
Մեկ֊մեկ պիտի կարողանանք չէ՞ Զանգեր ու նամակներ անպատասխան թողնել, Խնդրանքներ անկատար թողնել, գործերը կիսատ ու կիսած շշեր թողնել։ Մեկ֊մեկ պիտի կարանանք մարդկանց բաց թողնել, դռները՝ կիսածածկ, անցանկալի հյուրերին ներս թողնել։ Մեկ֊մեկ պիտի կարանանք, չէ՞, խոսքերին ազատ թողնել, մտքերին գրելու փոխարեն հոսել թողնենք։ Մեկ֊մեկ պիտի կարանաս, չէ՞, սենյակդ հավաքելու փոխարեն ներսիդ չափ թափթփված թողնել։ Մեկ֊մեկ պիտի կարանանք չէ՞ ինքներս մեզ հակա լինել։ Մեկ-մեկ պիտի կարանանք, չէ՞, ինքներս մեր առաջ պատասխանատու չլինել, ազնվականից զատ թափառական լինել Մեկ-մեկ պիտի կարանանք, չէ՞, հոգով անտուն ու անհայրենիք լինել Մեկ֊մեկ պիտի կարանանք մեզ թելադրված ու վերագրված անելիքները ինքնահոսի թողնել: Մեկ-մեկ պիտի կարանանք չծրագրված ու աննպատակ լինենել Մեկ-մեկ պիտի կարանանք մեղսագործ ու անպատիժ լինել, ինքներս մեզ սիրելով կրքոտ հավատացյալ լինել Ու ինձ պես այ սենց մեկ-մեկ, չթելադրված ու անհասկանալի լինել․․․
Հետևեք ինձ ` facebook.com