Միլենա Առուստամյան – «Կարոտից խեղդվում եմ, մի օր կսառեմ…»

Անունդ էի դաջել սրտիս
Որոշեցիր դանակով մաքրել
Վախեցար աչքերիս նայել
Ցավոտ էր չզգացինք…
Անզգայի դիմակդ կհանես,
Վախկոտի կերպարիցդ դուրս կգաս,
Ինքդ քեզ մի օր չխաբես,
Ոչնընչության կերպարից դուրս կգաս։
Թերություններովդ իդեալական էիր,
Սիրտս չէր հասկանում,
Արյունոտ բառերդ չի էլ հասկանա,
Մի օր ուշացած կհասկանա։
Մեր տեղերում կլինեմ
Ափսոս մենակ…
Ում հետ խաղացի՞ր
Դու էլ չես հասկանում։
Ես արյունոտ դանակ եմ,
Ջարդոտված դանակ
Միայն քո մատնահետքերով
Իմանայիր երանի…
Կարոտից խեղդվում եմ,
Մի օր կսառեմ…
Մի օր քայլող դիակից կկենդանամ
Չվերադառնաս երբ անզգա կլինեմ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ