
Ինչո՞ւ են մարդիկ մոտենում, թե պիտի հեռանան
Մի օր կյանքում մի բան մի տեղ թողնում ենք և հեռանում։ Դե ինչ արած, դա կյանքի օրենքն է, որ չենք կարող խախտել։ Մենք հեռանում ենք մեզ կյանքով լցնող մարդկանցից, հեռանում ենք մեզ ամբողջ կյանքի համար մի տող ասած, բայց անչափ կարևորներից, հեռանում ենք պատերից, որոնք մեզ երջանկացնում են, հեռացնում ենք անկեղծությամբ վաստակած ընկերներից, որ անկասկած ընկեր են մնալու հոգում, բայց միասին լինելու ու միասին ժպտալը գուցե էլ չլինի։ Մենք հեռանում ենք`
կյանքի հունից ելնելով, կյանքում հարմարվել սովորելու համար։ Մենք հեռանում ենք մանրուքներից, որոնք մի ամբողջ իմաստ էին հոգում ստեղծել, հեռանում ենք, որ մի օր մոտենանք մի բանի։ Հեռանում ենք մեզ լացից մինչ խենթ ժպիտ տվողներից, հեռանում ենք` չիմանալով ճակատագիրը մեզ ուր է տանում։ Մենք հեռանում ենք մեզ օգնողներից, մեզ ատողներից ու սիրողներից։ Բոլոր բոլորից անխտիր հեռանում ենք երբեք չզգացած ու ոչ այդքան շատ կարևորած տարիների կարոտ մեր սրտերում… Ու ահա կյանքում չես հասկանում երբեք, թե ինչո՞ւ են մարդիկ մոտենում, թե պիտի հեռանան …