Միքայել Կարապետյան – «19. Ես քեզ էի փնտրում»

Ես քեզ էի փնտրում,
Այն անկյուններում,
Որտեղ քայլերդ,
Սրտումս էր տպվում։
Ես քեզ էի փնտրում,
Այն կանաչ այգում,
Որտեղ պատկերդ,
Բարով էր հիշվում։
Ես քեզ էի փնտրում,
Այն լսարանում,
Որտեղ աչքերդ,
Մտքեր էին կարդում։
Բայց դու չէիր փնտրում,
Այն պատկերները,
Որոնք քեզ համար,
Ես էի նկարում։
Բայց դու չէիր լսում
Հոգուս խոսքերը,
Դրանք քեզ համար,
Բառեր էին թվում։
Վանեցի՛ր անձս,
Գնացիր հեռու,
Վառեցի՛ր անձս,
Ձայնով ահարկու։
Եվ անցան օրեր,
Բութ ու բանսարկու,
Ամպերն գոռացին,
Առանց հերթ տալու։
Եվ ինձ ասեցին,
Որ ինձ ես փնտրում,
Կատա՞կ ե՞ք անում,
Չէ՜, չեմ հավատում։
Պարզվեց որ ճիշտ էր,
Դու ինձ էիր փնտրում,
Պատճառն ինչու՞մն էր,
Ես չէի հասկանում։
Ի՞նչ իմաստ ունի,
Ախր ինձ փնտրելը,
Չէ՞ որ ես չունեի,
Այդ արժանիքը։
Չէիր սիրում անձս,
Փախչում էիր ինձնից,
Այդ ի՞նչ պատահեց,
Փոխվեցիր նորից։
Եվ ինձ էիր փնտրում,
Այն անկյուններում,
Որտեղ քայլերս,
Անշուք էին մթում։
Եվ ինձ էիր փնտրում,
Այն կանաչ այգում,
Որտեղ ծառերը,
Լուռ ինձ էին սպասում։
Բայց ես չէի փնտրում,
Այն պատկերները,
Որոնք աչքերիս,
Սիրուն էր թվում։
Դրա փոխարեն,
Մթով հեռացա,
Թո՜ղ ինձ, չփնտրես,
Դե՜հ բարով մնաս…

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ