Մեծ թվով հրշեջ-փրկարարներ ուղևորվել են Սյունիքի մարզ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ ԱԻՆ Փրկարար-ծառայության մեծ թվով աշխատակիցներ՝ հատուկ հանդերձանքներով, տեխնիկաներով մեկնեցին Սյունիքի մարզ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ թվով հրշեջ-փրկարարներ նախարարի հրամանով նույնպես ուղևորվել են դեպի Լեհվազ-Վարդանիձոր հատվածում գտնվող անտառում բռնկված խոշոր հրդեհի դեմ պայքարելու համար: Տեղանքը ունի բարդություն և հնարավոր է օգտագործվի նաև թրթուրավոր տեխնիկա: Ֆոտոոլրագրողի տեղեկություններով, տեղում արդեն աշխատում են Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի, Գորիսի, Մեղրիի, Սիսիանի հրշեջ-փրկարարները, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության և մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մինչ այդ ԱԻՆ նախարար Ֆ. Ցոլակյանը նախարարությունում հրավիրել էր հատուկ նիստ, որից հետո հանձնարակականներ էին տրվել համապատասխան վարչությունների և բաժնիների պատասխանատուներին: Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, մոտ10 հեկտար գիհու անտառներ էին վառվում Մեղրու տարածաշրջանի “Արևիք” ազգային պարկի տարածքում։

Կրակը բռնկվել է ճանապարհի եզրից։ Հավանական է ինչ-որ մեկը չհանգած ծխախոտ նետած լինի և դրանից հրդեհը բռնկված լիներ։ Սա նախնական վարկածն է։ Կրակը շատ արագ է առաջ գնում։ Վառվում են 2-3 մետրանոց գիհիներ։ Դրանք մոտ 300-400 տարեկան կարող են լինել։ Գիհիները իրենց խեժային կառուցվածքով դյուրավառ են»:

Աղբյուրը ՝ SHAMSHYAN.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ