Միկրոավտոբուս՝ պատուհանի փոխարեն էկրանով

Ճապոնական Sony և Yamaha ընկերությունների ինժեներների միասնական աշխատանքի արդյունքում ստեղծվել է ամբողջովին էլեկտրական միկրոավտոբուս: Այս մասին հայտնում է Sony ընկերությունը։

Միկրոավտոբուսի պատուհանների փոխարեն էկրաններ են, այն հագեցած է ինքնուրույն կառավարման համակարգով։ Խոսքը SC-1 Sociable Cart տրանսպորտային միջոցի մասին է։

Համաձայն ընկերության զեկույցի` էլեկտրամեքենան ազատ վաճառքի չի հանվի։ Նախագծողները մտադիր են այն օգտագործել միայն ուսուցողական և ժամանցային նպատակներով։ Տրանսպորտային միջոցը կհայտնվի մի քանի թեմատիկ այգիներում, գոլֆի դաշտերում և այլն։ Մեքենան կարողանում է մինչև 19 կմ/ժ արագություն զարգացնել, սրահում  հարմարավետ կարող են տեղավորվել մինչև 5 ուղևոր։

Միկրոավտոբուսի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն պատուհաններ չունի։ Դրանց փոխարեն տեղադրված են որակյալ էկրաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեսնել այն, ինչ կատարվում է մեքենայից դուրս և ոչ միայն։ Նախագծողների հիմնական նպատակը մարդկանց էկրանների միջոցով մեկ այլ իրականություն ցուցադրելն է, որը կարող է ճամփորդությունն ավելի անմոռանալի դարձնել։

Այս ավտոբուսները Ճապոնիայում կհայտնվեն 2020 թվականի առաջին եռամսյակում։

Աղբյուրը՝ Armeniansputnik.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ