Միքայել Կարապետյան -«Չխանգարեք` աշխարհն է քնած» / Մաս 1

Սուս կացեք մարդիկ, ոչինչ մի խոսեք,
Աշխարհը քամակն` առել է քնել,
Ձևացնում է թե` ինձ մի խանգարեք,
Կապույտ աստղերին, գրկել է, ննջել։
Մինչդեռ Արցախում կռիվ է գնում,
Ազգը ոսոխի` դեմ է մարտնչում,
Հայն առյուծասիրտ, վախին ոչ ասած,
Բորենուն բռնել, ո՜նց է սատկացնում։
Մարդիկ մոռացած ամեն – ամենինչ,
Զինվորի համար, կյանքն են ուղարկում,
Ձայն չբարձրացնե՛ս կեղտոտ պառակտիչ,
Անդուր դավերդ, պահիր քո սրտում։
Սուս կացեք մարդիկ, աշխարհն է քնած,
Եվ կարծես ելնել, նա չի ցանկանում,
Կապույտ աստղերին, վրան շալակած,
Խառն է շատ խառը, ելնել չի ուզում։
Կարծես գառները խրտնած աշխարհից,
Նրա սիրելի, հայտնի տեղերում,
Մարդ են գլխատում ու իմաստալից,
Բարբաջանքներ են միմյանց փոխանցում։
Աստղերը կապույտ, կոչերը բազում,
Պոեմների պես անգիր են արել,
Մենք մտահոգ ենք, եղեք անկոտրում,
Աշխարհին միայն, քնից չհանե՛ք։
Փափուկ աթոռը տաք է ու ճոճվող,
Կոչը կա ու կա, ինչու՞ խառնվենք,
Կարմիր գդակը դառնա՞ անկարող,
Այդ ժամանակ էլ, ինչ – որ բան կանենք։
Կին ու տղամարդ, մի բազուկ դարձած,
Զենքը ուսերին, անպարտ են, հաղթած,
թուրքը վախվորած` չիդե ու՞ր փախչել,
Հայի կրակից դարձավ մսաղաց։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ