Միքայել Կարապետյան – «10. Մարդն ու մանեկենը»

Եվ անվանում ենք մանեկեններ,
Մարդուն պատկերող այդ առարկային,
Բայց մեր օրերում լինում են պահեր,
Երբ նմանվում ենք մենք այդ արձանին։

Ցուցադրում է լուռ` հագուստ ու կոշիկ,
Արձանիկն անխոս, նման մարդուկի,
Բայց փողոցներում լուռ ու անտարբեր,
Կտեսնես դատարկ մարդկանց անհոգի։

Եվ ծիծաղում ենք մենք փայտի վրա,
Ասում տգեղ է, մեծ ու անհարմար,
Երբ դա կրկնես մարդուն դու հսկա,
Ապտակ կստանաս, ցավոտ, անհարմար։

Զարմանալի՞ է, ոչ՛ մի զարմացիր,
Թե կցանկանաս, երկար ծիծաղիր,
Բայց երբ քեզանից օգնություն խնդրեն,
Հիշի՛ր պատմածս ու մի անտեսիր։

Եղի՛ր նրա պես, լուռ, ոչինչ չասող,
Երբ որ պահը գա չարձագանքելու,
Բայց անօգնական, ձեռքեր թե տեսնես,
Քեզ չձևացնես, կռնատ, անկարող։

«Խուլ մեղեդիներ» (2021 – 2022)
(C) Միքայել Կարապետյան
13.05.2022 17:05 Metsamor, Armenia

Ձեզ նույնպես կարող է դուր գալ