

Աստղերը չնվիրվեցին ոչ մեկին։

Մեր հարևաններն էլ ծածկագրեր չունեցան կարդալու։

Բայց եթե մի օր ցանկություն լինի,

Հպվիր ամպերին ու ինձ նկարիր։

 

***

Եթե թողնեմ քեզ, ներիր ինձ։

 

Եթե թողնեմ, խոստանում եմ` ծածկոցի տակ բույրդ եմ փնտրելու։

Եթե թողնեմ, մահճակալս շատ մեծ կլինի ինձ համար։

Եթե թողնեմ, մահացած դաշնամուրիս վրա մատնահետքերդ եմ փնտրելու։

Եթե թողնեմ, տանս ծաղիկները թաց հողի մեջ կարոտից չորանալու են։

Չէ, իրոք, եթե թողնեմ, կեղտոտ ափսեներս չեն քչանա, կավելանան։

Եթե թողնեմ, կոստյումներիս սիրուհի զգեստները կանհետանան։

Դու գիտես, որ իմ սենյակում պատուհան չկա. արև աչքերիդ լույսից չեմ արթնանա։

Եթե թողնեմ, օծանելիքս կհրաժարվի բուրել։

Եթե թողնեմ, գուցե լուսնի խավարում լինի։

Թող Լինի։

Եթե թողնեմ, վերնաշապիկ չեմ հագնի։

Կգնամ անտառ։

Կդառնամ Փչակ։

Կապրի իմ մեջ փափկամազ սկյուռիկների ընտանիքը։

Սերունդներ կտա, գուցե մայր սկյուռը հայր սկյուռին թողնի…

Եթե թողնի, ճտերը որբ կմնան։

Մայր սկյուռը ընտրեց Թող Լինին։

Գուցե երկինքն էլ բոլոր աստղերին թողնի, որ ընկնեն։

Ու երկինքն էլ որբանա։

Թող լինի։

Գուցե ծիածանն էլ իր գույներից մեկը թողնի.

Թող լինի։

Բայց եթե ես քեզ թողնեմ,

Ես կթողնեմ

գրելն էլ։

 

խՄորը

 

Ինչքան նրբությամբ

Փորել ես խորը ու

Թոնիր  դարձրել  հոգիս։

Ինչքան հոգատարությամբ

Մաքրում ես պատերն

Ու դնում ծիրանենու չոր ձեռքերը։

Ինչքան միամտությամբ՝

Դեռ չվառած,

Մարում ես կրակս։

Թողնում ես ինձ նորածնին։

Թողնում ես ինձ կիսածուխ։

Թողնում ես նույնքան միամիտ,

Որքան ալյուր ես մաղում։

Խմորից վարսերիդ հետ ես խաղում։

Խմորից ապարանջաններ ես կախում ։

Հիպնոսանում եմ։

Ալյուրե անձրև ես բերում մեր գլխին,

Շաղախ ես անում։

Խոնարհում ես մեզ միմյանց,

Աղի փոխարեն

Արցունք ես ցանում։

Մատներով գրկում ես։

Հունցում ես խմորը,

Օրորում՝ ինչպես

Տատս իմ մորը։

Օրորվում ենք ։

Խմորից ինձ ես սարքում։

Խմորից քեզ ես սարքում։

Հասունանում է խմորը։

Խմորից մեզ ես սարքում։

Խմորից մեր երեխային։

Հասունանում է խմորը։

Բարուր ես անում։

Խմորից նրա երեխաներին,

Հետո նրանց թոռներին ես սարքում։

Ինձ թխում ես,

Հաց եմ դառնում,

Գերդաստանի հայր եմ դառնում։

Ինձ ուտում ես,

Ինձ սպանում,

Երեխային

Ու օրորող մորը՝

Փրկում,

կշտացնում է նրանց

Խմորը։

Հետո քեզ ես թխում։

Լռում ես, փքվում ես։

Էլի մոռանում ես քո մասին,

Սևանում ես, վառվում ես

Ու Չորահաց դառնում։

Խոզերի բաժին դառնում ։

Կաչաղակների բերան անցնում։

Արդեն դժոխքում ես, ցավ եմ զգում։

Մնացինք մենք

Ու մեր մաղը։

Արցունքներիդ աղը։

Զավակները՝

Բարուրները մեր։

Թոռները մեր

Աղի ու նրանց

Թոռներն առանց մաղի։

Թոռները մեր

Ու նրանց

դեռ կապրեն՝

Իմ կյանքով,

Քո,

Մեր,

Երեխաների։

 

 

Հետևեք ինձ՝

Facebook.com

Նախորդ հոդվածը

Երկրային աստղեր 2. Բիլլի Այլիշ

Հաջորդ հոդվածը

Լիլիթ Մկրտչյան – «Երիցուկաստան»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Ճանաչիր ինձ

    Ճանաչիր ինձ – Հարություն Դաշտոյան և Փառանձեմ Հովհաննիսյան

    09/10/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՄտքերՆախագծեր

    Անուշիկ Թովմասյան – «Արտագաղթ»

    07/16/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՄտքերՆախագծեր

    Վրեժ Սարգսյան – «Մտքեր»

    08/31/2020
    Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
  • Ճանաչիր ինձ

    Ճանաչիր Ինձ – Անահիտ Հարությունյան

    10/23/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ՄտքերՆախագծեր

    Կարինե Հարությունյան – «Աշնան սոնետ»

    09/22/2020
    Հեղինակ՝ Անի Մարգարյան
  • ՄտքերՆախագծեր

    Սվետլանա Դավթյան – «Կապ չունի ինչ կա հիմա, կարևոր է ինչ եք անելու հետո»

    06/03/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան

Ձեզ կհետաքրքրի

  • ԱշխարհԿրթականՏՏ ոլորտ

    Instagram-ի սթորիներին արդեն կարող եք պատասխանել GIF-երով

  • Ազատ խոսք

    Ֆրունզ Ավետիսյան – «30 ժամվա ճանապարհի մասին»

Գիրք

Book Cover: Ժանտախտը - Ալբերտ  Քամյու

Ժանտախտը - Ալբերտ Քամյու

Լրահոս

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»

  • 01/19/2021

    Զոզ Հովսեփյան – «Զարթուցիչ»

  • 01/15/2021

    Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • 01/13/2021

    Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • 01/13/2021

    Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • 01/10/2021

    Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • 01/10/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 01/09/2021

    Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • 01/09/2021

    Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • 01/06/2021

    Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • 01/04/2021

    Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • 01/03/2021

    Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

  • 01/03/2021

    Շուշանիկ Մելիքբեկյան – «Վիրավոր է հայրենիքս»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone