
Ամառվա ծեգին, թախծոտ հայացքով,
Մոտ գայի իմ տան` մաշած պատերին,
Եվս մեկ անգամ, ծանր քայլերով,
Դանդաղ ներս մտնեի, նայելով դռնին։
Այրում է գետինն ու կանաչն է այրում,
Արևն անդադար, ձութը հալեցնում,
Եվ պատուհանից մայրս անդադար,
Արցունքն աչքերին` ճամփիս է նայում։
Բնավ չգիտի որ տուն եմ դարձել,
Ազդարարելով` վերջը այս պահի,
Սիրտս տառապած` սա էր երազել,
Բախվելով սյանը ցավոտ անցյալի։
Գրկի՛ր ինձ մայրիկ, թող որ քեզ փարվեմ,
Այս քաղցր պահին` շատ – շատ եմ սպասել,
Սփոփի՛ր ինձ մայրիկ, թող լուռ արտասվեմ,
Կյանքումս նորից` գարունն է բացվել։
Արհավիրքներից ուշքի չեմ գալիս,
Ինչպե՞ս է վախը ներսս պարուրել,
Ձիգ, ծանր, երկար ամիսներն աչքիս,
Դեռ շարունակում են, հոգին իմ խժռել։
Ես քո կողքին եմ, ամենն ավարտվեց,
Ամպոտ երկինքը` կորչեց, հեռացավ,
Մայր քո ժպիտը` արցունքն իմ սրբեց,
Չարը խափանվեց` արագ ու անցավ։
Ու չկա ոչինչ ինձ հեռու պահող,
Վաղուց փոշոտված` իմ երջանկությունից,
Տանս պատերին` դու ես լույս տվող,
Եվ թանկ ես մայր իմ, թանկ ամենինչից։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0