
Միքայել Կարապետյան – «15. Փակ դռան ետևում»
Փակվեց դռները նորից, դռնպահն էլ հեռացավ,
Կողպեքները պտտեց ու գնաց իր գործերով,
Այդժամ հույսս խառնելով կրակ խավարի միջև,
Օգնություն եմ աղերսում, կամ աջ կամ ձախ ճչալով:
Ո՞վ եմ եղել ես Աստված, լսի՛ր հիմա դու ձայնս,
Ողորմի՛ր հոգուս սառած, վաղուց մարած կրակին,
Ինչու՞ պիտի միշտ տաշվի, մանր պատերը սրտիս,
Եվ ինչքա՞ն պիտի փնտրի իր կորցրած էակին:
Դռնապահն ու՞ր է չկա, մի՞թե նորից ետ չի գա,
Կարծես դիտմամբ է անում, ինձ պատանդ է վերցրել,
Ներսս ախր կոտրված է, միայն Աստված է վկա,
Գոնե օգնի ինձ այսժամ՝ գերությունից ազատվել:
Ավաղ մի սպասի՛ր կյանքում կճուճով մեծ հրաշքի,
Ապրելակերպդ որից, արագ կաճի, կփոխվի,
Մի փորի’ր նորից հոգումդ մանր արանք գեթ վշտի,
Ավաղ կորուստ կկրես, կվերածվես բուռ հողի:
Ամրոցի մեջ պաշարված, մտքերն առած բերանիս,
Դեռ սպասում եմ հաստլիկ, ճարպազոհ դռնապահին,
Գիտեմ նա չի հավատա՝ երբեք դառը հույզերիս,
Որի մասին խոսելուց, միշտ դաղվել է իմ հոգին:
«Այրվող կամուրջներ» (2017 – 2018)
(C) Միքայել Կարապետյան
16.07.2017 01:25 Armavir, Armenia