Մերլին Մոնրոյի և Ջո Դի Մարոյի ամուսնալուծությունը

Մերլին Մոնրոն` իր և Ջո Դի Մաջոյի ամուսնալուծության օրը, 1954թ.

Ամուսնալուծության պատճառը բարձրացված զգեստով Մերլին Մոնրոյի աշխարհահռչակ լուսանկարն էր, որն արվել էր 1954թ.-ի սեպտեմբերի 15-ին «Յոթերորդ տարվա քորը» ֆիլմի նկարահանման ժամանակ։

Տաքարյուն և սիրահարված Ջո Դի Մաջոն համարել է այդ լուսանկարը ծայրահեղ վուլգար և անվայել։ Նրանք բաժանվել են, բայց Ջոն միևնույնն է չէր դադարում սիրել Մոնրոյին, սակայն իր իսկ ծայրահեղ հպարտությանը գերի լինելու պատճառով տառապել է 8 տարի։ Նա վերջապես համարձակվել է երկրորդ անգամ առաջարկություն անել Մոնրոյին միայն 1962թ.-ի օգոստոսի 1-ին։ Բայց առաջարկությունից 4 օր անց` օգոստոսի 4-ին, Մերլինին գտել են մահացած։ Վերջինիս մահը համարել են ինքնասպանություն։ Հոգեպես դատարկված Ջոն կազմակերպել է իր սիրելիի թաղումը և քսան տարի շարունակ, շաբաթը` երեք անգամ նա 6 հատ կարմիր վարդ է ուղարկել, որպեսզի դրանք դրվեին Մերլինի գերեզմանի վրա։ Ջո Դի Մաջոն երբեք հանրության առջև չի խոսել իրենց հարաբերությունների մասին և այլևս չի ամուսնացել։

Նրա վերջին խոսքերն են եղել. «Վերջապես ես կտեսնեմ Մերլինին»։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ