Միլենա Սաֆարյան – «Ռիսկ հանուն ճշմարտության»

Ինձ ասացիր՝ սիրեմ քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Չլինելու մասին չխոսեցիր։ Հիմա, երբ չկաս, ինչպե՞ս սիրեմ։ Ինձ ասացիր՝ հավատամ հրաշքների ու ես սկսեցի հավատալ քեզ։ Բայց դու այն հրաշքներից չէիր, որոնց արժեր հավատալ։ Ինձ ասացիր՝ երազանքները մի օր իրականանում են ու չիրականացար։ Ինձ սովորեցրիր սեր տանող երեք ճանապարհները ու ինքդ՝ մնալով կապվածության ու կախվածության սահմանագծին, այդպես էլ սեր-վերջնակետ չհասար։
Ինձ ասացիր՝ բարությունը հետ է վերադառնում ու գնացիր անվերադարձ։ Ասացիր՝ սերն անպարտ է ու պարտության մատնեցիր վերջինիս։ Ասացիր՝ սրտով ուզածն անպայման լինում է ու չեղար, չկատարվեցիր, չիրականացար։ Դու բացառություն էիր՝ վատ իմաստով։ Ես զգացի, որ կյանքն անհարկի ինձ հետ ռիսկ թե ճշմարտություն է խաղում, ու այս անգամ ես ռիսկ ընտրեցի, հանուն ճշմարտության։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ