
Մերի Միրզոյան – «Յուրաքանչյուր անհատ ունի իրեն տարբերակող առանձնահատկություններ»
Յուրաքանչյուր անհատ ունի իրեն տարբերակող առանձնահատկություններ։ Մենք բանական ենք ու անցյալը հիշելու, ապագան պլանավորելու, ինչ-որ սիմվոլների օգնությամբ մարդկանց ու գործողությունները իմաստավորելու հնարավորություն ունենք։
Մարդ անվերջ զարգանալու հնարավորություն ունի, և զարգացվածության ոչ մի աստիճան չպետքա մարդուն բավարարի, մենք անվերջ պետք ա գնանք որոնումների ու բացահայտումների։ Մենք պետք ա հաշիվ տանք մեզ, մեր սեփական գոյության իմաստի մասին։
Մենք բոլորս հանդիսանում ենք մարդկային պոտենցիալ հնարավորությունների կրողներ, բայց մենք միշտ հակասության մեջ ենք կյանքի հետ, որովհետև կյանքի կարճատևությունը թույլ չի տալիս մեզ իրացնել մեր բոլոր հնարավորությունները։
Մարդկային կյանքում ինքնախորասուզումը կարևոր դեր ունի, ու մարդ պետք է մենակ մնա այն ժամանակ երբ դատողություններ անելու կարիք ունի, քանզի յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է և յուրաքանչյուրը միայն իրեն հատուկ ճանապարհով է լուծում իր առջև ծառացած խնդիրները…
Աղբյուր` Facebook.com