Միքայել Կարապետյան – «11. Պատահական հանդիպում»

Անցավ արդեն այս ամենից, ոչ շատ երկար՝ մեկ տարի,
Որի մասին միշտ խոսելուց՝ միտք եմ անում, տխրում էլի,
Կոմպլեքսները, կրակի պես, վեր հառնեցին այդ պահին,
Չթողեցին մոտենամ քեզ, խոսեմ, անտեսեմ ահին:

Ո՞վ կարող էր մտածել, որ գուցե գա ժամանակ,
Որ կանգառում աննպատակ, նորից իրար կտեսնենք,
Կարո՞ղ էիր պատկերացնել, աշնան մեղմիկ քամու տակ,
Մեկ վայրկյանով աչք կհառենք իրար վրա, կգնանք:

Գիտե՞ս նախորդ օրերին, քո մասին էի մտածում,
Ասում էի տեսնես ո՞նց է, արդյո՞ք հիշում է, խոսում,
Չեմ կարող արտաբերել, հետս ի՞նչ է կատարվում,
Այս ի՞նչ զգացում ինձ պատեց, ոչինչ ասել չի թողնում:

Առաջվա պես շատ կարճ տևեց հանդիպումը մեր սիրուն,
Հուշեցիր ինձ որ աշուն էր, դեղնավուն ու գույնզգույն,
Ինչպե՞ս չասեմ քո մասին եմ մինչև օրս մտածում,
Կներես ինձ, ցավոք ես էլ այսպես երկար չեմ ձգում:

Ավտոբուսները զույգ – զույգ, մոտեցան մեր կանգառին,
Որոնք վերջին նշույլներն էին հանդիպմանը մեր սիրուն,
Նորից երկար նայելով, ոչի՜նչ իրար չասացինք,
Դիպանք իրար մատներով ու մի նոր հուշ ստեղծեցինք:

Եվ հեռացանք կանգառից, դեղնավուն ու գույնզգույն,
Ու թողեցինք մի պատմություն, սիրով լցված ու փակված,
Նորից իրար չասացինք, որ մեր սրտում կա մի բույն,
Որտեղ ամեն նոր աշուն, սերն է ամուր շղթայված:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ