
Մետաէթիկան Նեոպազիտիվիզմի կողմից բարոյականության փիլիսոփայական տեսությունը նշանակելու համար ներմուծված հասկացություն է՝ ի հակադրություն նորմատիվ բարոյականության, վերցրած բարոյական խնդիրներից վերացարկված տեսքով։
Մետաէթիկայի նորմատիվ բարոյականության հակադրումը նեոպոզիտիվիստների կողմից կապված է բարոյական դատողությունները գիտական եղանակով հիմնավորելու հնարավորության նրանց ժխտման հետ և միաժամանակ պայմանավորված էցանկացած բարոյական համոզմունքի և սկզբունքների նկատմամբ «չեզոք» բարոյականության փիլիսոփայություն ստեղծելու նրանց ձգտմամբ։ Մետաէթիկայի ոլորտը, նեոպազիտիվիստների տեսակետից, պետք է սահմանափակվի բարոյական լեզվի տրամաբանության վերլուծությամբ, բարոյական տերմինների և դատողությունների նշանակության պարզաբանմամբ։
Այս բոլոր մեթոդաբանական խնդիրները, որոնք իրոք մեծ նշանակություն ունեն բարոյագիտության համար ամբողջությամբ վերցրած, նեոպոզիտիվիստները ջանում են լուծել ձևական-տրամաբանական ճանապարհով, որից օգտվում է առօրեա բարոյագիտությունը։
Մետաէթիկայի քննադատությունը
- Խորհրդային ժամանակաշրջանում մետաէթիկայի կողմից առաջ քաշված դրույթները լրջորեն քննադատվել են։ Մասնավորապես խորհրդային հոգեբանները նշում էին, որ մետաէթիկայի մակերեսային, ոչ պատմական մոտեցումը բարոյականության հետզոտմանը, հասարակության մեջ նրա սոցիալական բնույթի և գործառույթների վերլուծության բացակայությունը պայմանավորում է նեոպոզիտիվիստների բարոյագիտության գիտական անարգասավետությունը։ Բացի դրանից, բարոյական լեզվի զուտ նկարագրական ուսումնասիրությունը նեոպոզիտիվիստներին բերում է բուրժուական գիտակցության որոշ վերապրուկների, ինչպես նաև նրան բնորոշ ինդիվիզուալիզմի, նիհիլիզմի և դոգմատիզմի և այլնի անքննադատ ներմուծմանը բարոյագիտական տեսության մեջ։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0