
Գարուն Տես թռչունները կապույտ երկնքում, Գարնանամուտի նոր երգն են երգում, Որ նորից կանաչ գարունը կգա, Արևը հողին ջերմ համբույր կտա: Ծառերը նորից կանաչ կհագնեն, Բակերում մանկան ճիչեր կլսվեն, Մարդկանց սրտերը սիրով կլցվեն, Նոր սպասումներով հույսով կլցվեն: Քնից կարթնանա մայր բնությունը, Խինդով կլցվի փողոցն ու տունը, Արևը հեռվից կժպտա անուշ, Ու կպարուրի ջերմությամբ քնքուշ: *** Սիրում եմ քեզ Ու քո կարոտից ծովերը ուժգին հառնում են ափին, Սիրում եմ քեզ Կարոտիս մասին ուզում եմ պատմել ծաղկին ու թփին: Սիրում եմ քեզ Եվ իմ կարոտից երկինքն ամպերը սևով է ներկել, Սիրում եմ քեզ Իմ խենթ կարոտից աշխարհն է մթնել, կյանքն անգույն դարձել, Սիրում եմ քեզ Ու քո կարոտից կարծես մարել եմ, մոխիր եմ դարձել, Սիրում եմ քեզ Ա՜խ այս կարոտից կարոտիս ձեռքին գերի եմ դարձել: *** Վաղուց բացել ես խաղաքարտերդ, Էլ պետք չի ցույց տալ սուտ ու կեղծ սերդ, Այն ինչ եղել է՝ դարձել է անցյալ, Անսահման սերդ՝ կարծես թվացյալ: Քո անմար սիրուց էլ չեմ սավառնում, Մարմնիս բույրը՝ էլ չի խենթացնում: Անհուն կարոտդ կորել է անդարձ, Մարել է սրտիդ սերն անվերադարձ: *** Արդյոք դու գիտե՞ս Քանի անգամ եմ պակասդ զգացել, Արդյոք դու գիտե՞ս Քանի գիշեր եմ արթուն մնացել, Արդյոք դու գիտե՞ս Ինչքան եմ ուզել քո ուսին լացել, Արդյոք դու գիտե՞ս Ինչպես է սիրտս ցավից քարացել: Արդյոք դու գիտե՞ս Ո՜նց է կարոտը խոցել իմ հոգին, Արդյոք դու գիտե՞ս Ուզում եմ հավերժ լինես իմ կողքին, Արդյոք դու գիտե՞ս Ուզում եմ մնալ տաքուն քո գրկում, Արդյոք դու գիտե՞ս Քո սերն է միայն գժվելուց փրկում: Արդյոք դու գիտե՞ս...
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0