Microsoft-ը գործարկել Է Edge Chromium բրաուզերը Windows-ի եւ MacOS-ի համար

Microsoft-ն ավելի քան 90 լեզուներով հայտարարել Է Windows 10-ի եւ MacOS-ի համար Chromium շարժակով Edge բրաուզերի գործարկման մասին: Նորացումը նաեւ վերաբերելու Է Android-ով եւ iOS-ով աշխատող շարժական տարբերակի օգտատերերին: Այդ մասին ասված Է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Հանգուցային նորույթների թվում Microsoft-ը նշում Է վերահսկումը կանխելու գործառույթը, նոր ներդիրի անհատականացված կարգաբերումը, Internet Explorer ռեժիմը, 4K հոսքային վիդեոյին օժանդակումը, աջակցությունն ընդլայնված Chrome-ին եւ այլն:
Edge-ը կարելի Է ինքնուրույն ներբեռնել պաշտոնական կայքից, կամ սպասել Windows 10-ի ավտոմատ նորացմանը:
Հունվարի 14-ին ԱՄՆ-ի Microsoft ընկերությունն իր կայքում հայտնել Է, որ դադարեցնում Է Windows 7 գործառական համակարգի տեխնիկական օժանդակումը եւ նորացումը:
Համակարգիչները, որոնցում տեղակայված Է Windows 7 գործառական համակարգը, կշարունակեն գործել, բայց Microsoft-ն այլեւս տեխնիկական օժանդակություն ցույց չի տա եւ նորացումներ չի թողարկի: Ընկերությունը Windows 7-ի օգտատերերին խորհուրդ Է տվել ֆայլերի եւ լուսանկարների պատճեններ ստեղծել OneDrive ամպային ծառայության միջոցով եւ օգտագործել Windows 10 օպերացիոն համակարգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Աղբյուր՝  armenpress.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ