Մերի Գագիկի – «ԽԱՎԱՐԱՍԵՐ ԵՄ»

Երբ ամենակարևոր օրերում աչքերս մշուշով պատվեն ու օդը սառը թվա, ես կանիծեմ գալ ու գնալդ,

Որը մնալ չդարձավ,

Որը նպատակային չէր ու աննպատակ թողեց քեզանպատակ օրերս։

Ես կանիծեմ բախտս, որը երջանկություն չերգեց, որովհետև երգի միջից ջնջվել էիր դու, ջնջվել էր քեզն ու քեզանովը։

Հոգին կրծող ցանկացած խավարասեր ինձ հետ նույն հայտարարի չեկավ ու քեզ չկրծեց ու չհանեց իմ միջից։

Ու ես խավարասեր եմ։

Խավարասերն եմ այն օրերի, որոնք պետք է մերը լինեին, բայց իմը եղան։ Ես կրծում եմ կոկորդս, որ երջանկությամբ չլցվեց ու քայքայվեց ծակծկոցից։

Ես խավարասերն եմ հիշողությունների, որոնց մեջ դու կաս ու էլ չես լինի։

Ես հրեշտակն եմ դառնալու գալիք օրերիս ու ծաղկեցնելու եմ ավելի քան փշերովդ ու ջրելու եմ ոչ արցունքներովս։

Ես դադարելու եմ մտածել, թե դու ես կնքահայրը իմ ճակատագրի ու առանց քեզ ոչինչ չի ստացվի։ Ես բացառելու եմ գոյությունս քո գոյությամբ ապահովելը։ Իսկ միակը, որ չի ստացվի՝ քեզ գրկելն է գոնե մի անգամ ու կողերիդ կարմրահետքեր առաջացնելը։  Ես այտերդ էլ կարմիր չեմ տեսնի ու սպիտակով կներկեմ գալիք ճանապարհս։

Ես հաղթելու եմ քեզանման հոգի կրծողներից։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ