Միլեն Ղարիբյան – «Ու պի’տի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած»

Զենքերդ անփամփուշտ չթողնես,
Ե’կ սեր ձգենք փողից դուրս,
Սրտերը անմորմոք չթողնես,
Ե’կ ուժ նվիրենք ամենուր:
Նայի’ր աչքերին հիվանդ,
Որ հիվանդ հոգուց է ծնվում.
Ե’կ այսօր միասին բուժենք.
Ե’կ բուժենք վերքերը հոգու:
Տե’ս` տանջվում է հոգին տկարի,
Ե’կ հանենք անդունդից նրան,
Տե’ս` քանդվում է տունը օտարի,
Արի’ կառուցենք, եղբա’յր:
Երկնքից կարկուտ է տեղում,
Ու ոռնում հեռվից ծեր քամին,
Երկնքից Աստված է խոսում,
Լռում է ամենն այդ պահին:
Խեղդում է սլաքը ժամի,
Թակում է նույն կետը երկար.
Անշունչ են դարձել օրերը,
Ե’կ կյանք տանք միասին մենք ՆՐԱՆ:
Մի վիհ է բաժինը քո, մա’րդ,
Դատարկ ու հողոտ ննջատուփ,
Ե’կ քայլենք բարուն ընդառաջ,
Խնդրողին ձեռք մեկնենք անհառաչ:
Ե’կ իմն ու քոնը դարձնենք մերը,
Ամեն բառի հետ մոտուցենք սերը,
Ե’կ իրար համար դառնանք մի վեհ լեռ,
Եւ իրար ցավի դառնանք անկեղծ տեր…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ