Մերի Միրզոյան – «Եսիմ»

Մի հատ բան ասեմ ու թռնեմ կուրսային գրելու:

Մարդկային հարաբերություններում պետք չի կեղծ լինել։ Պետք չի մարդուն հավատացնել իր դերի կարևորության մասին ձեր կյանքում, այն ինչ թերի արժևորել։ Պետք չի մարդու հետ շփվել հանուն ձեր խղճի, դա թե ձեզ ու թե ձեր դիմացինին ցավ ա պատճառելու, որովհետև ինքը ի սկզբանե հավատացել ա ձեզ, վստահել, իր կյանք ա տարել ձեզ, բայց դուք իրենը չեք։

Մարդկային հոգին չհասկացված, դժվար ու նուրբ ա։ Երևի պետք չի ձգտել կատարելության, թերություններում իրար գտնել ու պահել ա պետք։ Ավելի լավ ա մի անգամ ցավացնել մարդկանց ճշմարտությունն ասելով, քան հարաբերություններում լիքը հարցեր թողնել օդից կախված։

Պետք չի ձեր մոտավոր ներկայությամբ, ձեր շնչով կյանք տալ մարդկանց ու հետո խլել, հոգեբանությունը դժվար ա հասկանալ, ամեն դեպքում անկեղծ եղեք։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ